Վիլնյուսը Բաքվի դեմ
    Սադրանք՝ դեսպան Պուլոկասի շուրթերով

    Վերլուծություն  06 Մայիսի 2024 - 18:23

    Սամիր Վելիև
    Caliber.Az

    Վերջերս ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանները իրենց թույլ են տվել հայտարարություններ և գործողություններ, որոնք չեն համապատասխանում մեր պետությունների հարաբերությունների մակարդակին և բնույթին։ Այսպես, օրինակ, նախօրեին մենք պատմել ենք մեր երկրում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբիի մասին, ում պահվածքը բացարձակապես չէր համապատասխանում իր դիվանագիտական կարգավիճակին։ Իսկ հիմա որոշել է աչքի ընկնել Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը, ով հարցազրույց է տվել հայկական լրատվամիջոցներին, որում իրեն թույլ է տվել սադրիչ հարձակումներ մեր երկրի դեմ։

    Սկզբի համար կցանկանայի նշել, որ Լիտվան՝ Ադրբեջանի անկախությունը ճանաչած (1991թ. դեկտեմբերի 20-ին) առաջին երկրներից մեկն է: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1995 թվականին։ 2007 թվականի ապրիլին Ադրբեջանում բացվել է Լիտվայի դեսպանատունը, իսկ նույն թվականի սեպտեմբերին՝ մեր երկրի դեսպանատունը Լիտվայում։ 2007 թվականի սեպտեմբերի 13-ին Վիլնյուսում ստորագրվել է՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Լիտվայի Հանրապետության նախագահի՝ գործընկերային հարաբերությունների զարգացման վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Անցած տարվա մայիսին նախագահ Իլհամ Ալիևը կատարել է իր չորրորդ այցը Լիտվա։ Նախկինում Ադրբեջանի պետության ղեկավարը կատարել էր մեկ պաշտոնական և երկու աշխատանքային այց Լիտվա։ Պաշտոնական այցը կայացել է 2007 թվականի սեպտեմբերի 13-14-ին, իսկ աշխատանքայինները՝ 2007 թվականի հոկտեմբերի 10-11-ին Վիլնյուսի էներգետիկ անվտանգության համաժողովին մասնակցելու համար, և 2013 թվականի նոյեմբերի 29-ին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հետ կապված:

    Կարծես թե, Աստված ինքն է մեզ պատվիրել զարգացնել և խորացնել մեր հարաբերությունները: Սակայն Ադրբեջանի նկատմամբ պաշտոնական Վիլնյուսի քաղաքականությունը ադրբեջանական հասարակության մեջ հարցեր է առաջացնում իր անհետևողականության պատճառով։ Եկեք չխորանանք պատմության մեջ, այլ բերենք «թարմ» փաստեր։ Այսպես, 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի կողմից Ղարաբաղի տարածաշրջանում տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելու ժամանակ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հրապարակեց թվիթ, որում նշեց, որ «Ադրբեջանի կողմից «Լեռնային Ղարաբաղում» սկսված ռազմական գործողությունը վնաս է հասցնում՝ միջազգային հանրության կողմից երկարաժամկետ խաղաղություն ապահովելու ջանքերին»:

    «Ղարաբաղի հայերի մի քանի ամիս շրջափակման ընթացքում Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունը վնասում է երկարաժամկետ խաղաղություն ապահովելու միջազգային հանրության ջանքերին։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և երկխոսություն սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև, քանի որ դա խաղաղ գոյակցության միակ ճանապարհն է»,- գրել էր Լանդսբերգիսը X սոցիալական ցանցում։

    Այնուհետեւ, արդեն անցյալ տարվա նոյեմբերին, Լիտվայի մի խումբ պատգամավորները այցելեցին հայ-ադրբեջանական պայմանական սահման՝ ընդ որում ԵՄ-ի հետախուզական առաքելության անդամների ուղեկցությամբ։ Այնտեղ նրանք շարունակեցին ադրբեջանական տարածքին հեռադիտակով նայելու անընդունելի գործելաոճը։ Լիտվացիների այս քայլը առաջացրեց Արևմտյան Ադրբեջանի համայնքի վրդովմունքը, որն այս կապակցությամբ հայտարարություն տարածեց. «Լիտվան շարունակում է բոլոր մակարդակներում իր թշնամական քաղաքականությունը Ադրբեջանի դեմ։ Հավանաբար, նրանք տեղյակ են մի քանի տարի առաջ հրապարակված լիտվացի պատգամավորների ձայնագրության մասին, ովքեր կրոնական նկատառումներով աջակցում էին ագրեսոր Հայաստանին, այլ ոչ թե Ադրբեջանին, որի տարածքը օկուպացված էր նախորդ հակամարտության ժամանակ։ Լիտվացի պատգամավորներին հիշեցնում ենք, որ նրանց այցելած վայրերի մեծ մասը՝ դրանք այն գյուղեր են, որտեղից արտաքսվել են ադրբեջանցիները։ Խաչակիրների մտածելակերպով լիտվացի պատգամավորները, Հարավային Կովկասում արկածներ փնտրելու և դոնկիխոտություն անելու փոխարեն, թող ավելի լավ է զբաղվեն՝ իրենց երկրում ճնշվող էթնիկ փոքրամասնության իրավունքների պաշտպանությամբ»։

    Եվ ահա՝ դեսպան Անդրիուս Պուլոկասի հարցազրույցը, որպես մեր երկրի նկատմամբ Լիտվայի սադրիչ քաղաքականության հերթական դրսեւորում։ Հայ լրագրողը հարց է տվել. «2020 թվականից ի վեր Ադրբեջանը ապակայունացնող գործողություններ է իրականացնում Հարավային Կովկասում։ Բոլորին հայտնի է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների արդյունքում ավելի քան 100 000 հայեր բռնի տեղահանվել են «Լեռնային Ղարաբաղից»։ Եվ ինչպե՞ս են այդ գործողություններն ազդում տարածաշրջանում խաղաղության օրակարգի վրա»։ Ինչպես տեսնում ենք, հարցը իրենից ներկայացնում է զրպարտության ու կեղծիքի խուրձ, որը, սակայն, մեզ չի զարմացնում, հաշվի առնելով, որ այն տվել է հայկական կողմը։

    Բայց դեսպան Պուլոկասի պատասխանը իր անհեթեթությամբ հեռու չգնաց լրագրողի հարցից։ «Այն, որ «Լեռնային Ղարաբաղի» հազարավոր բնակիչները ստիպված եղան լքել իրենց տները, և այս տեղահանումը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի երկարատև շրջափակման ֆոնին՝ մեծ ողբերգություն է։ Մենք հասկանում ենք մարդկանց հուսահատությունը, որոնց կյանքերը կործանվել են, նրանք լքվել են այն մարդկանց կողմից, որոնց ժամանակին համարում էին իրենց անվտանգության երաշխավորը։ Հայաստանի կառավարությունը և ողջ ժողովուրդը բացառիկ համերաշխություն են դրսևորել նրանց բնակարաններով ապահովելու և նրանց խնդիրները լուծելու հարցում։ Շատ այլ երկրների հետ Լիտվան նույնպես նրանց մարդասիրական օգնություն է ցուցաբերել։ Ես համարում եմ, որ «Լեռնային Ղարաբաղի» բնակիչները՝ պետք է իրենց տներ անվտանգ վերադառնալու հնարավորություն ունենան։ Հարավային Կովկասում խաղաղություն կարող է տիրել միայն բարեխիղճ բանակցությունների ճանապարհով, մինչդեռ պարտադրանքը երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցրել, իսկ մարդկանց ճակատագրերի հետ խաղալը, դրանք որպես գործիք օգտագործելը՝ պարզապես անարդարություն է։ Դա վերաբերում է նաև բոլոր գերիների վերադարձին, ինչը հանդիսանում է շատ կարևոր քայլ վստահության վերականգնման ճանապարհին»,- ասել է Լիտվայի դեսպանը։

    Բաքվում արդեն հարյուրավոր անգամ հայտարարել են, որ «Լաչինի միջանցքի շրջափակում» չի եղել և վաղուց արդեն գոյություն չունի։ Սակայն Լաչինի ճանապարհով Հայաստանը զենք, զինամթերք, ականներ է տեղափոխել Ղարաբաղի ՌԽՔ-ի ժամանակավոր պատասխանատվության գոտի, անցկացրել է ռազմական կազմավորումների ռոտացիա։ Ինչ արժեր միայն ադրբեջանցի սակրավորների կողմից հայտնաբերված՝ 2021 թվականին Հայաստանում արտադրված ականները։ Բնականաբար, Բաքուն բարձրացրեց Լաչինի ճանապարհին հսկողության ուժեղացման հարցը, ինչը և արվեց 2023 թվականի ապրիլի 23-ին։ Վերջ, դրանից հետո Հայաստանից զենք, զինամթերք, ական և կենդանի ուժ Ղարաբաղի տարածաշրջան տեղափոխել և ուղարկելը անհնար դարձավ։ Սակայն «Լաչին» սահմանային անցակետը Ղարաբաղում հայ խաղաղ բնակիչների համար որեւէ խնդիր չստեղծեց։ Ադրբեջանական կողմը մարդասիրական տեղաշարժի համար որևէ խոչընդոտ չստեղծեց։ ԿԽՄԿ-ի գծով իրականացվել է հիվանդների տարհանումը Հայաստան, ընդ որում նրանց մի մասը այնուհետ վերադարձել էին Ղարաբաղ։ Ցանկացած ղարաբաղցի հայ, իր մեքենան ադրբեջանցի սահմանապահների կողմից զննվելուց հետո, կարող էր ազատորեն գնալ և հետ վերադառանալ։ Բայց Ադրբեջանը չի խախտել ոչ մեկի իրավունքները կամ միջազգային օրենսդրությունը։ Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում իրականացնել անձնագրային և սահմանային հսկողություն, ստուգել իր տարածքով անցնող մարդկանց և բեռները։ Ի դեպ, իսկ միթե Լիտվան չի՞ իրականացնում սահմանային հսկողություն երկրի մայրցամաքային մասից Կալինինգրադ տարանցիկ տեղափոխվող
    ռուս քաղաքացիների նկատմամբ։ Վիլնյուսը պահանջում է լիակատար վերահսկողություն իր տարածքում, ուրեմն ինչու՞ Բաքուն դա չպետք է պահանջի իր սահմանների դեպքում։

    Այն մասին, որ Ադրբեջանը ոչ մի «շրջափակում» չի կազմակերպել միայն մեր կայքում տասնյակ հոդվածներ են հրապարակվել։ Կարճ ասած, Ղարաբաղի բոլոր հումանիտար հարցերը քաղաքականացվել են հայ անջատողականների, Երևանի, հայկական սփյուռքի և նրանց թիկունքում կանգնած ուժերի ու պետությունների կողմից։ Այն ժամանակ, երբ արմագիտպրոմը խաղարկում էր «շրջափակման և սովի» խաղաքարտը, իրենք Ղարաբաղի հայերը սոցցանցերում տեղադրում էին լուսանկարներ Խանքենդիի ռեստորաններից և տնային խնջույքներից, որոնց նայելով միայն կույրը կարող էր խոսել սովի մասին: Բայց եթե նույնիսկ մի պահ պատկերացնել, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) պատասխանատվության գոտում և սովի ինչ-որ ակնարկ եղել է, ապա ի՞նչն էր խանգարում հայերին ընդունել սննդամթերքի բեռները, որոնք Բաքուն ուղարկել էր Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհով, եւ որը հայ անջատողականները պարզապես արգելափակեցին բետոնե սալերով։ Եվ այդ ժամանակ ողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ համոզվեց նրանում, որ ոչ մի «շրջափակում» չի եղել, այլ եղել է կանխամտածված ինքնաշրջափակում, սպառազինում և մարդասիրական խնդիրների ու թատերական դրամաների քաղաքականացում Հայաստանի և անջատողական ռեժիմի մնացորդների կողմից։

    Բայց, ըստ ամենայնի, Հայաստանում Լիտվայի դեսպանն այս պահն ուղղակի քնել է, կամ միտումնավոր բաց է թողել իր պատասխանում։

    Այնուհետև նա արցունքներ է թափում այն առնչությամբ, որ ««Լեռնային Ղարաբաղի» հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, և սա դարձել է մեծ ողբերգություն»։ Հայերի ագրեսիայի հետևանքով այդպիսին դարձած մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների և հարկադիր վերաբնակների իրական ողբերգության մասին մենք Պուլոկասին այնուամենայնիվ կհիշեցնենք։ Ինչպես նաև այն մասին, որ պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հայերին բազմիցս համոզել է, որ նրանք կարող են հարմարավետ և ապահով ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Բայց նրանք նախընտրեցին ինքնակամ մեկնել Հայաստան, որտեղից արդեն գաղթում են այլ երկրներ։ Կարծում եմ, իրեն որպես ժողովրդավարական պետություն դիրքավորող Լիտվան դժվար թե թույլ տա ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին ավելի քան 30 տարի ապօրինի բնակվել իր տարածքում:

    Իսկ ինչ վերաբերում է «բոլոր գերիների վերադարձին, որը հանդիսանում է շատ կարևոր քայլ վստահության վերականգնման ճանապարհին», ապա Ադրբեջանում, ի գիտություն Լիտվայի դեսպանի, գերիներ չկան։ Կան ռազմական հանցագործներ, անջատողականների պարագլուխներ, ովքեր ձերբակալվել են Լաչինի ճանապարհով փախչելու փորձի ժամանակ, կամ Խանքենդիում։ Եվ նրանց սպասում է դատավարություն։ Դուք չէ՞ որ ժողովրդավարական Լիտվայում մեզ խորհուրդ չեք տալու ճնշում գործադրել դատարանի վրա, այդպես չէ՞, պարոն Պուլոկաս։

    Եվ վերջապես, վերջինը։ «Լիտվան հետևողականորեն աջակցում է խաղաղ բանակցություններում ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին։ Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է ողջ ժողովրդավարական հանրության շահերից։ Փոքր երկրների համար ձեռնտու ոչինչ չկա նրանում, որ տարածաշրջանային խոշոր տերությունները փորձում են այնտեղ պահպանել իրենց մենաշնորհը։ Ահա թե ինչու հակամարտության լուծումը պետք է լինի միջազգային։ Որքան շատ է Եվրոպան մասնակցում դրան, այնքան հարգանք է դրսևորվում կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ»,- հայ լրագրողին ասել է Լիտվայի դեսպանը։

    Դե, հիմա ամեն ինչ հասկանալի է դառնում։ Հասկանալի է, որ Պուլոկասը հնչեցրել է Բրյուսելի, Փարիզի և Վաշինգտոնի մտքերը, որոնք մնացին առանց ոչ մի բանի նրանից հետո, երբ Բաքուն և Երևանը հրաժարվեցին մեզ պարտադրված միջնորդական ծառայություններից և անցան երկկողմ բանակցությունների։ Եվ պարզվեց, որ դա Հարավային Կովկասում արագ խաղաղության հասնելու ամենաապահով ճանապարհն է։ Ոչ թե շնորհիվ, այլ հակառակ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերին։

    Եվ վերջում։ Ցանկացած երկրի դեսպան չի արտահայտում իր անձնական մտքերը, այլ հանդես է գալիս հավատարմագրող պետության անունից։ Եվ եթե Պուլոկասի շուրթերով խոսում է Վիլնյուսը (և դրա հետևում կանգնած ԵՄ-ն ու ԱՄՆ-ն), ապա, միգուցե, Բաքուն պետք է վերանայի հարաբերությունները՝ արևմտյան տերությունների խամաճիկի և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հակառակորդի վերածված Լիտվայի հետ։ Կամ, առնվազն, բացատրական զրույց վարել Ադրբեջանում Լիտվայի դեսպանի հետ։

    Caliber.Az

    Դիտումներ: 111

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Վայնասունն անօգուտ է Հանգիստ, հետաքննություն է անցկացվում

18 Մայիսի 2024 - 12:55

Արևմուտքին կհաջողվի արդյո՞ք Վրաստանին կրկին անգամ ներքաշել գունավոր «ճահճուտի» մեջ։ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

17 Մայիսի 2024 - 17:17

Մերկ ազգայնականության կիսափակ կաթսան «Հին աշխարհի հիստերիկներ»

18 Մայիսի 2024 - 10:03

Եվ ահա նորից... Էմին Գալալիի մտորումները

18 Մայիսի 2024 - 11:29

Բնապահպանական աղետ Ադրբեջանի հետ սահմանին Նոր քարտեզը մերկացնում է Հայաստանին

18 Մայիսի 2024 - 10:49

Հինգերորդ հանրապետություն, թե՞ Երրորդ կայսրություն Կանակների համար միևնույն է

17 Մայիսի 2024 - 16:42
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ավելի քան 250 հեկտար ազատագրված տարածքներ ականազերծվել են

    ՊՆ սակրավորների աշխատանքի ԼՈՒՍԱՆԿԱՐ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    18 Մայիսի 2024 - 13:22

    Հայրենական պատերազմի հերոսը նշանակվել է Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատար

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    18 Մայիսի 2024 - 13:03

    Վայնասունն անօգուտ է

    Հանգիստ, հետաքննություն է անցկացվում

    18 Մայիսի 2024 - 12:55

    Ռևանշիստ արքեպիսկոպոս. Փաշինյանը գնացել է սահմանամերձ գյուղ՝ ժողովրդին համոզելու

    18 Մայիսի 2024 - 12:35

    Թուրք նախարարը նշել է Զանգեզուրի միջանցքի գործարկման հնարավոր ժամկետները

    18 Մայիսի 2024 - 12:28

    Պահեստայինների հետ գեներալներ Վելիևի և Միրզոևի հանդիպման հիմնական թեմաները. մանրամասներ

    18 Մայիսի 2024 - 11:53

    Ադրբեջանում ձյուն է տեղացել

    18 Մայիսի 2024 - 11:40

    Եվ ահա նորից...

    Էմին Գալալիի մտորումները

    18 Մայիսի 2024 - 11:29

    Եվրամիությունն աջակցել է Բաքվի և Երևանի միջև սահմանային հատվածների համաձայնեցմանը

    18 Մայիսի 2024 - 11:22

    Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ

    18 Մայիսի 2024 - 10:54

    Բնապահպանական աղետ Ադրբեջանի հետ սահմանին

    Նոր քարտեզը մերկացնում է Հայաստանին

    18 Մայիսի 2024 - 10:49

    Ավարտվել են «Անատոլիական փյունիկ-2024» միջազգային զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    18 Մայիսի 2024 - 10:15

    Բահար Մուրադովան մասնակցել է ԹՊԿ նախարարների ընտանիքի հարցերով առաջին նիստին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    18 Մայիսի 2024 - 10:07

    Մերկ ազգայնականության կիսափակ կաթսան

    «Հին աշխարհի հիստերիկներ»

    18 Մայիսի 2024 - 10:03

    Օվերչուկ. ՌԴ-ն սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման հարցում

    18 Մայիսի 2024 - 09:21

    Ավարտվել է Բելառուսի նախագահի պետական ​​այցը Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    18 Մայիսի 2024 - 09:04

    Բելառուսը հարյուրավոր ընտանիքների համար բնակավայր կկառուցի Ղարաբաղում

    17 Մայիսի 2024 - 20:31

    Ադրբեջանական հրետանայինները բարձր ճշգրտությամբ ոչնչացրել են նախատեսված թիրախները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ զորավարժություններից

    17 Մայիսի 2024 - 19:18

    Որքա՞ն է ավելացել Ադրբեջանի բնակչությունը

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    17 Մայիսի 2024 - 17:26

    Արևմուտքին կհաջողվի արդյո՞ք Վրաստանին կրկին անգամ ներքաշել գունավոր «ճահճուտի» մեջ։

    Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

    17 Մայիսի 2024 - 17:17

    Ալիևն ու Տոկաևը կարծիքներ են փոխանակել համագործակցության հեռանկարների և ապագա շփումների շուրջ

    17 Մայիսի 2024 - 17:16

    Ալիևն ու Լուկաշենկոն զննել են Ադրբեջանի և Բելառուսի համատեղ արտադրության ավտոբուսը

    17 Մայիսի 2024 - 17:02

    Հինգերորդ հանրապետություն, թե՞ Երրորդ կայսրություն

    Կանակների համար միևնույն է

    17 Մայիսի 2024 - 16:42

    Ադրբեջանն ավելացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը

    17 Մայիսի 2024 - 16:18

    Պետական ​​վիճակագրական կոմիտե. Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ներդրումները հասել են 1,2 միլիարդ մանաթի

    17 Մայիսի 2024 - 16:01

    «Ֆրանսիական կողմը պետք է ներողություն խնդրի»

    Հաջիզադեն մեկնաբանում է Դարմանենին

    17 Մայիսի 2024 - 15:55

    Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են Շուշա

    17 Մայիսի 2024 - 15:23

    Ալիևն ու Լուկաշենկոն ծանոթացել են Ֆիզուլիի գլխավոր հատակագծին

    17 Մայիսի 2024 - 14:09

    Լուկաշենկոն ժամանել է Ֆիզուլի

    17 Մայիսի 2024 - 13:23

    Որոշվել է նոր վայր. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Թեհրանում դեսպանատան գործունեության վերսկսման մասին

    17 Մայիսի 2024 - 13:09

    Փոխվարչապետ. Ալբանիան դեսպանատուն կբացի Ադրբեջանում

    17 Մայիսի 2024 - 12:25

    ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի սահմանին․ Գրիգորյան

    17 Մայիսի 2024 - 11:54

    Կոբախիձեն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին

    17 Մայիսի 2024 - 11:14

    ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ. Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկվել է COP29-ը

    17 Մայիսի 2024 - 10:50

    Էրդողանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին

    17 Մայիսի 2024 - 10:27

    Լուկաշենկո. Բելառուսի և Ադրբեջանի եղբայրական ժողովուրդների միջև խոր հարգանք կա

    17 Մայիսի 2024 - 10:05

    Բացառությամբ Հարավային Կովկասի հակամարտության, աշխարհում առկա հակամարտությունները չեն լուծվում. Ալիև

    17 Մայիսի 2024 - 09:58

    Հիքմեթ Հաջիևը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    17 Մայիսի 2024 - 09:53

    Մենք պատրաստ ենք ազատագրված տարածքներում գյուղատնտեսական ավան կառուցել. Բելառուսի նախագահ

    17 Մայիսի 2024 - 09:45

    Ալեքսանդր Լուկաշենկո. Կովկասում՝ ի դեմս Ադրբեջանի, շատ հզոր առաջնորդ է ի հայտ եկել

    17 Մայիսի 2024 - 09:32

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