twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

COP29. Բաքուն պատրաստ է առաջնորդությանը, նորարարություններին և միջազգային համագործակցությանը Մուխթար Բաբաևը՝ «Arab News»-ի համար

11 Նոյեմբերի 2024 14:30

Սաուդյան «Arab News» օրաթերթում հարցազրույց  է հրապարակվել COP29-ի նախագահ Մուխթար Բաբաևի հետ։

Caliber.Az-ը ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս նյութի թարգմանությունը:
 
«Այսօր Բաքվում մեկնարկում է ՄԱԿ-ի երկար սպասված կլիմայի փոփոխության COP29 համաժողովը, որի ժամանակ կհավաքվեն համաշխարհային առաջնորդներ, փորձագետներ և ակտիվիստներ, որպեսզի լուծել մոլորակի առջև ծառացած կենսական բնապահպանական մարտահրավերները:
 
Միջոցառումը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը, անցկացվում է՝ «Համերաշխություն հանուն կանաչ աշխարհի» կարգախոսի ներքո։
 
Ակնկալվում է ավելի քան 50 000 մարդկանց մասնակցություն, ներառյալ արդյունաբերության առաջատար ներկայացուցիչների և քաղաքական գործիչների: COP29-ը կոչված է խթանել գլոբալ գործողությունները կլիմայի ոլորտում: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի կլիմայական ծրագրերի ֆինանսավորմանը, քանի որ կողմերը ձգտում են նոր հավաքական նպատակ սահմանել:
 
Ակնկալիքները մեծ են, քանի որ պատվիրակները պատրաստվում են քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ածխածնի արտանետումների նվազեցումը, կայուն զարգացումը և կլիմայի կայունության ինտեգրումը ազգային քաղաքականության մեջ:
 
Ադրբեջանը, ինչպես նաև անցած տարի համաժողովը ընդունած  ԱՄԷ-ն՝ հանդիսանում են հանածո վառելիքի խոշոր արտադրողներ, սակայն COP29-ի նախագահ նշանակված Մուխթար Բաբաևը՝ «Arab News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ համաժողովի անցկացումը՝ փոփոխությունների նշան է:
 
«COP29-ի անցկացումը նշանավորում է մեր անցումը՝ էներգիայի ավանդական աղբյուրներից դեպի վերականգնվող աղբյուրների օգտագործմանը», - ասել է նա: -Այս իրադարձությունը մեզ թույլ կտա ցուցադրել մեր ջանքերը էներգետիկ հաշվեկշռի դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ զգալի միջոցներ ներդնելով քամու, արևի և ջրածնի էներգիայի ոգտագործման նախագծերում»:
 
Համաժողովը կոչված է ապահովել անհետաձգելի գործողություններին աջակցությունը և ամրապնդել միջազգային կազմակերպությունների միջև համատեղ պատասխանատվության զգացումը:
 
Բաբաևն ընդգծել է Ադրբեջանի դերը գլոբալ ջանքերը համակարգելու գործում։
 
«Մենք հուսով ենք, որ Բաքվում COP29-ը հարթակ կծառայի զարգացող երկրների համար, որտեղ նրանք կկարողանան բարձրաձայնել իրենց սեփական կլիմայական մարտահրավերները և լուծումները, - ասել է նա: – Որպես բնապահպանական և տնտեսական վերափոխումներն վերապրած երկիր՝ Ադրբեջանը հասկանում է՝ զարգացման կարիքների և կլիմայի համար պատասխանատվության միջև նուրբ հավասարակշռությունը: Մենք կարող ենք նպաստել ներառական երկխոսությանը Գլոբալ Հարավի և զարգացած երկրների միջև, որպեսզի կլիմայի ոլորտում գործողությունները լինեն արդար»:
 
Մեկնաբանելով հյուրերի ժամանման համար երկրի նախապատրաստական աշխատանքները՝ Բաբաևն ասել է. «Լոգիստիկայի և աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր պատվիրակների ընդունելու Բաքվի պատրաստակամության տեսակետից մենք ներդրումներ ենք կատարում քաղաքի ենթակառուցվածքներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կայուն զարգացմանը։
 
Բացի այդ, ներդրումներն ուղղված են էկոլոգիապես մաքուր հասարակական տրանսպորտի տարբերակների ընդլայնման, կոնֆերանս-օբյեկտների բարելավմանը և քաղաքային շարժունակության օպտիմալացմանը՝ միջոցառման անցկացման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:
 
Մենք այնպես նաև ձգտում ենք՝ միջոցառման աշխատանքում էներգիայի վերականգնող աղբյուրների ներդրման և ողջ համաժողովի ընթացքում զրոյական թափոնների հասնելու ճանապարհով «կանաչ» COP-ին հասնելուն։
 
Բաբաևի խոսքով, շրջակա միջավայրի պահպանման գծով նրա նախաձեռնություններից մի քանիսը ներառում են անտառների վերականգնում և Կասպից ծովի պահպանություն:
 
«COP29-ի ժամանակ կլուսաբանվեն այս նախաձեռնությունները և կխրախուսվի միջազգային համագործակցությունը, - ասել է նա: Չնայած ա նրան, որ առաջիկա ուղին հեշտ չէ՝ COP29-ը իրենից ներկայացնում է կարևորագույն հնարավորություն՝ ապագա սերունդների համար նկրտումները շոշափելի արդյունքների վերածելու համար: Մենք պատրաստ ենք առաջնորդությանը, նորարարություններին և միջազգային համագործակցությանը, որոնք անհրաժեշտ են՝ կլիմայական ճգնաժամը հաղթահարելու և բոլորիս համար ավելի կայուն ապագա կառուցելու համար»:

Caliber.Az
Դիտումներ: 350

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Աշխարհ առանց դիմակների. Ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի իրավունքը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

110
13 Հունվարի 2026 09:07
2

Կայսերական մտրակ և Երևանի արձագանքը Սոլովյովը սպառնում է Հայաստանին

99
13 Հունվարի 2026 15:49
3

Ադրբեջանի կարգավիճակը և փոթորկալից Իրանը «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

99
12 Հունվարի 2026 09:50
4

Երկպառակության գինի Ալկոհոլային չարաշահումներ Հայաստանում

96
13 Հունվարի 2026 09:20
5

Ագդերեի շրջանում ականի վրա պայթելուց հետո տղամարդու ոտքը անդամահատվել է

86
12 Հունվարի 2026 11:38
6

Նավթային արա-հավակնություններ «Հին աշխարհի հիստերիկներ»

77
12 Հունվարի 2026 09:25
7

Ադրբեջանի պաշտպանական տրամաբանությունը կանոնների խախտման դարաշրջանում Թեյմուր Աթաևի տեսակետը

77
12 Հունվարի 2026 13:55
8

Ադրբեջանը ևս 979 տոննա ավտոմոբիլային վառելիք է ուղարկել Հայաստան

76
12 Հունվարի 2026 09:20
9

ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում և Իրանի հանելուկը Էլմար Մամեդյարովը՝ Caliber.Az կայքում

71
14 Հունվարի 2026 09:58
10

Խաղաղության վառելիքը՝ ընդդեմ ռևանշիստների հիստերիայի Տարանցում, առևտուր, խաղաղության գործընթաց

65
13 Հունվարի 2026 12:57
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading