Քաղաքականություն
A+
A-
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Հայաստանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցը
08 Մայիսի 2024 09:18
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ։
APA-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ հանդիպումը կայացել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։
«Քննարկվել են ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև կարգավորման գործընթացի տարածաշրջանային դինամիկան՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերջին համաձայնագրից հետո»,- հավելել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 75