Ջեյհուն Բայրամովը Թեհրանում կմասնակցի «3+3» ձևաչափով ֆորումին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կմասնակցի՝ տարածաշրջանային «3+3» ձևաչափի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում:
Այս մասին Caliber.Az-ի հարցմանն ի պատասխան հայտնել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Ջ.Բայրամովը Իրան կմեկնի հոկտեմբերի 23-ին։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ Թբիլիսին չի մասնակցի Թեհրանում կայանալիք՝ տարածաշրջանային «3+3» ձևաչափով հանդիպմանը։ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է անցյալ տարի Մոսկվայում՝ առանց Վրաստանի մասնակցության։
Արտգործնախարարների մասնակցությամբ Թեհրանում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն՝ քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, անվտանգության, էներգետիկայի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հարցեր։