Շեֆիկ Ջաֆերովիչ. Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին
Բոսնիա և Հերցեգովինայի 2018-2022 թվականների նախագահության անդամ, Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի անդամ Շեֆիկ Ջաֆերովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում ասվում է. «Ձերդ գերազանցություն.
Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության լիարժեք ապահովման կապակցությամբ։ Սա Հարավային Կովկասում արդարության և կայունության գլխավոր պայմանն էր։ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին և միշտ լինելու է նրա անբաժան մասը:
Պարոն նախագահ, երախտագիտություն եմ հայտնում Ձեզ՝ Ադրբեջանի ու Բոսնիա և Հերցեգովինայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում Ձեր ունեցած ավանդի համար։ Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպելու՝ 2024 թվականի մարտին կայանալիք Բաքվի XI գլոբալ ֆորումում»։