Ալիև. Հայաստանը 44 օրվա ընթացքում ստիպված եղավ հաշտվել իր պարտության հետ
Ուզում եմ, որպեսզի գերմանական մամուլի ներկայացուցիչներն իմանան, որ Ադրբեջանը շուրջ 30 տարի ենթարկվել է հայկական օկուպացիայի։ Օկուպացիայի և էթնիկ զտումների արդյունքում օկուպացվել է մեր հողերի շուրջ 20 տոկոսը, Հայաստանի կողմից իրենց հայրենի հողերից վտարված 1 միլիոն ադրբեջանցիներ դարձել են փախստականներ և հարկադիր վերաբնակներ։
AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 14-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո մամուլին համար հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Երկու ու կես տարի առաջ Հայրենական պատերազմի արդյունքում մենք մարտի դաշտում վերականգնեցինք մեր արժանապատվությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավունքները, հաղթեցինք Հայաստանին և նրան ստիպեցինք լքել մեր հողերը։ Այսպիսով, Հայաստանը, որը 28 տարի չկատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, ընդամենը 44 օրվա ընթացքում ստիպված եղավ հաշտվեր իր պարտության հետ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։