Իլհամ Ալիև. Մեր խոսքը նույնքան արժեքավոր է, որքան մեր ստորագրությունը
Այսօր առավոտյան մեզ հայտնեցին, որ մեր պայմաններն ընդունվել են։ Բացի այդ, Ղարաբաղում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք մի քանի ամիս հրաժարվում էին հանդիպել մեր ներկայացուցիչների հետ, պատրաստ են մեզ հետ հանդիպել մեր նշած վայրում՝ Եվլախ քաղաքում։
Ազերթաջի փոխանցմամբ՝ այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։
Խոսելով հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու Ադրբեջանի պայմանների մասին՝ պետության ղեկավարը նշել է. «Իմ պատասխանն այն էր, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, հավատարիմ է իր խոսքին։ Սա գիտեն և՛ մեր ընկերները, և՛ թշնամիները։ Մեր խոսքը նույնքան արժեքավոր է, որքան մեր ստորագրությունը, և եթե մեր պայմանները, իհարկե, ընդունվեն, մեր միջոցառումները, ռազմական միջոցառումները կդադարեցվեն, և այսօր ժամը 13:00-ին հայտարարվեց զինադադար։ Ցավոք, հակառակ կողմն ամբողջությամբ չի պահպանել հրադադարի ռեժիմը։ Անգամ հրադադարի հաստատումից հետո մեր դիրքերը կրակի են ենթարկվել։ Սակայն սկզբունքորեն մեր պայմաններն ամբողջությամբ ընդունվել են»։