twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

COP29 և ՄՈՐԱԳ. հայացք Ադրբեջանի նախաձեռնությունների պրիզմայով Թեյմուր Աթաևի մտորումները

14 Նոյեմբերի 2024 21:54

Խաղաղասիրություն։ Փոխադարձ օգնություն։ Փոխըմբռնում։  Բարություն... Որքա՜ն հազվադեպ է այսօրվա համաշխարհային տարածությունը կյանքում հանդիպում՝ այս սահմանումները կյանքի կոչելու իրական դրսևորումներին։ Այո, այս սահմանումները իրականացնելու կարևորության կոչերը արձանագրվում են ամենուր, բայց իրականում ամեն ինչ հակառակն է տեղի ունենում։ Եվ մեր տիեզերքը փլվում է մեր աչքի առաջ, քանի որ խաղաղ բնակիչների սպանությունները, բնակելի շենքերի և նույնիսկ ամբողջ տեղանքների դիտավորյալ ոչնչացումը, հարյուր հազարավոր փախստականների առկայությունը մաշում են մոլորակի շենքը: Կարծես այդ հակամարդկային գործողությունների կազմակերպիչները չեն գիտակցում, որ ոմանց վշտի վրա հնարավոր չէ կառուցել ուրիշների երջանկությունը։
 
Այս ֆոնին Ադրբեջանը դիտվում է որպես համաշխարհային աշխարհաքաղաքականության հիմնարար օղակներից մեկը, որի շնորհիվ շատերի մոտ՝ աշխարհի համար խնդրահարույց իրավիճակը հաջողությամբ հաղթահարելու հույս է ձևավորվում։ Ինչն առանձնահատուկ գույներով դրսևորվում է COP29-ի գագաթնաժողովի աճող թափի պրիզմայով, որի հարթակում, ինչպես հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանը որպես խոշոր  միջազգային ֆորումի նախագահ, «ձգտում է իր ավանդը ներդնել զարգացած և զարգացող երկրների միջև կոնսենսուսի որոնման մեջ՝ հարաբերություններ հաստատելով գլոբալ հարավի և գլոբալ հյուսիսի միջև»: Որի լույսի ներքո անմիջականորեն Բաքուն վառ լուսավորվում է՝ որպես «շատ օգտակար և անհրաժեշտ տարբեր կարևոր դերակատարների միջև կամուրջներ կառուցելու համար», ներառյալ կլիմայի փոփոխության խնդիրները:
 
Պետության ղեկավարի վերջին շեշտադրումը հատուկ նշանակություն է ձեռք բերում, քանի որ այս համատեքստում նախագահ Ալիևը մտահոգություն է արտահայտում ողջ մարդկության ճակատագրի համար։ Որպես դրա հաստատում կարելի է բերել նրա կողմից մեկ շաբաթ առաջ Ադրբեջանում կայացած Կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, երբ երկրի նախագահը բարձրաձայն ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունը, մթնոլորտի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը, կենսաբազմազանության կորուստը, ջրի, պարենի պակասությունը և այլ գլոբալ բնապահպանական խնդիրներ, «որոնց հետ այսօր բախվում է մեր աշխարհը, լուրջ վտանգներ են ներկայացնում մարդկության գոյության և ապագայի համար»։ Որոնց լուծման ռակուրսում Իլհամ Ալիևն արդիականացրել է՝ «աշխարհի պետությունների համատեղ համագործակցության անհրաժեշտությունը, միջազգային հանրության բոլոր մակարդակների ջանքերի համախմբումը»։
 
Սակայն, ցավոք, ներկա պատմական փուլում աշխարհը բախվում է հարցի նկատմամբ այլ մոտեցմանը այն երկրներից մի քանիսի կողմից, որոնք, դատելով իրենց որպես համաշխարհային առաջնորդներ վստահորեն դիրքավորելու հավակնություններից՝ պետք է գտնվեին գլոբալ ամենաբարդ իրավիճակի լուծման ուղիները Բաքվում քննարկող պետությունների առաջին շարքերում։ Բայց այդ երկրների ղեկավարները տարբեր պատրվակներով հրաժարվեցին մասնակցել COP29-ին՝ ցանկանալով իրենց ղեկավարած պետություններին բացառել համամոլորակային գանձարանում էական ֆինանսական ներարկումներ կատարելու անհրաժեշտությունից, որի նպատակն է հանդիսանում հրատապ խնդիրների լուծման ուղիների փնտրումը։
 
