ԿՄՎ ղեկավար. հայ ռևանշիստները չարաշահում են Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը
Հայ ռևանշիստները տարբեր միջազգային կազմակերպությունների ամբիոններից զրպարտչական արշավներ են իրականացնում Ադրբեջանի դեմ՝ չարաշահելով կրոնական հարթակը` Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, իրենց նենգ քաղաքական նպատակների համար։
Сaliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 10-ին Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպմանը հայտարարել է Կովկասի Մահմեդականների Վարչության (ԿՄԿ) նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։
Հանդիպմանը Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ էթնիկ և կրոնական բազմազանությունը բազմամշակութային Ադրբեջանի ազգային հարստությունն է. «Մեր պետությունը, առանց որևէ խտրականության, վերականգնում է վանդալիզմի ենթարկված կրոնական և հոգևոր ժառանգությունը օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Սակայն, ցավոք, չեն դադարում հայերի կողմից Ադրբեջանի հասցեին հնչող անհիմն, անարդար ու կողմնակալ մեղադրանքները, որտեղ դարեր շարունակ բոլոր կրոնական համայնքներն ապրել են խաղաղության և հանգստության պայմաններում»։