Ռուսաստան «STOP» է ասում հայ-իրանական կաթնային նմանակմանը
    «Դաշնակցի» պատիժ, թե՞ սպառողների պաշտպանություն

    Վերլուծություն  06 Ապրիլի 2023 - 19:06

    Խազար Ախունդով
    Caliber.Az

    Երեկ ուժի մեջ է մտել Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ (Ռոսսելխոզնադզոր) Հայաստանում արտադրվող կաթնամթերքի Ռուսաստանի Դաշնություն ներմուծման և իրացման վերաբերյալ արգելքը։ Որպես ընդունված սահմանափակումների հիմնական պատճառ է նշվել արտադրանքի որակի վերահսկման դժվարությունը, որը կապված է հայկական կաթի մեջ Իրանում գնվող հումքի և այլ բաղադրիչների օգտագործման հետ։ Ջրի սակավությունը, արոտավայրերի էրոզիան, անասնակերի սակավությունն ու թանկությունը վերջին տարիներին հայկական անասնաբուծությունը բերել են աղետալի անկման։ Ստեղծված պայմաններում «քարերի երկրի» կաթնամթերքի ձեռնարկությունները ստիպված են անցնել ներկրվող, հիմնականում իրանական հումքի, որի որակի նկատմամբ կան լուրջ դժգոհություններ։

    Անցած տասնամյակների ընթացքում ռուսական պարենային շուկայի անվտանգությունը հսկող «Ռոսսելխոզնադզոր»-ի միանգամայն ակտիվ գործունեությունը բազմիցս լուսաբանվել է համաշխարհային լրատվամիջոցների կողմից։ Դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանի Դաշնության և հետխորհրդային տարածքում նրա հարևանների միջև քաղաքական կամ գործարար տարաձայնությունների սրման ժամանակահատվածներում դաշնային այս մարմինը հաճախ արգելել է գյուղատնտեսական հումքի և պարենային ապրանքների ներմուծումը ռուսական շուկա՝ դա բացատրելով մատակարարումներում «վնասակար քիմիական նյութերի, վիրուսների» առկայությամբ։ Տարբեր ժամանակներում արգելքի տակ են հայտնվել բալթյան երկրների ձկան պահածոներն ու պանիրները, մոլդովական և վրացական գինիները, այլ երկրների բանջարեղենն ու մրգերը, ոչ վաղ անցյալում նման սահմանափակումներ են մտցվել ադրբեջանական լոլիկի և խնձորի վրա։ Առավել ևս, «Ռոսսելխոզնադզոր»-ի պատժիչ սուրը հանվել է նույնիսկ դաշնակից Բելառուսի որակով գործնականորեն անթերի կաթնամթերքի վրա։

    Միևնույն ժամանակ, «Ռոսսելխոզնադզոր»-ը միանգամայն բարեհամբյուր էր վերաբերվում Հայաստանից սննդամթերքի ներմուծմանը, թեև նույն ռուսական լրատվամիջոցները պարբերաբար բողոքներ էին հրապարակում կեղծ ալկոհոլի և հայկական ընկերություններից սննդամթերքի այլ մատակարարումների ստանդարտների խախտման վերաբերյալ։ Բանը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ միշտ գործել է «հատուկ» արտոնությունների ռեժիմ, և առկա թերությունները չեն խանգարել առևտրին, քանի դեռ Երևանը վարել է «ճիշտ» արտաքին և ներքին քաղաքականություն։ Չի բացառվում, որ հաշվի առնելով հայկական իսթեբլիշմենթի ներկայիս արևմտամետ կուրսը և հակառուսական բազմաթիվ գործողությունները, Կրեմլում հիմա շահագրգռված չեն աչք փակել հայկական սննդաարդյունաբերության արտադրանքի որակի տարբեր տեսակի թերությունների վրա։ Համենայնդեպս, նման ենթադրություններ արվում էին հայկական լրատվական ռեսուրսներում և սոցիալական ցանցերում։

    Այս օրերին Հայաստանի տնտեսության նախարար Վահան Քերոբյանը հերքել է այս խնդրի քաղաքական ենթատեքստը՝ նշելով, որ կաթնամթերքի հայ արտադրողները չեն խախտում արտադրության ստանդարտները, բայց խոստովանել է, որ կաթնամթերքի արտադրության մեջ օգտագործվում է Իրանի հումքը։

