twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

COP29-ը Բաքվում և COP17-ը Երևանում. Ինչու՞մն է տարբերությունը. Պարզաբանում է Caliber.Az-ը

01 Նոյեմբերի 2024 15:48

Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (COP17) կողմերի 17-րդ համաժողովը, ասվում է կոնվենցիայի քարտուղարության X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

 

Որոշումն ընդունվել է COP16-ի արդյունքներով, որ  այժմ անցկացվում է Կոլումբիայի Կալի քաղաքում։
 
Այս կապակցությամբ շատերի մոտ կարող է հարց ծագել. ինչու՞մն է տարբերությունը COP17-ի և COP29-ի միջև:
 
Ինչպես նշում է Caliber.Az-ը, COP17-ը և COP29-ը՝ դրանք բազմակողմ կլիմայական գործընթացի շրջանակներում տարբեր գործընթացներ են, և տարբերվում են մասշտաբներով, նպատակներով և թեմատիկայով:
 
Ահա հիմնական տարբերությունները.
 
1. Միջոցառումների թեման և մասշտաբը.
 
COP17-ը վերաբերում է «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային» (CBD): Այս COP-ը կենտրոնացված է բնության և կենսաբազմազանության պաշտպանությանը, ինչպես  նաև էկոհամակարգերը դեգրադացիայից պաշտպանելու ուղիների որոնմանը: Դրա մասնակիցները քննարկում են՝ բնական տարածքների պահպանման և վերականգնման, հազվագյուտ տեսակների պաշտպանության, և բնական ռեսուրսների նկատմամբ կայուն վերաբերմունք զարգացնելու ուղիները:
 
COP29-ը հանդիսանում է «Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի» (UNFCCC) մի մասը: Սա  կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարի վրա կենտրոնացված շատ ավելի մասշտաբային միջոցառում է,  և ներառում է քննարկումներ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ածխածնային չեզոքությունը, կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցները, կլիմայական նախաձեռնությունների ֆինանսավորումը և ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար նոր տեխնոլոգիաների ներդրումը:
 
2. Մասնակիցները և լսարանը.
 
Հայաստանում COP17-ին սպասվում են մասնագետներ և քաղաքական գործիչներ, ովքեր հատուկ ուշադրություն են դարձնում հատկապես կենսաբազմազանության և էկոհամակարգերի վրա: Սա ավելի նեղ բնագավառ է, թեև դրա նշանակությունը նույնպես  բարձր է կլիմայի փոփոխության համատեքստում։
 
Բաքվի COP29-ը, ընդհակառակը, գրավում է շատ ավելի համընդհանուր լսարան՝ ներառյալ նախագահներին, կառավարությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին, հետազոտական հաստատություններին, կլիմայական ակտիվիստներին, գործարարներին և տնտեսագետներին:
 
3. Միջոցառումների նպատակները.
 
COP17-ի հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի ամրապնդել միջազգային համագործակցությունը կենսաբազմազանության և էկոհամակարգերի պաշտպանության ոլորտում:
 
COP29-ն, իր հերթին, հանդիսանում է ավելի հավակնոտ հարթակ, որտեղ երկրները պետք է քննարկեն և համաձայնեցնեն արտանետումները նվազեցնելու իրենց պարտավորությունները, ինչպես նաև առավել խոցելի երկրներին ֆինանսավորելու և աջակցելու մեխանիզմներ գտնեն:
 
4. Միջազգային ուշադրությունը.
 
COP17-ը, որպես կլիմայի հարցերով համաժողովի՝ չունի նույն բարձր միջազգային կարևորությունն և ազդեցությունը, բայց գիտական համայնքում միջոցառումը համարվում է կարևոր և նշանակալից:
 
COP29-ը, որը կանցկացվի Բաքվում, ունի միջազգային խոշոր նշանակություն։ Համաշխարհային առաջնորդներն ու քաղաքական գործիչները կձգտեն հասնել համաձայնությունների, որոնք կարող են ազդել գլոբալ տնտեսության և քաղաքականության վրա՝ գալիք տասնամյակների ընթացքում:

Caliber.Az
Դիտումներ: 532

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Իռլանդիա, թե՞ ԱՐԱլանդիա «Հին աշխարհի հիստերիաները»

147
31 Հունվարի 2026 09:07
2

Ֆրանսիական ձախորդի շոուն Գուր-Արիեն և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

127
30 Հունվարի 2026 15:00
3

Փարիզի նո՞ր ինտոնացիա Հարավային Կովկասում Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

110
30 Հունվարի 2026 11:51
4

Բայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

77
30 Հունվարի 2026 11:41
5

Արաբական ներդրումները Ադրբեջանում գերազանցել են 600 միլիոն դոլարը

71
30 Հունվարի 2026 10:34
6

Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան

68
30 Հունվարի 2026 12:43
7

Քննարկվել է՝ Զանգեզուրի միջանցքը Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցերում ներառելու հարցը

67
30 Հունվարի 2026 11:07
8

Ուկրաինա, խաղաղություն և իմաստի ծարավ Սերգեյ Դացյուկը՝ Caliber.Az կայքում

66
30 Հունվարի 2026 09:15
9

Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգության հարցեր

66
30 Հունվարի 2026 13:45
10

Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը

65
30 Հունվարի 2026 10:06
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading