Քաղաքականություն
A+
A-
Լավրով. Մենք պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
24 Հունիսի 2022 17:59
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, որ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Լավրովը գոհունակություն է հայտնել Հարավային Կովկասում կապերի ապաշրջափակման աշխատանքային խմբի գործունեության կապակցությամբ, ինչպես նաև հույս է հայտնել, որ շուտով կվերսկսվի ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը։
«Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ։ Մենք պատրաստ ենք նաև նպաստել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Լավրովը։
Caliber.Az
Դիտումներ: 177