Քաղաքականություն
A+
A-
ՄՕԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին
10 Հունիսի 2023 11:37
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ողջունել է Բաքվում ընդունված Չմիավորման շարժման հռչակագիրը, որտեղ նախագահում է Ադրբեջանը։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը շնորհակալություն է հայտնել Չմիավորման շարժմանը աջակցության համար։
«ՄՕԿ-ն անկեղծորեն ողջունում է Չմիավորման շարժման անդամ 120 երկրների աջակցությունը։ Մեզ շատ է ոգևորում Օլիմպիական խաղերի համախմբող առաքելության հանդեպ այս ամուր հանձնառությունը: Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այս կարևոր բանաձևի ընդունման նախաձեռնության համար»,- ընդգծել է Բախը:
Միաձայն ընդունված Հռչակագրում ընդգծվում է, որ 2024 թվականի Փարիզի օլիմպիական և պարալիմպիկ խաղերին բոլոր 206 ազգային օլիմպիական կոմիտեների մարզիկների մասնակցությունը մարդկության միասնության հզոր խորհրդանիշ կլինի։
Caliber.Az
Դիտումներ: 99