Ղազախստանի ԱԳՆ. Կա լավ հնարավորություն զարգացնելու Չինաստանից ցամաքային փոխադրումները Ադրբեջանի տարածքով
Կա լավ հնարավորություն զարգացնելու Չինաստանից ցամաքային փոխադրումները Ադրբեջանի տարածքով:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
Նրա խոսքով, Չինաստանը Ղազախստանի հիմնական գործընկերներից մեկն է. առևտրի ծավալով այն զբաղեցնում է երկրորդ տեղը Ռուսաստանից հետո։
«Այժմ ծովային առևտուրը նույնպես հսկայական է, և մենք նույնիսկ չենք հավակնում մրցակցել Չինաստանի հետ ծովով Եվրոպա փոխադրվող ապրանքների ծավալով։ Բայց իսկապես, հաշվի առնելով աշխարհաքաղաքական ցնցումները՝ առկա է լավ հնարավորություն զարգացնելու ցամաքային փոխադրումները այսպես կոչված Միջին միջանցքով, որն անցնում է ոչ միայն Չինաստանով և Ղազախստանով, այլև Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Սև ծովով և Արևելյան Եվրոպայով»։