twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

12 Մայիսի 2025 12:48

Դեռ որքա՞ն կարելի է լռել։ Ինչո՞ւ Մոսկվան մինչև հիմա չի պատժել AZAL-ի ուղևորատար ինքնաթիռի վրա հարձակման համար մեղավորներին։ Ինչո՞ւ է տասնյակ մարդկանց մահը մնում անպատիժ։ Ադրբեջանը իրավունք ունի պահանջել պատասխաններ՝ և աշխարհը պարտավոր է դրանք լսել։
 
Բաքու-Գրոզնի չվերթով թռչող և Ակտաուի ափերի մոտ վթարի ենթարկված «Azerbaijan Airlines» ընկերության «Embraer 190» ուղևորատար ինքնաթիռի աղետի պահից անցել է բավականաչափ ժամանակ, որպեսզի, վերջապես տեսնել ռուսական կողմից միջադեպի հետաքննության կոնկրետ քայլեր։ Սակայն, այն ամենը, ինչ արվել է՝ դա ընդամենը Ռուսաստանի նախագահի ներողությունն է։

38 մարդու կյանքը խլած ողբերգությունը դարձավ ոչ միայն մարդկային դրամա, այլ նաև լուրջ մարտահրավեր միջպետական հարաբերություններին։ Ինչո՞ւ Մոսկվան անգործունեություն է ցուցաբերում, և նման դիրքորոշումը որքանո՞վ է խաթարում Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները։ Օտարերկրյա քաղաքագետները իրենց կարծիքներով կիսվել են Caliber.Az-ի հետ։
 
Ղազախստանցի քաղաքագետ Շարիպ Իշմուհամեդովը առաջին հերթին նշել է, որ նրան խորապես հուզել է AZAL-ի ուղևորատար չվերթի հետ կապված ողբերգությունը։
 
«Այսօր արդեն 2025 թվականի մայիսն է, բայց անձամբ ինձ համար ժամանակը կանգ է առել դեկտեմբերի 25-ին։ Ես արդեն 180 անգամ վերապրում եմ այդ օրը։ Ողբերգությունը չի ավարտվել։ Այն չի մարել գիտակցության մեջ, դրա դետոնացիան շարունակվում է», - ընդգծել է Իշմուհամեդովը։
 
Ռուսական «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համակարգով ինքնաթիռի վրա հարձակումը առաջացրել էր ֆյուզելաժի, կառավարման համակարգերի լուրջ վնաս և հանգեցրել է աղետի, որի հետևանքով 38 մարդ  է զոհվեցել։
 
«Ես միտումնավոր այս թվերի մեջ չեմ ներառում նրանց, ովքեր վնասվել են բարոյապես և հոգեբանորեն՝ և՛ Ադրբեջանում, և՛ Ղազախստանում, և՛ այլ եղբայրական երկրներում: Մենք բոլորս տեսնում ենք այդ անարդարությունը, այն մեզ մոտ ցավ, զայրույթ և պատմական կրկնության զգացում է առաջացնում», - հայտարարել է քաղաքագետը:
 
Զուգահեռներ անցկացնելով Ադրբեջանի պատմության հետ՝ նա հիշեցրել է նման բնույթով իրադարձությունների մասին. «1990 թվականի Սև հունվարը, 1992 թվականի Խոջալուի ողբերգությունը, 2020 թվականի արտաքին ճնշումը՝ այս ամենը նույն շղթայի օղակներն են։ Մոսկվան երբեք Ադրբեջանին չի վերաբերվել որպես հավասարի հետ։ Իմպերիալիստական տրամաբանությունը պահպանվում է։ Այն եղել է ԽՍՀՄ-ի ժամանակ, մնացել է 90-ականներին և հիմա էլ շարունակվում է»։
 
Իշմուհամեդովի կարծիքով, ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը՝ ոչ միայն ազգային աղետ է, այլ նաև լուրջ փորձություն Ադրբեջանի պետականության համար. «Սա, որքան էլ սարսափելի հնչի, թեստ է։ Թեստ ժողովրդի, երկրի ապագայի համար։ Ի՞նչ է լինելու հետո։ Մոռանա՞լ։ Ներե՞լ։ Հետաձգե՞լ։ Թե՞ հասնել արդարադատությաւն, մեղավորներին պատժելու՞ն, պաշտոնական ներողություն պահանջե՞լ»։
 
Նա վստահություն է հայտնել, որ ճշմարտությունը պետք է հաստատվի։
 
«Ո՞վ է գործել։ Ինչո՞ւ։ Ո՞ւմ հրամանով։ Այս ամենը գրանցված է։ Զինվորականների մոտ ամեն ինչ փաստաթղթավորված է։ Ադրբեջանը՝ այդ տվյալների գաղտնազերծումը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պահանջելու լիովին իրավունք ունի։ Ադրբեջանը՝ անկախ պետություն է։ Նրան խնամակալություն պետք չէ։ Նա՝ իր կարծիքը, իր դիրքորոշումը և իր ժողովրդի ու իր պետության շահերը պաշտպանելու իրավունք ունի»։
 
Մոսկվան պետք է սա հասկանա։ Աշխարհը պետք է սա ընդունի։ Ես Ադրբեջանի ժողովրդին, նրա ղեկավարությանը, նրա բանակին ցանկանում եմ՝ համբերություն, տոկունություն, իմաստություն։ Ամրապնդեք ձեր ինքնիշխանությունը։ Պայքարեք արդարության համար։ Ես հավատում եմ, որ մենք կտեսնենք այն օրը, երբ արդարությունը կհաղթանակի։ Այն կլինի ճշմարտության և արժանապատվության օր», - ընդգծել է Շ. Իշմուհամեդովը։
 
Բելառուսյացի միջազգային փորձագետ Բորիսլավ Օսինչուկի կարծիքով՝ ցավալի է, որ Մոսկվան այդպես էլ չլսեց Բաքվի կոչերը։ Այնպիսի զգացողություն է առաջանում, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավում զուգահեռաբար աշխատում  է երկու խումբ. մեկը հանդես է գալիս Բաքվի հետ երկխոսության օգտին, մյուսը նպատակաուղղված հրահրում է հարաբերությունների խզում։
 
«Երկկողմ հարաբերությունները էլ ավելի են սառել նրանից հետո, երբ Ադրբեջանը դադարեցրեց մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Ռուսական տան» գործունեությունը: Վերջերս Բաքվում բավականին շատ հարցեր էին կուտակվել այս կազմակերպության նպատակների և խնդիրների վերաբերյալ: Պարզապես, ակնհայտ էր, որ Բաքուն Մոսկվային մտածելու ժամանակ էր տալիս և չէր ուզում, որ իրավիճակը սրվի: Սակայն Կրեմլում այդ ազնիվ ժեստը չգնահատեցին՝ կույր ու խուլ ձևացնելով», - նշել է նա:
 
Մինչդեռ, նրա խոսքով, նման իրավիճակը ակնհայտորեն ստեղծվել է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմամբ չշահագռգռված մի խումբ մարդկանց ազդեցության տակ։ Որովհետև այդ դեպքում միանգամայն անհասկանալի է, թե ինչու և ինչի համար են 2025 թվականի առաջին կեսին Բաքու այցելել այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նարիշկինը: Չէ որ բոլորովին ակնհայտ էր, որ նրանք եկել էին ոչ թե պարապ հետաքրքրասիրությունից դրդված, այլ նրա համար, որպեսզի կարգավորել կողմերի միջև հարաբերությունները:
 
«Ստացվում է, որ նրանք բոլորը իզուր են եկել, եթե Մոսկվան այդպես էլ չի արձագանքել Բաքվի խնդրանքներին և չի սկսել զբաղվել հետաքննությամբ, պատժել մեղավորներին և ընդառաջ այլ քայլեր ձեռնարկել։ Այսպիսով ստեղծվել է ինչ-որ անհեթեթ իրավիճակ՝ Մոսկվան չի ունեցել այնքան քաղաքական կամք, որպեսզի նախկին մակարդակին վերադարձնել Բաքվի հետ հարաբերությունները», - ենթադրում է քաղաքագետը։
 
Ինչպես համարում է քաղաքագետը՝ մնում է ռուսական էլիտայում միմյանց դեմ գործող երկու տարբեր խմբերի մասին տարբերակը, և դա կարող է բացատրել ստեղծված իրավիճակի ամբողջ անհեթեթությունը։ Չէ որ լիովին ակնհայտ է՝ Ռուսաստանի համար հիմա ծայրահեղ անշահավետ է վիճել Ադրբեջանի հետ։ Կողմերի միջև հարաբերություններում ճգնաժամը կարող է Ռուսաստանին ընդհանրապես զրկել՝ Հարավային Կովկասում որպես որևէ քաղաքական միավոր ներկա լինելու որևէ հնարավորությունից։
 
«Երևանն ու Վրաստանը Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները նվազեցրին մինչև պաշտոնական մակարդակը, և միայն դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը ստորագրած Ադրբեջանը ձգտեց Ռուսաստանի հետ կապեր, սերտ տնտեսական գործընկերությունը հաստատելուն, ամեն կերպ խրախուսեց երկրում ռուսաց լեզվի զարգացմանը, Բաքվի ու Մոսկվայի միջև մշակութային կապերը»։
 
Եվ հիմա այս ամենը կարող է զրոյի վերածվել միայն այն պատճառով, որ Կրեմլում որոշակի ուժեր մտադիր են թաքցնել այս հրեշավոր ողբերգության մեղավորներին», - ամփոփել է Բ. Օսինչուկը։

Caliber.Az
Դիտումներ: 428

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Փարիզում կցուցադրվի Ադրբեջանում ականային ահաբեկչության հետևանքները

203
29 Սեպտեմբերի 2025 10:57
2

Շայմարդանով. Բաքվի և Երևանի միջև բանակցությունները երաշխավորում են խաղաղություն և կայունություն

192
29 Սեպտեմբերի 2025 13:46
3

Ռևանշիստական տենչանք Հայկական ընդդիմությունը երազում է «միացման» մասին

154
29 Սեպտեմբերի 2025 18:18
4

Euronews-ը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Իլհամ Ալիևի ելույթի մասին

127
29 Սեպտեմբերի 2025 09:26
5

COP29-ի նախագահը Ադրբեջանի նոր կլիմայական ծրագրերի մասին

124
30 Սեպտեմբերի 2025 13:02
6

Ֆարիդ Շաֆիև. ԹՊԿ-ն ծառայում է տարածաշրջանում խաղաղությանը և համագործակցությանը

119
29 Սեպտեմբերի 2025 14:05
7

Գյանջայում տեղի է ունեցել ԱՊՀ 3-րդ խաղերի բացման արարողությունը Ալիևը հետևել է միջոցառմանը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/ԼՈՒՍԱՆԿԱՐ/ ԹԱՐՄԱՑՎԱԾ

118
29 Սեպտեմբերի 2025 10:08
8

Օմբուդսմենի գրասենյակը ներկայացրել է տեսահոլովակ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին

118
29 Սեպտեմբերի 2025 11:43
9

Ադրբեջանում բարձրացվել են հասարակական տրանսպորտի սակագները

111
29 Սեպտեմբերի 2025 13:11
10

Բաքվի դատարանում քննարկվել են՝ հայերի կողմից «սպիտակ ֆոսֆորի» օգտագործման վերաբերյալ փաստաթղթերը

109
29 Սեպտեմբերի 2025 17:47
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading