Քաղաքականություն
A+
A-
Նախագահ Ռաիսիի մահվան կապակցությամբ Բաքվում Իրանի դեսպանատանը բացվելու է սգո մատյան
21 Մայիսի 2024 12:00
Ադրբեջանում Իրանի դեսպանատանը մայիսի 21-ից երեք օրով բացվելու է սգո մատյան՝ կապված ուղղաթիռի կործանման հետ, որում զոհվել են Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին և բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Նշվել է, որ մայիսի 21-ին դեսպանատունը ցավակցություններ կընդունի Ադրբեջանի պաշտոնատար անձանցից, մայիսի 22-ին և 23-ին` Բաքվում գործող դեսպաններից և դիվանագետներից, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնյաներից, իսկ մայիսի 24-ին` Ադրբեջանում բնակվող Իրանի քաղաքացիներից:
Caliber.Az
Դիտումներ: 44