Տնտեսություն
A+
A-
Իտալիան ավելացրել է ադրբեջանական գազի ներկրումը
06 Օգոստոսի 2024 10:45
Իտալիան տարեկան կտրվածքով ավելացրել է Ադրբեջանից բնական գազի ներմուծումը 10,5 տոկոսով։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են Եվրոպական միության վիճակագրական գրասենյակից՝ Eurostat-ից։
Իտալիան 2024 թվականի մայիսին Ադրբեջանից ներմուծել է 488 միլիոն խորանարդ մետր գազ՝ 2023 թվականի մայիսի 441,5 միլիոն խորանարդ մետրի դիմաց։
Թեև ներմուծման ծավալները զգալիորեն աճել են, սակայն ինքնարժեքը նկատելիորեն նվազել է։ 2023 թվականի մայիսին ներմուծման արժեքը կազմել է 366 միլիոն եվրո, մինչդեռ 2024 թվականի մայիսին այն նվազել է մինչև 276 միլիոն եվրո՝ կրճատվելով շուրջ 25 տոկոսով։
2024 թվականի հունվարից մինչև մայիս Իտալիան Ադրբեջանից ներկրել է՝ 1,35 միլիարդ եվրոյի 2,4 միլիարդ խորանարդ մետր գազ՝ 2,6 միլիարդ եվրոյի 2,2 միլիարդ խորանարդ մետրի դիմաց:
Caliber.Az
Դիտումներ: 73