Քաղաքականություն
A+
A-
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը՝ Fr2 հեռուստաալիքի եթերում Ադրբեջանի դեմ սադրանքի մասին
30 Հունիսի 2024 15:10
Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը լուսաբանող, Ֆրանսիական Fr2 հեռուստաալիքի հաղորդավարի սադրիչ հայտարարությունները հիմնված են՝ Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի անարդար դիրքորոշման վրա։
Այս մասին Caliber.Az-ին ասել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Յունուս Դեմիրերը։
«Նախկինում երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին։ Այսօրվա խնդիրը կապված է Հայաստանին աջակցող Ֆրանսիայի կողմնակալության հետ։ Ղարաբաղը պատմականորեն պատկանում է Ադրբեջանին, որն ազատագրել է իր հողերը օկուպացիայից։ Երկու երկրների միջև հարաբերությունները կբարելավվեն, եթե Ֆրանսիան արդար դիրքորոշում ընդունի այս հարցում»,- ասել է դեսպանը։
Նա նաև հիշեցրել է, որ Օլիմպիական խաղերը, ըստ էության, քաղաքականապես չեզոք են, պետք է միավորեն ժողովուրդներին և երկրներին։
Caliber.Az
Դիտումներ: 157