Հատկապես այս ֆոնին է Ադրբեջանի կարևորությունը ողջ համաշխարհային հանրության համար դրսևորվում  վառ գույներով, բարեբախտաբար, մի տեսակ վստահորեն է արձանագրվում աշխարհի շատ ծայրերում, նախագահ Ալիևի խոսքերը երբեք չեն շեղվում գործից։ Ուրեմն, դեռևս 2024 թվականի մայիսին պետության ղեկավարը, հայտարարելով, որ Չմիավորման շարժման ղեկավարությունը Բաքվին հնարավորություն է տվել «ավելի լավ հասկանալ կառույցի բոլոր անդամ երկրների, ներառյալ զարգացող փոքր կղզի երկրների կարիքներն ու խնդիրները», ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի 2023 թվականի՝ փոքր կղզի երկրներում հետհամաճարակային վերականգնմանն աջակցելու վերաբերյալ գլոբալ նախաձեռնության վրա։ Ընդգծելով կլիմայի փոփոխության նկատմամբ իրենց ամենամեծ խոցելիությունը՝ նախագահ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը առաջինն է այն պետություններից, որը միջոցներ է հատկացրել այդ ուղղությամբ։ Որից անմիջապես հետո նա նշել է, որ «կլիմայի փոփոխության հետևանքների հետ կապված զարգացող փոքր կղզի երկրների խնդիրների լուծումը կլինի մեր առաջնահերթություններից մեկը՝ Ադրբեջանի COP29-ի նախագահության ընթացքում, և մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի նրանց ձայները լսվեն բարձր և հստակ»:
 
Ասվել է՝ արվել է: COP29-ի բացումից մեկ օր առաջ, Սան Տոմեի և Պրինսիպի վարչապետ  Էմերի Տրովոադայի հետ հանդիպմանը, նախագահ Ալիևը, նշելով, որ Ադրբեջանը «Commonwealth» կազմակերպության միջոցով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում փոքր կղզի պետություններին՝ ընդգծել է, որ այդ երկրներին Ազերկոսմոսի» միջոցով այդ երկրների վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին հավքագրված և վերլուծված տեղեկատվության հիման վրա առանձին աջակցություն կտրամադրվի»:
 
Նախօրեին, ելույթ ունենալով COP29-ի շրջանակներում անցկացված զարգացող փոքր կղզի պետությունների գագաթնաժողովին, նախագահ Իլհամ Ալիևը դիմել է զարգացած երկրներին, «հատկապես գաղութատիրական անցյալով երկրներին, որպեսզի նրանք օգնություն ցուցաբերեն փոքր կղզի պետություններին»։ Այլ բան է, թե դրան արդյո՞ք պատրաստ են միջազգային իրավունքը անտեսող ինքնավստահ մետրոպոլիաները, եթե, ինչպես իր ելույթում արձանագրել է Իլհամ Ալիևը, ներկա ժամանակ «Ֆրանսիայի և Նիդեռլանդների անդրծովյան՝ հատկապես Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան կղզիներում գտնվող տարածքները ընդհարվում են հսկայական և լուրջ դժվարությունների»։ Բացի այդ էլ, «Մակրոնի ռեժիմով կառավարվող» Ֆրանսիան ընդհանուր առմամբ «բազմաթիվ քաղաքացիների սպանություն է իրագործել՝ Նոր Կալեդոնիայում օրինական ցույցերի ժամանակ»։
 
Սա, հավնաբար, հռետորական հարց է։ Որի համատեքստում  հիշեցվում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերն այն մասին, որ «հարուստներն ստեղծում են խնդիրը, իսկ աղքատները ստիպված են լինում դրա համար վճարել ամենաբարձր գին»։ Ի հաստատումը դրա՝ Անտիգուայի և Բարբուդայի վարչապետ Գասթոն Բրաունը, կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում, հայտարարել է՝ կղզի երկրներին հասցրած վնասը փոխհատուցելու Գլոբալ հյուսիսի երկրների պարտավորության մասին։
 
Ամեն դեպքում, իր խոսքերին հավատարիմ Ադրբեջանը ապագայում ևս կշարունակի աջակցել այդ պետություններին, ինչը հստակ հնչեցրել է նախագահ Ալիևը։ Բարեբախտաբար, ինչպես երկրի ղեկավարն ընդգծել է դեռ այս տարվա գարնանը, «կարգախոսը, որը մենք ընտրել ենք COP29-ի համար՝ «Համերաշխություն հանուն կանաչ աշխարհի», արտացոլում է համաժողովի շրջանակներում մեր առաքելության ոգին»։ Նրբությունն այստեղ նրանում է, որ հանուն ողջ մոլորակը փրկելուն՝ նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել «բոլոր երկրներին գործել համերաշխ», որի կյանքի կոչելու նպատակով «անհրաժեշտ են քաղաքական կամք և բազմակողմ մոտեցում, որոնց օգտին  միշտ հանդես է եկել Ադրբեջանը»: Բաքուն, ինչպես նախօրեին ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը, կշարունակի անսասան աջակցություն ցուցաբերել զարգացող փոքր կղզի պետություններին։ Պետության ղեկավարը նշել է, որ «մենք օգնություն ենք ցուցաբերել նաև պարենային անվտանգության և մշակութային ժառանգության պահպանության ոլորտում։ Այդ երկրների քաղաքացիները ստացել են հասանելիություն մեր կրթաթոշակային ծրագրերին և սովորում են Ադրբեջանի համալսարաններում»:
 
Հավանաբար, մեզ մնում է COP29-ից հրաժարված երկրների ղեկավարներին միայն կոչ անել՝ խաղաղասիրության, մուլտիկուլտուրիզմի և կարիքավորներին աջակցություն ցուցաբերելու դասեր քաղել Ադրբեջանից:

Caliber.Az
Դիտումներ: 136

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

113
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

102
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

86
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

69
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading