Քաղաքականություն
A+
A-
Հաջիևը՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման գործում Ադրբեջանի դերի մասին
21 Հունիսի 2024 16:26
Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման գործում:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Բաքվում ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի հինգերորդ նիստում ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարել այս լոգիստիկ կառույցի զարգացմանը։
«Ներկայումս աշխատանքներ են տարվում միջանցքի ադրբեջանական հատվածի թողունակության ընդլայնման ուղղությամբ։ Անկասկած, դա օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին և Ռուսաստանին, այլև ողջ տարածաշրջանին»,- ասաց Հ.Հաջիևը:
Caliber.Az
Դիտումներ: 95