    Մոսկվայում այլ կերպ են որոշել, չնայած Ռուսաստանի և Հայաստանի անասնաբուժական ծառայությունների միջև անցկացված մի շարք բանակցություններին, այդ թվում նաև 2023 թվականի մարտի 20-ից 24-ը հայկական կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններում անցկացված ստուգման արդյունքների քննարկմանը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը եկել է այն եզրակացության, որ Հայաստանի անասնաբուժական ծառայությունը ի վիճակի չէ երաշխավորել արտադրված կաթնամթերքի անվտանգությունը ռուս սպառողների համար։ «Հաշվի առնելով բանակցությունների արդյունքները և ստուգման անբավարար արդյունքները, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, «Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ 2023 թվականի ապրիլի 5-ից երկրի բոլոր ձեռնարկություններից դեպի Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով», - նշվում է ՏԱՍՍ-ի վերջին հաղորդագրությունում։

    Պետք է ասել, որ հայկական կաթնամթերքի նկատմամբ «Ռոսսելխոզնադզոր»-ի հավակնությունները լիովին արդարացված են. Հայաստանի անասնաբուծության մեջ ոլորտային խնդիրները տարիներով կուտակվել են, վերջին երեք տարիների ընթացքում բազմապատիկ ուժեղացած և, մի շարք բացասական գործոնների հաշվառմամբ ոլորտը հանգեցրել են խորը անկման։ Ազդել են արածեցման համար մարգագետինների բացակայությունը, ոռոգման համակարգերի լքվածությունը և անհրաժեշտ քանակությամբ կերային մշակաբույսերի աճեցման անկարողությունը: Ըստ էության, հայկական անասնաբուծությանը այս բոլոր տասնամյակների ընթացքում պահվել է Ադրբեջանի օկուպացված տարածքների բնական պաշարների գիշատիչ թալանի հաշվին։ Գարնանից մինչև աշուն Լաչինի, Քելբեջարի, Գուբադլիի, Զանգիլանի շրջանների արգավանդ արոտավայրերում գիրանալու համար Հայաստանից քշվել են ոչխարների նախիրները, հակառակ ուղղությամբ անջատողականներն արտահանել են տասնյակ հազարավոր տոննա հացահատիկ, կերային կուլտուրա, խոտ։ Որոշ ժամանակաշրջաններում ջրով և կանաչ մարգագետիններով հարուստ Ղարաբաղը ապահովել է «ծիրանի» հանրապետության ողջ պարենային բազայի երկու երրորդը։

    Այս ամբողջ ձրիակերությունը ավարտվեց 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից և իր օկուպացված տարածքների ազատագրումից հետո։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանում անասնաբուծության ոլորտը մտել է տեւական համակարգային ճգնաժամ, ոլորտը ներմուծվող կերային հացահատիկներին և անասնակերին փոխանցելու փորձը ձախողվեց՝ սա չափազանց թանկ ճանապարհ է, հաշվի առնելով լոգիստիկայի հետ կապված դժվարությունները և ամբողջ աշխարհում կերի գների աճը։ .

    Հայ փորձագետ-տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, 44-օրյա պարտված պատերազմը և հումքային բազայի կորուստը չափազանց բացասաբար են անդրադարձել Հայաստանի սննդի արդյունաբերության ձեռնարկությունների գործունեության վրա։ «Ազգային արժույթի չափից ավելի ամրապնդման պատճառով սննդամթերքի ներկրումն անհամեմատ ավելի էժան է, քան դրանց արտադրությունը Հայաստանում։ Արդյունքում հայրենական արտադրողները կորցնում են նույնիսկ ներքին շուկան։ Մասնավորապես, անասնաբուծության անկումը 2022 թվականին կազմել է 4,1%, ինչը բերել է կաթի արտադրության կտրուկ նվազման»,- նշում է Ս. Պարսյանը։

