Աշխարհ
A+
A-
Նյու Յորքի հայտնի փողոցներից մեկում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը ԼՈՒՍԱՆԿԱՐ
19 0Հոկտեմբերի 2022 13:47
Հոկտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ, ադրբեջանական դրոշը բարձրացվել է հսկայական դրոշակաձողի վրա՝ Բոուլինգ Գրին զբոսայգում, որը գտնվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող փողոցներից մեկում՝ Ուոլ Սթրիթում, որը համարվում է նաև Նյու Յորքի (ԱՄՆ) խորհրդանիշ և ֆինանսական կենտրոն:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան-Նյու Յորք ասոցիացիայի կազմակերպած արարողությանը մասնակցել են նաև Նյու Յորքում բնակվող ադրբեջանցիները։
Ադրբեջան-Նյու Յորք ասոցիացիայի նախագահ Էրջան Երդելենլին Ադրբեջանի պետական օրհներգի հնչյունների ներքո բարձրացրել է եռագույն դրոշը։ Կողք կողքի ծածանվել են Ադրբեջանի և ԱՄՆ դրոշները։
Նշենք, որ Ադրբեջանի դրոշն այստեղ ծածանվելու է 10 օր։
Caliber.Az
Դիտումներ: 382