Հայ զինվորների ծնողները իշխանություններից պահանջում են հայտնել որդիների մահվան մեղավորներին
Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի առջև՝ օգոստոսի 10-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները: Նրանք պահանջել են հանդիպել գնդի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։
Այս մասին գրում է News.am-ը:
Ծնողներին հատկապես վրդովվեցրել է այն փաստը, որ Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան:
Զոհվածներից մեկի հայրը ասել է, որ Քյարամյանից պահանջում են զոհվածների հարազատներին պատմել իր որդիների մահվան հանգամանքները, թե ինչու են զինվորները մարտական դիրքում մնացել առանց հրամանատարի։
Ինչպես հայտնել է պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, ՊՆ-ից հայտնել են, որ գերատեսչությունը ի զորու չէ Պավլիկ Քյարամյանին կանչել առերեսման: