Հիքմեթ Հաջիև. Ֆրանսիան վնասակար քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում
Մենք արդյունավետ չենք համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, դա վնասակար քաղաքականություն է:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է՝ ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, Ֆրանսիայի կողմից Հայաստանի սպառազինումը սպառնալիք է Կովկասում ձեռք բերված արդյունքների և խաղաղության համար։
«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիայի ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի ռևանշիստական ուժերին Հայաստանում. Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը լուրջ մտահոգություն է առաջացնում. Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանը ագրեսիվ երկիր է Հարավային Կովկասում: Նման երկրի սպառազինությունն ընդունելի չի համարվում»,- հայտարարել է Հ. Հաջիևը: