twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Ուղերձը հղվել էր, բայց Հայաստանի էլիտաների կողմից այն չի լսվել» Կիրիլ Կոկտիշը՝ Caliber.Az կայում

11 Հունվարի 2023 16:00

Երեւանը պատրաստ է շտապ վաճառվել, այն էլ ավելի թանկ՝ մոտավորապես կարելի է այսպիսի իմաստ տալ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանը, հատկապես նրա կուլուարային գործողություններին։ Այնտեղ, ընդհանրապես, դատելով ամեն ինչից, ձեռնարկվում է ինչ-որ անհեթեթ բազմաշարժ։ Չնայած դեպի Վաշինգտոն Երևանի քաղաքական կուրսի արտաքուստ ցուցադրմանը և Ռուսաստանի հետ հարաբերությունների ակնհայտ սառեցմանը, երբեմն հնարավորինս կտրուկ, ինչպես Գյումրիում բացահայտ հակառուսական ակցիայի, կամ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի երեկվա բոլորովին ոչ դաշնակցային հայտարարությունների ժամանակ, երևում է, որ Երեւանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել՝ իր «պատիվը» ում երկար և շահավետ վաճառելու խնդրի հետ կապված։ Եվ կարող է պատահել, որ ԱՄՆ-ի առջև Երևանի բոլոր արտաքին գլխարկանետումները և շողոքորթումները՝ ընդամենը խաղ է հին սյուզերեն՝ Կրեմլից նոր նախապատվություններ քամելու համար։ Ռուսաստանի հետ երկխոսությունը հասցնելով լիակատար քաղաքական վերջնագրի՝ Երևանը, ստանալով իրենը, ինչ-որ պահի նորից կսկսի ողջագուրվել Մոսկվայի հետ։ Ինչ-ինչ, ընթացքում կոշիկները փոխելու ունակությունը Փաշինյանից հաստատ չես խլի։

Այնուամենայնիվ, ինչպես համարում են մի շարք ռուս փորձագետներ՝ Մոսկվան այսպես թե այնպես թույլ չի տա, որ Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի հենակետ և դրա համար կներդնի բոլոր ջանքերը։ Իսկ միգուցե ձեռնարկի նաև որոշ հատուկ միջոցներ։ Սակայն, ինչպես արդեն մի քանի անգամ կանխատեսել է Caliber.Az-ը՝ Հայաստանը «տանիքը» փոխելու նպատակով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ սիրախաղ անելու իր ակտիվ փորձերի մեջ, վտանգում է ընդհանրապես մնալ կոտրած տաշտակի առաջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցնելով կրիտիկական մակարդակի և միաժամանակ հարված ստանալով Արևմուտքից: Իսկ Երեւանը Վաշինգտոնի հետ հարաբերությունների այդպիսի ժամանակահատվածն արդեն անցել է։ Չէ որ միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ը Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է ոչ թե ինչ-որ հիմնարար քաղաքական և տնտեսական դրդապատճառներով, ինչպես դա տեղի է ունենում Ադրբեջանի դեպքում, այլ բացառապես նրա համար, որպեսզի խափանի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ի տարբերություն եզակի էներգետիկ և տարանցիկ հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանում քաղաքական կշռի, որոնցում Ադրբեջանը հետաքրքիր է Արևմուտքին՝ Հայաստանը նման առավելություններով չի կարող պարծենալ։

Առավել ևս, Թեհրանի հետ Երևանի ակտիվ համագործակցությունը Արևմուտքի համար երևում է թունավոր և նրան միավորներ չի ավելացնում։ Եվ դատելով ամեն ինչից, հիմա Հայաստանը, որտեղ դա նույնպես լավ հասկանում են, չնայած արտաքին բոլոր անախորժություններին ու հակառուսական բերանբացությանը, ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի հետ կուլիսային սակարկություններին, որն էլ իր հերթին շարունակում է մեծացնել ճնշումը Երևանի վրա։ Եվ այդ մասին շատ հստակ վկայում են վերջին շրջանում որոշ քաղաքական հայտարարությունները։

Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսի Հանրապետությունը ներառող Միութենական պետությանը չի հերիքում երրորդ երկրները։ Այդ մասին, Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը վերջերս հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա նիստում և «Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական ուղղությունները» համաժողովում։

«Ես հետևել և տեսել եմ, թե ինչպես են արձագանքում մեր հայ եղբայրները, և նրանք աջակցեցին ինձ», - ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Միութենական պետությունը կզարգանա։ Դեսպանը նաև Բելառուսի Հանրապետության օրինակով պատմել է այն մասին, թե Ռուսաստանի Դաշնությանը իր դաշնակիցներին ինչպիսի ռազմական աջակցություն է ցուցաբերում։

«Պուտինի գալուց հետո մարտական պատրաստվածության բերվեցին «Ս-400» և «Իսկանդեր» ԶՀՀ-ները։ Առավել ևս, Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում մարտական ինքնաթիռների անձնակազմերի պատրաստման մեջ, որոնք հատուկ զենք են կրում»,- նշել է Ալեքսանդր Կոնյուկը։

Հետաքրքիր է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը բավականին արագ, բայց չափազանց բացասական է արձագանքել այդ հայտարարությանը։ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանը հռչակել է ինքնիշխան պետություն, և Հայաստանը շարունակելու է մնալ ինքնիշխան պետություն։ Մեր ողջ առաքելությունը կայանում է այդ թվում նաև նրանում, որպեսզի պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը»,- ընդգծել է Գրիգորյանը։ Նրա խոսքով, Միութենական պետությունը հանդիսանում է ինքնիշխանության խախտում, քանի որ նրանում առաջին հերթին վերացվում է ինքնիշխանությունը։ «Վստահ եմ, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացները միանշանակ սահմանափակում են այդ հարցի նույնիսկ քննարկման հնարավորությունը»,- հայտարարել է նա։

Այնուհետև ավելի հետաքրքիր է. Գրիգորյանն ուղղիղ տեքստով Մոսկվային և Մինսկին մեղադրել է լուրջ ճնշումների մեջ։ Խոսելով Բելառուսի դեսպանի հայտարարության մասին՝ Գրիգորյանը ասել է նաև, որ Հայաստանի նկատմամբ ճնշումը «այստեղից էլ է գալիս», նշելով, որ այն կարող է ձեռք բերել նաև ռազմական բնույթ։ «Դուք նշեցիք դեսպանի հայտարարությունը Միութենական պետության մասին։ Բնականաբար, Հայաստանի նկատմամբ ճնշումը այստեղից էլ է գալիս։ Երբ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը դիմադրում է դրան, ապա ստանում է այլ բնույթի ճնշում, ռազմական ձևով»,- հայտարարել է Գրիգորյանը։

Միևնույն ժամանակ, ինչպես համարում է Բելառուսի հեղինակավոր փորձագետներից մեկը՝ քաղաքագետ, ՄՄՀՊԻ-ի պրոֆեսոր Կիրիլ Կոկտիշը՝ ժամանակակից աշխարհում ինքնիշխանությունը երաշխավորվում է ոչ թե անկախությամբ, այլ ավելի շուտ փոխկախվածությամբ։ Համենայնդեպս, նրա խոսքով, «դա բացարձակ ճշմարտություն է միջուկային զենքին և ինքնաբավ տնտեսությանը չտիրապետող փոքր պետությունների համար»։ Ելնելով այս դիրքորոշումից՝ վստահ է Կոկտիշը, աշխարհի երկրների մեծամասնության մոտ կա ուժի մեծ կենտրոնների հետ ստեղծված շփումների, փոխազդեցության, փոխկախվածության հաշվին այդ անկախությունը երաշխավորելու մշտական պահանջ։ Ուստի, նրա կարծիքով, օրինակ, Բելառուսի համար Միութենական պետությունը հանդիսանում է ինքնիշխանության երաշխիք է և դրա ապահովման ձևաչափ, առավել ևս, որ նա ներկայացնում է «հավասար և հետաքրքիր գործընկերություն»։

«Հայաստանին առաջարկվել էր կոտրել այս արատավոր շրջանակը՝ թեկուզ դեսպանների մակարդակով, խորհել իր իրական ինքնիշխանության մասին, որովհետև ասել, որ վերջերս՝ Փաշինյանի իշխանության օրոք այդ ինքնիշխանությունը ամրապնդվել է, նշանակում է մեղանչել ճշմարտության դեմ։ Ուղերձը հղվել էր, սակայն, ինչպես երևում է, Հայաստանի էլիտաների կողմից այն չի լսվել։ Բայց ցանկացած դեպքում, սա պաշտոնական առաջարկ չէ՝ սա դեսպանի կարծիքն է, որը հեռարձակվել և հնչեցվել է»,- նշել է բելառուսացի քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ կապերին, ապա, ըստ կարծիքի, և՛ Բելառուսը, և՛ Ռուսաստանը Բաքվի հետ ունեն փոխըմբռնման, կառուցողական փոխգործակցության, փոխշահավետության և հիմնական ռազմավարական շահերի ընդհանրության ըմբռնման խորը աստիճան։ Համենայնդեպս, նպատակների այս ընդհանրությունը գործնականում բավականին հաճախ է իրագործվել։

«Դա իրագործվել է չնայած նրան, որ Ադրբեջանը կողմնորոշվում է ոչ միայն Ռուսաստանի վրա, այլ նա ԱՊՀ այն քիչ երկրներից է, որը փորձում է հավասարակշռել ուժային կենտրոնների միջև»,- նշել է քաղաքագետը։ Նրա խոսքով, «Իլհամ Ալիեւը ցույց է տալիս ամենաբարձր քաղաքական դաս եւ իրագործում է իրավիճակը»։

«Այսպես թե այնպես, կարելի է ասել, որ Ադրբեջանի հետ բելառուսական և ռուսական ուղղություններով խնդիրներ չկան, և դրա գրավականը պետությունների ղեկավարների անձնական շփումներն են։ Շատ բան է որոշվում ձեռքի ուղղությամբ՝ նկատի ունեմ Իլհամ Ալիևի հարաբերությունները Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ»,- ընդգծեց Կ.Կոկտիշը։

Հայաստանը նույնպես, նրա խոսքով, փորձում է հավասարակշռել, բայց ռիսկերի շատ ավելի բարձր մակարդակով։

«Եվ եթե Ադրբեջանը ընտրում է Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև շատ զգույշ է արևմտյան ուղղության հարաբերություններում, ապա Փաշինյանը, ընդհակառակը, մեծապես ապավինում է Եվրոպային, ԱՄՆ-ին, և այս առումով կարող է ծագել այն պարադիգմը, որը երբեմն իրականացնում է Արևմուտքը՝ դա էլիտաների հետ դաշինք է նրանց սեփական հասարակությունների հաշվին։ Սա երբ էլիտաների մոտ ամեն ինչ նորմալ ու կարգին է, այդ թվում նաև նրանց կյանքի, ունեցվածքի, շահերի երաշխիքների առումով, իսկ տես սրա համար վճարելու են նրանց հասարակությունները։ Իսկ Փաշինյանի օրոք Հայաստանի հետ կապված ռիսկերը, պետք է խոստովանել, որ բավականին բարձր են մնում»,- ամփոփել է բելառուսացի փորձագետը։

Caliber.Az
Դիտումներ: 165

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Սադրանք սահմանին. ԵՄ-ն ու Հայաստանը կրակի հետ են խաղում Երևանը և եվրոպացի լրտեսները գնում են սրման

87
09 0Հոկտեմբերի 2024 13:04
2

«Երևանը բաց է թողնում Մոսկվայի և Բաքվի հետ հարցերը լուծելու հնարավորությունը» Փորձագիտական կարծիքներ` Caliber.Az-ում

87
09 0Հոկտեմբերի 2024 17:38
3

Երևանի պարզունակ խորամանկությունը և Բաքվի սկզբունքայնությունը Եվ կրկին կիսատ-պռատ խաղաղության պայմանագրի մասին

83
10 0Հոկտեմբերի 2024 14:16
4

Ֆրանսիա. հայկական ահաբեկչության պաշտպանության ավանդույթ Երևանի ու Փարիզի հերթական սադրանքը

76
11 0Հոկտեմբերի 2024 12:56
5

Այսօր Հադրութի ազատագրման չորրորդ տարեդարձն է

74
09 0Հոկտեմբերի 2024 09:43
6

Բաքուն կարող է դառնալ ԱՊՀ-ում աշխատանքային փառքի առաջին քաղաքը

66
09 0Հոկտեմբերի 2024 11:04
7

COP29-ի ժամանակ հրադադարի մասին Ադրբեջանի նախաձեռնությունը պաշտպանվել է 127 երկրների կողմից

62
11 0Հոկտեմբերի 2024 09:17
8

Ջաբրայիլի դպրոցում սկսվում է առաջին ուսումնական տարին ԼՈՒՍԱՆԿԱՐ

59
09 0Հոկտեմբերի 2024 15:52
9

Բաքուն և Մինսկը քննարկել են ինժեներական և տեխնիկական աջակցության հարցեր

59
10 0Հոկտեմբերի 2024 18:22
10

Թուրքերի դերը Կովկասում քրիստոնեության տարածման գործում «Դժվար Պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

58
10 0Հոկտեմբերի 2024 17:34
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading