twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն. երսապաշտների դուետ Ոմանք ավերում էին, մյուսները լռում էին

31 0Հոկտեմբերի 2024 16:23

Հայաստանը շարունակում է աշխարհով մեկ կեղծիք սերմանել այն մասին, որ իբր Ադրբեջանը «նպատակաուղված ավերում է հայերի պատմամշակութային  ժառանգությունը Ղարաբաղում»։ Դրանով հանդերձ Երևանում հույս ունեն ստանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը։ Այսպես, օրերս Հայաստանի Հանրապետության ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ելույթ ունենալով Մատենադարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ համաժողովում, հայտարարել է այն մասին, որ, իբրև, «Ղարաբաղի հայկական ժառանգությունը գտնվում էԱդրբեջանի կողմից ոչնչացման և ինքնության խեղաթյուրման սպառնալիքի տակ»։
 
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նույն ոգով մեծախոսել է Երևանում կայացած՝ «Հին քաղաքակրթությունների ֆորումի» նախարարական հանդիպմանը։ «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո հայկական մշակութային ժառանգությունը, որի պատմությունը հասնում է հազարավոր տարիների, հայտնվել է ոչնչացման սպառնալիքի տակ։ Հայկական մշակութային, կրոնական վայրերի, ինչպես նաև արտեֆակտների դիտավորյալ և սիստեմատիկ ոչնչացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի որոշման անմիջական խախտում»,- ասել է Միրզոյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ անելով իրավիճակի գնահատման համար փորձագետների առաքելություն ուղարկել Ադրբեջան։
 
Ելնելով հայկական կողմի զրպարտչական հայտարարություններից, ինքնաբերաբար ծագում է եզրակացություն այն մասին, որ Երևանում դեռ չեն հրաժարվել մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներից, իսկ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը ցույց է տալիս, որ Հայաստանը միայն խոսքերով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ ինչ վերաբերում է Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու անհեթեթ առաջարկին, ապա նման բան անհրաժեշտ է ուղարկել ոչ թե Ադրբեջան, այլ Հայաստան։ Իսկ այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մինչ այժմ այդպես էլ չի գնահատել՝ ինչպես Ղարաբաղի հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներում, այնպես  էլ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը՝ արդարացի դժգոհություն է առաջացնում Բաքվում։ Դրա հետ մեկտեղ, հայկական լրատվամիջոցները նախօրեին հայտնել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և արտակարգ իրավիճակների հարցերով վարչության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թվականների) քարտուղար Քրիստա Պիկկատը հայտնել է կազմակերպության մտահոգությունը՝ «տարբեր ծագման և տեսակների մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին» հաղորդմանը։ Նրա խոսքերով, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նույնպես ցանկություն է հայտնել վերջին հակամարտության ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը գնահատելու և կարիքները հասկանալու համար և այն, թե կազմակերպությունը ինչպես կարող է օգնել պահպանել և պաշտպանել այս բազմազան տարածաշրջանը»: Այստեղ ուշադրություն է գրավում այն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը հայկական օկուպացիայի երեսուն տարիների ընթացքում ոչ մի անգամ իր առաքելությունը չուղարկեց Ղարաբաղ, երբ ոչնչացվում էր ադրբեջանական պատմամշակութային ժառանգությունը, միայն հիմա է տարածաշրջան տեխնիկական առաքելություն ուղարկելու ցանկություն հայտնել։ Մինչդեռ Բաքուն դեռ անցյալ տարվա նոյեմբերին այս կազմակերպությանը կոչ էր արել առաքելություն ուղարկել Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության վիճակը գնահատելու համար։ Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այս ուղղությամբ կոնկրետ քայլեր այդպես էլ չձեռնարկվեցին, ինչը դարձյալ հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների ցուցանիշ։
 
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակ են հղել ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհրդի ղեկավարությանը` ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Ալան Բերսային, որում ասվում է, որ Հայաստանում, որտեղ պատմականորեն ապրել են ադրբեջանցիներ, ադրբեջանցիներին պատկանող նյութական և մշակույթային ժառանգության ոչնչացմանը ողղված համակարգված արշավ է անցկացվել։ «Այս կանխամտածված ոչնչացումը շարունակվում է տասնամյակներ։ Սրտի ցավով նշում ենք, որ 1870 թվականին Հայաստանի տարածքում գրանցված 269 մզկիթներից այսօր պահպանվել է միայն մեկը։ Բացի այդ, սիստեմատիկորեն ոչնչացվել են ադրբեջանցիներին պատկանող հարյուրավոր գերեզմանատներ։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Իրավան քաղաքը ժամանակին բաղկացած էր այնպիսի թաղամասերից, ինչպիսիք են Շեհերը, Դեմիրբուլաղը, և ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգությունը ջնջելու Հայաստանի կառավարության համակարգված աշխատանքի շրջանակներում նախատեսվում է ամբողջությամբ ոչնչացնել Թեփեբաշի թաղամասը»,- ասված է գրավոր ուղերձում։ Նշվել է նաև, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ից այդպես էլ չեն ստացել Թեփեբաշի թաղամասի ոչնչացումը կանխելու իրենց խնդրանքի պատասխանը։
 
Հարկ է նշել, որ Հայաստանի կողմից ադրբեջանական մշակութային հուշարձանների պլանաչափ ոչնչացումը կոպտորեն խախտում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, այդ թվում նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Համաշխարհային ժառանգության պահպանման մասին կոնվենցիան, Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան և Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, ինչի մասին հավանաբար տեղյակ են ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում, այլ նաև Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն։ Ուստի զարմանալի չէ, որ Ադրբեջանում կորցրել են վստահությունը միջազգային այս կառույցների նկատմամբ, որոնք գերադասում են աչք փակել հայկական բարբարոսության վրա։ Այդ կապակցությամբ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանը օկուպացված տարածքներում իրականացրել է այնպիսի անօրինական գործողություններ, ինչպիսիք են մեր ժողովրդի մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների միտումնավոր ոչնչացումը կամ հայկականացումը։ Հայտնի է, որ այդ տարածքներում Հայաստանը ոչնչացրել է 927 գրադարան, ավելի քան 60 մզկիթ, 44 տաճար, 473 պատմական հուշարձան, պալատ և թանգարան, ինչպես նաև ապօրինաբար դուրս է բերել  40000 թանգարանային ցուցանմուշ։ Հայաստանի անօրինական գործողությունները կանխելու համար Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել օկուպացված տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու առաջարկով, սակայն Հայաստանը ամեն կերպ խոչընդոտել է դրան։
 
Իր հերթին Ադրբեջանում պատրաստվել են մի քանի հրապարակումներ, որոնցում տեղակայվել են մանրամասն տեղեկություններ Ադրբեջանի տարածքներում Հայաստանի մշակութային և պատմական ցեղասպանության մասին։ Օրինակ՝ դեռ 2007 թվականին պատրաստվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացվել «Պատերազմ Ադրբեջանի դեմ՝ հարձակում մշակութային ժառանգության վրա» գիրքը, որը պարունակում է օկուպացված տարածքներում Հայաստանի կողմից ոչնչացված մշակութային և կրոնական հուշարձանների ցանկը, ինչպես նաև կանխամտածված հայկականացման, ալբանական եկեղեցիները որպես հայկական ներկայացնելու մասին։ Ինչպես դժվար չէ կռահել, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ մի կերպ չի արձագանքել այս փաստին։
 
2016 թվականին տեղեկություն է ստացվել Հայաստանի կողմից Աղդամի Ջումա մզկիթը ռազմական նպատակներով օգտագործելու մասին, ինչը նաև դարձել է միջազգային իրավունքի կոպիտ խախտում, այդ թվում նաև 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին։ Ազըխի քարանձավում և Աղդամում Հայաստանը անցկացրել է ապօրինի հնագիտական պեղումներ և տարել է արժեքավոր գտածոներ, դրանով իսկ իրականացնելով պետական մակարդակի վանդալիզմ և կողոպուտի քաղաքականություն։
 
Այս կապակցությամբ տեղին է հիշեցնել, որ 2022 թվականի նոյեմբերին Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան դադարեցրել է իր գործունեությունը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի, ինչի մասին նա իր նամակում տեղեկացրել է այս կազմակերպության գլխավոր տնօրեն, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեյին։ Նամակում տեղեկություններ են եղել շուրջ 30 տարվա օկուպացիայի ընթացքում Հայաստանի կողմից Ադրբեջանի մշակութային ժառանգության և պատմական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի քաղաքականության մասին։ Նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում կկազմակերպվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում Հայաստանի կողմից օկուպացիայի հետևանքով Ադրբեջանի մշակութային ժառանգությանը հասցված վնասը գնահատելու նպատակով։ Այս համատեքստում տեղին է նշել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը՝ Բաքվում «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին, որտեղ հիասթափությունէ հայտնվել՝  Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը։
 
«Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել է՝ մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը գնահատելու համար Հայաստան տեխնիկական առաքելություն ուղարկելու կոչով, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այս երկրում։ Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մինչև հիմա չի արձագանքել այս կոչին»,- ընդգծվել է պետության ղեկավարի ուղերձում։
 
Այն, որ ՄԱԿ-ի առաջատար կառույցները լռում են Ադրբեջանի պատմական ժառանգության դեմ հայկական ագրեսիան հաստատող իրական փաստերի մասին, ամենևին էլ Հայաստանին չի ազատում միջազգային իրավունքի առջև պատասխանատվությունից։ Վաղ թե ուշ Հայաստանը ստիպված կլինի  ամբողջությամբ պատասխան տալ իր կատարած չարիքների համար՝ չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների կողմից աջակցությանը։

Caliber.Az
Դիտումներ: 218

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

115
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

114
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

95
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

77
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

74
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

66
21 Դեկտեմբերի 2024 11:19
10

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

65
20 Դեկտեմբերի 2024 12:08
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading