«Չենք մոռացել, չենք մոռանա, թույլ չենք տա, որ մոռացվի» Անկարան հարգել են Խոջալուի զոհերի հիշատակը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում «Թյուրքական աշխարհ» հրապարակում տեղի հիշատակի արարողություն՝ նվիրված Խոջալուի ցեղասպանության 32-րդ տարելիցին:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Քեչիորանի շրջանի քաղաքապետարանի համատեղ կազմակերպած միջոցառմանը մասնակցել են պատգամավորներ, դիվանագետներ, հասարակայնության ներկայացուցիչներ, ինչպես նաև Թուրքիայում ռազմական կրթություն ստացող Ադրբեջանի քաղաքացիներ։
«Չենք մոռացել, չենք մոռանա, թույլ չենք տա, որ մոռացվի» միջոցառման շրջանակում մասնակիցները ծաղիկներ են դրել հրապարակում կանգնեցված Խոջալուի ցեղասպանության զոհերի հուշարձանին։
Հիշատակի արարողությանը ելույթ են ունեցել Քեչիորանի քաղաքապետարանի ղեկավար Թուրգութ Ալթինոքը, Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրումը, Թուրքիա-Ադրբեջանի բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի ղեկավար, պրոֆեսոր Այգյուն Աթթարը, Անկարայի համալսարանի ռեկտոր Նեջդեթ Ունիվարը և այլոք: