Տնտեսություն
A+
A-
Հրապարակվել է Ադրբեջանի արտաքին պետական պարտքը
18 Ապրիլի 2023 10:06
2023 թվականի պետական բյուջեով նախատեսված են 1 մլրդ 5 մլն մանաթի չափով ծախսեր՝ կապված պետական պարտքի և պարտավորությունների սպասարկման հետ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարությունից։
Արտաքին պետական պարտքի մակարդակը տարեսկզբի համեմատ նվազել է 13,5 մլն դոլարով՝ 2023 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմելով 6 մլրդ 679,7 մլն դոլար։
2022 թվականի վերջի համեմատ ներքին պետական պարտքն աճել է 180,5 մլն մանաթով և 2023 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել 4 մլրդ 368,7 մլն մանաթ։
Caliber.Az
Դիտումներ: 32