Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրային
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լեհաստանի Լոձ քաղաքում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Նախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակներում հանդիպել է Նիդերլանդների Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով ԱԳՆ կայքին, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Նիդեռլանդների միջև երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային ներկա իրավիճակը։ Կողմերը նշել են երկու երկրների միջև առկա կապերի զարգացման ներուժը, քաղաքական երկխոսության շարունակման կարևորությունը։
Նախարար Ջեյհուն Բայրամովը իր զրուցակցին տեղեկացրել է 44-օրյա Հայրենական պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։