    Արդյունքում, երկար տարիներ ամբողջ աշխարհից կաթի փոշի գնող հայկական կաթնամթերքի ձեռնարկությունները ստիպված եղան գրեթե ամբողջությամբ վերակողմնորոշվել Իրանի Իսլամական Հանրապետությունից հում կաթի, թթխմորի և այլ բաղադրիչների օգտագործման վրա։ Ավաղ, կառավարության կողմից սուբսիդավորվող իրանական անասնաբուծությունը նմանատիպ խնդիրներ ունի. ամեն տարի անապատացումը և քաղցրահամ ջրի աղբյուրների չորացումը ոլորտը զրկում են վարելահողերից և արածեցման համար նախատեսված մարգագետիններից: Իրանում կաթնամթերքի հոտն ունի 9 միլիոն գլուխ, և իրանական կաթը մատակարարվում է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի շուկաներ, իսկ հիմնական ներկրողներ են հանդիսանում Իրաքը և Աֆղանստանը։ Իրանական հում կաթը համեմատաբար էժան է, քանի որ այն սուբսիդավորվում է բյուջեից՝ ներքին մանրածախ ցածր գները պահպանելու համար, մինչդեռ վերամշակող 10 խոշոր ձեռնարկությունները, որոնք ապահովում են ամբողջ կաթի արտադրության 90%-ը, պատկանում են պետությանը։ Սակայն, բացի ցածր գնից, իրանական պրոֆիլային արդյունաբերության մեջ մնացած ամեն ինչ բացասական նշանով է. չափազանց տարածված է կաթի փոշու մաքսանենգ ներմուծումը, սակայն այդ հումքը չափազանց ցածր որակի է, ինչպես և դրանից պատրաստված պատրաստի արտադրանքը: Այսպիսով, դեռևս 2017 թվականին «Wageningen University»-ի հոլանդացի մասնագետները, «Friesland Campina»-ի և այլ ընկերությունների աջակցությամբ անցկացրել են իրանական կաթնամթերքի հատվածի հետազոտություն, և արդյունքում հսկայական խնդիրներ հայտնաբերվեցին պահեստավորման, ֆերմերներից մինչև կաթի գործարաններ առաքման շղթաների հետ՝ կաթը հաճախ փչանում է, և որից արտադրված արտադրանքը չի համապատասխանում որակի չափանիշներին: Օրինակ՝ դեռևս 2016 թվականին չորացրած սերուցքի իրանցի մատակարարները փորձել են տիրանալ Ռուսաստանում կարագի արտադրության հումքի շուկայի 10%-ին, բայց փոխադրման հետ կապված խնդիրների և մատակարարվող հումքի վատ որակի պատճառով ռուսական շուկան հրաժարվել է այս ապրանքից: Հիշեցնենք, որ ներկա ժամանակ իրանցի կաթնամթերքի շատ արտադրողներ ներառված չեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ արտահանումը թույլ տվող ռեգիստրում, առավել ևս, Ռուսաստանի Դաշնությունը ունի իր սահմանափակող ցուցակը, որը բացառում է Իսլամական Հանրապետությունից ցածրորակ կաթնամթերքի և պատրաստի արտադրանքի մատակարարումը։

    Ստեղծված իրավիճակում Հայաստանի խորամանկ վերամշակողները, օգտվելով մաքսային արտոնություններից (Իրանի հետ), որոշեցին ձեռքերը տաքացնել իրանական ցածրորակ կաթնամթերքի հումքի գնման և դրանից արտադրանքի արտադրության վրա՝ հույս ունենալով կասկածելի ապրանքների մի մասը սաղացնել պատժամիջոցների ճնշման տակ գտնվող ռուսական շուկայում։ Մոտավորապես այսպես է բացատրում փորձագետ Սուրեն Պարսյանը անցյալ տարի կարագի արտադրության 3,1 անգամ աճը, որը, նրա խոսքով, կապված է Իրանից էժան սերուցքի և այլ հումքի ներկրման հետ։ Ակնհայտ է, որ փոքր Հայաստանին այդքան կարագ պարզապես պետք չէ, իսկ ավելցուկը նախատեսված էր արտահանման համար, հավանաբար ԵԱՏՄ երկրներ։ Բայց «Ռոսսելխոզնադզոր»-ի զգոնությունը վերջ դրեց «ծիրանային» հանրապետության բոլոր արտահանման-կաթնամթերքային երազանքներին։

    Սակայն, ինչպես վերջերս պարզվել է, խնդիրները կապված են ոչ միայն իրանական կաթնամթերքի ցածր որակի հետ՝ գործերը լավ չեն դրված նաև հայկական վերամշակողների մոտ։ Օրերս հայկական լրատվամիջոցներում հրապարակվեցին՝ տեղական սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կաթնամթերքի շուկայի մոնիտորինգի արդյունքները. ստուգված 10 կաթնամթերք արտադրող ընկերություններից չորսում թթվասերի նմուշները չեն համապատասխանել ստանդարտներին, օրինակ՝ խմորիչի քանակությունը յոթ անգամ գերազանցել է նորման, ինչպես նաև երեք արտադրողների մոտ թթվասերում հայտնաբերել են աղիքային ձողիկների հարուցիչներ։ Նմանատիպ բացասական է հայտնաբերվել կաթնաշոռ արտադրողների մոտ. ստուգված տասը արտադրողներից չորսում կաթնաթթվային բակտերիաների և խմորիչ սնկերի ցուցանիշները չեն բավարարել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Նույնիսկ ավելի վատ, որ վեց ընկերությունների կաթնաշոռում հայտնաբերել են աղիքային ձողիկների հարուցիչներ և բորբոս սնկերի անթույլատրելի բարձր պարունակություն:

    Հաշվի առնելով, որ մոնիտորինգը իրականացրել է՝ հայ արտադրողների «գաղտնիքները» բացահայտելու մեջ չշահագռգռված Պետական տեսչությունը, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի քաոս է տիրում այս հանրապետության կաթնամթերքի ոլորտի այլ ուղություններում։ Մեկնաբանություններն այս դեպքում իրոք ավելորդ են։

    Caliber.Az

    Դիտումներ: 173

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Վիլնյուսը Բաքվի դեմ Սադրանք՝ դեսպան Պուլոկասի շուրթերով

06 Մայիսի 2024 - 18:23

Փարաջայով ռեւանշիստներ Հայ առաքելական եկեղեցին սադրանքների ավանգարդում

06 Մայիսի 2024 - 15:20

300 հայցիներ «Հին աշխարհի հիստերիկները»

03 Մայիսի 2024 - 17:32

Գնդակը իր տուգանային հրապարակում Ֆրանսիացիները պաշտպանական դիրքում են

03 Մայիսի 2024 - 15:43

Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

02 Մայիսի 2024 - 16:22

«Դե լավ ոչ, դե», կամ, Փարիզի խաղադրույքը Էմին Գալալիի մտորումները

03 Մայիսի 2024 - 10:46
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Վիլնյուսը Բաքվի դեմ

    Սադրանք՝ դեսպան Պուլոկասի շուրթերով

    06 Մայիսի 2024 - 18:23

    ԱՄՆ դեսպան. Ուրախ եմ, որ այսօր Շուշայում եմ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Մայիսի 2024 - 17:47

    Ադրբեջանում շարունակվում են ուսումնական հավաքները զինապարտների հետ

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    06 Մայիսի 2024 - 17:26

    «Հայաստանը լրջորեն գերագնահատում է իր հնարավորությունները»

    Գերդինն ու Սիտնիկովը՝ Caliber.Az-կայքում

    06 Մայիսի 2024 - 17:20

    ԱՄՆ դեսպանը Շուշայում քննարկել է նախկին հարկադիր վերաբնակների վերադարձը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Մայիսի 2024 - 16:48

    Աղդերեում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

    06 Մայիսի 2024 - 16:29

    ԱՄՆ դեսպանը, այնուամենայնիվ, այցելել է Շուշա

    06 Մայիսի 2024 - 16:25

    Թեյլոր. ԱԶԲ-ն առաջարկում է Ադրբեջանում օգտագործել «կանաչ» ցեմենտ

    06 Մայիսի 2024 - 15:37

    Փարաջայով ռեւանշիստներ

    Հայ առաքելական եկեղեցին սադրանքների ավանգարդում

    06 Մայիսի 2024 - 15:20

    Ղարաբաղյան նժույգները հաջող հանդես են եկել Բրիտանիայում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    06 Մայիսի 2024 - 14:50

    Ադրբեջանում կընդունվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենք

    06 Մայիսի 2024 - 14:25

    Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

    06 Մայիսի 2024 - 13:26

    Իլհամ Ալիևը հավանություն է տվել Ալբանիայի հետ առանց վիզայի ռեժիմին

    06 Մայիսի 2024 - 13:20

    Հայտնի է դարձել Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև բանակցությունների օրը

    06 Մայիսի 2024 - 12:53

    Հայ սակրավորը պայթել է ականի վրա

    06 Մայիսի 2024 - 12:33

    Իլհամ Ալիևն ընդունել է Աստրախանի մարզի նահանգապետին

    06 Մայիսի 2024 - 12:24

    Ադրբեջանի ներկայացուցիչները «Եվրատեսիլ 2024» մրցույթի բացմանը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Մայիսի 2024 - 12:04

    Նորվեգացի ճանապարհորդ. ականներով աղտոտվածությունը վտանգավոր է Ղարաբաղի բնակիչների համար

    06 Մայիսի 2024 - 11:50

    Ադրբեջանում ձյուն է տեղացել

    Իրական եղանակ

    06 Մայիսի 2024 - 11:27

    Ֆուաթ Օքթայը Վաշինգտոնում քննարկել է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցը

    06 Մայիսի 2024 - 10:58

    COP29-ի ժամանակ աշխարհում կարող է զինադադար հայտարարվել

    06 Մայիսի 2024 - 10:40

    ԻԿԿ-ն Հայաստանին կոչ է արել կատարել իր պարտավորությունները

    06 Մայիսի 2024 - 10:19

    ԱԱՀ-ն կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել հայկական եկեղեցու գործողությունները

    06 Մայիսի 2024 - 09:55

    Սամիր Շարիֆովը՝ Զանգեզուրի միջանցքի առավելությունների մասին

    06 Մայիսի 2024 - 09:26

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջանի հետ Հայաստանի սահման

    06 Մայիսի 2024 - 09:15

    Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի զարգացումը

    04 Մայիսի 2024 - 14:18

    Խանքենդին մաքրվում է հայկական զենքից

    Նոր թվեր/ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 13:38

    Աուգեստադ. Ղարաբաղում մենք կարողացանք ավելի մոտիկից ծանոթանալ Ադրբեջանի պատմությանը

    04 Մայիսի 2024 - 12:50

    Թոմփսոն. COP29-ը Ադրբեջանի հետ արդյունավետ համագործակցության հնարավորություն է

    04 Մայիսի 2024 - 12:05

    Իլհամ Ալիևի անունից COP29-ին մասնակցելու հրավերներ է փոխանցվել ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչներին

    04 Մայիսի 2024 - 11:42

    Ադիլ Քերիմլի. Ադրբեջանը շահագրգռված է կինոյի ոլորտում Իտալիայի հետ համագործակցությամբ

    04 Մայիսի 2024 - 10:58

    ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ

    04 Մայիսի 2024 - 09:56

    ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել է COP29-ի և ականազերծման հարցերը ԱՀ բնապահպանության և տրանսպորտի նախարարների հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 09:33

    Քելլի Գալահեր. Ադրբեջանը շատ կարևոր դեր ունի որպես հյուրընկալող երկիր

    04 Մայիսի 2024 - 09:21

    Հաջիզադեն՝ Օլդին. Ձեր պնդումներում արդարություն և անաչառություն չկա

    03 Մայիսի 2024 - 18:40

    Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում

    03 Մայիսի 2024 - 18:33

    Հայտնի է դարձել Միլլի Մեջլիսի հերթական լիագումար նիստի օրը

    03 Մայիսի 2024 - 18:13

    Փաշինյանի դաշնակից. ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ

    03 Մայիսի 2024 - 18:11

    300 հայցիներ

    «Հին աշխարհի հիստերիկները»

    03 Մայիսի 2024 - 17:32

    Ադրբեջանով տարանցիկ փոխադրումներն աճել են 3 անգամ

    03 Մայիսի 2024 - 17:12

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