twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Քահրամանմարաշ. փոխադարձ վստահության վրա կառուցված համերաշխության խորհրդանիշը Իսկական եղբայրությունը դրսևորվում է գործողություններում

20 Հունիսի 2025 16:42

Հունիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այց է կատարել Թուրքիայի Հանրապետություն: Քահրամանմարաշի միջազգային օդանավակայանում մեր պետության ղեկավարի պատվին շարվել էր պատվո պահակախումբ: Նախագահ Իլհամ Ալիևին դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակում էր տեղադրել Քահրամանմարաշի ադրբեջանական թաղամասի մասին, որի բացումը տեղի է ունեցել նախօրեյն. «Այսօր մենք  երկրաշարժի գոտում մեր եղբայրներին և քույրերին հանձնում ենք 49, 056 աշխատատեղ և բնակելի շենքեր, ներառյալ ադրբեջանական թաղամասի բնակելի շենքեր, որոնք կառուցվել են Ադրբեջանի աջակցությամբ: Այսպիսով, մենք մեր կողմից հանձնված տների ընդհանուր թիվը հասցնում ենք 250 հազարի», - գրել է Էրդողանը:
 
Քահրամանմարաշի ադրբեջանական թաղամասի բացումը հանդիսանում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև անխախտ բարեկամության վառ մարմնավորումը: Սա ոչ միայն, պարզապես բնակելի շենքերի և սոցիալական օբյեկտների հանձնումն է, այլև պատմական եղբայրության ակնառու վկայություն, որը դժվարին ժամանակներում վերածվում է կոնկրետ օգնության։
 
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիային ծածկեց ավերիչ երկրաշարժերի ալիքը, որի էպիկենտրոնը երկրի հարավ-արևելյան նահանգներն էին, այդ թվում նաև Քահրամանմարաշը։ Աղետը խլեց ավելի քան 50 հազար մարդու կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան, ավերվել էին ենթակառուցվածքներ, այդ թվում դպրոցներն ու հիվանդանոցները։
 
Աղետից հետո Ադրբեջանը, չսպասելով միջազգային կոչերին, մոբիլիզացրեց իր ուժերը՝ եղբայրական ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար։ Առաջին 24 ժամվա ընթացքում մեր երկիրը Թուրքիա ուղարկեց մարդասիրական օգնությունով ինքնաթիռներ, այդ թվում տասնյակ տոննա սնունդ, դեղորայք, ջեռուցիչներ, տաք հագուստ և գեներատորներ, որոնողական-փրկարարական սարքավորումներ և դաշտային հոսպիտալներ։ Թուրքիայի Հանրապետություն մեկնեցին ավելի քան 800 փրկարար, բժիշկներ և բժշկական աշխատողներ։
 
Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի կողմից ղեկավարվող Հեյդար Ալիևի հիմնադրամը Թուրքիային աջակցելու համար՝ երկրաշարժերից տուժածներին բժշկական օգնություն, սնունդ և այլ անհրաժեշտ օգնություն ներառող լայնածավալ մարդասիրական արշավ անցկացրեց։ Հիմնադրամը ակտիվորեն մասնակցեց աղետի հետևանքների վերացմանը և թուրք ժողովրդին օգնություն ցուցաբերելուն։
 
Ադրբեջանական ժողովուրդը առաջիններից էր, որ արձագանքեց Թուրքիային պատահած աղետին։ Երկրի հազարավոր քաղաքացիները կամավոր հավաքեցին և ուղարկեցին առաջին անհրաժեշտության պարագաներ տուժածների համար։ Բացվեց պաշտոնական հաշիվ, որին փոխանցվեցին միջոցներ տուժածներին օգնելու համար, այդ թվում նաև  «Kardeş Kömək El Uzat» («Քարդեշ Քյոմեք Էլի Ուզաթ») արշավի շրջանակներում։
 
Բայց, անշուշտ, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Քահրամանմարաշի ադրբեջանական թաղամասը, որի կառուցումը դարձել է վերջին ժամանակների խոշորագույն միջազգային մարդասիրական նախագծերից մեկը։ Թաղամասի տարածքը ընդգրկում է 27.6 հեկտար, այստեղ կառուցվել է 1194 բնակարաններից բաղկացած 68 բնակելի շենք, Հեյդար Ալիևի անվան տարրական դպրոց, մանկապարտեզ, մշակութային կենտրոն և այլ սոցիալական օբյեկտներ։ Ինչպես նաև, այստեղ ապրող ընտանիքների համար ստեղծվել է 1595 առևտրի օբյեկտ։ Թաղամասի կառուցման համար հատկացվել է 100 միլիոն ԱՄՆ դոլար, աշխատանքներն անցկացրել է Ադրբեջանի բնակարանային շինարարության պետական գործակալությունը։
 
Բայց գործը ամենևին ծավալների և թվերի մեջ չէ։ Ինչպես բազմիցս ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը,  Թուրքիայի հետ մեր հարաբերությունները դուրս են գալիս դիվանագիտության շրջանակներից. «Մենք ոչ թե պարզապես դաշնակիցներ ենք՝ մենք մեկ ազգ ենք երկու պետություններում»։ Եվ Թուրքիայի օգնությունը դարձել է գործնականում մարմնավորված այս գաղափարի արտացոլումը։
 
Քահրամանմարաշի ադրբեջանական թաղամասը՝ ոչ միայն տանիք է հազարավոր թուրքական ընտանիքների գլխավերևում։ Սա՝ ոչ թե բետոնից, այլ փոխադարձ վստահությունից, հարգանքից և սիրուց կառուցված համերաշխության խորհրդանիշ է։ Ողբերգության օրերին և հետագա վերականգնման ընթացքում Թուրքիային Ադրբեջանի օգնությունը՝ նրա նմուշն է, թե ինչպես է իրական եղբայրությունը դրսևորվում գործողություններով, այլ ոչ թե խոսքերով։
 
Ինչպես Քահրամանմարաշում «Ադրբեջանական թաղամասի» բացման արարողության ժամանակ նշել է նախագահ Իլհամ Ալիևը, «Ադրբեջանը միշտ եղել է Թուրքիայի կողքին, իսկ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին։ Այսօր իմ սիրելի եղբոր հետ Ադրբեջանական թաղամասի բացմանը  իմ մասնակցությունը՝ ևս մեկ անգամ վկայում է մեր միասնության և բարեկամության մասին»։
 
Եվ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների նորագույն պատմության մեջ քիչ չեն փոխօգնության բազմաթիվ նման օրինակներ։ Այդպիսի պահերից մեկը 2021 թվականի ամռանը Թուրքիան ընդգրկած ավերիչ անտառային հրդեհներն էին։ Այդ ժամանակ Ադրբեջանը ցուցադրեց ոչ միայն օգնության հասնելու իր տեխնիկական պատրաստվածությունը, այլ նաև իր հոգեկան մտերմությունը թուրք ժողովրդի հետ։
 
Երբ Թուրքիայի Հանրապետությունը հրդեհը մարելու մեջ օգնության համար  դիմեց միջազգային հանրությանը՝ Բաքուն կայծակնային արագությամբ արձագանքեց։ Արդեն հաջորդ օրը տուժած շրջաններ մեկնեցին ադրբեջանցի հրշեջներն ու փրկարարները, հատուկ տեխնիկան, ներառյալ ամֆիբիա ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Ադրբեջանը ուղարկեց Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, բժիշկներ և կամավորներ։ Առաքելության կազմում կային ինչպես պրոֆեսիոնալ հրշեջներ, այնպես  էլ արտակարգ իրավիճակներում գործելու համար պատրաստված տարբեր ծառայությունների ներկայացուցիչներ։ Նրանց հիմնական խնդիրն էր տեղայնացնել հրդեհը, պաշտպանել բնակավայրերը և օգնել տեղի բնակիչների տարհանելուն։
 
Թուրքիայի ղեկավարը բազմիցս ընդգծել է ադրբեջանական օգնության կարևորությունը։ «Ադրբեջանը նորից ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում իսկական եղբայրական երկիրը։ Աղետի առաջին ժամերից մեր ադրբեջանցի եղբայրները մեր կողքին էին։ Մենք երբեք չենք մոռանա այդ աջակցությունը», - հայտատարարլ է նա լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ։
 
Ավելի ուշ, X սոցիալական ցանցում իր հրապարակումներից մեկում Էրդողանը նշել է. «Երբ այրվում էին մեր անտառները, այրվում էր նաև Ադրբեջանի սիրտը։ Նրանք ոչ թե պարզապես օգնություն ուղարկեցին՝ նրանք մեզ հետ էին որպես մեր ժողովրդի մի մաս։ Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիևին և ողջ եղբայրական ադրբեջանական ժողովրդին այս անկեղծ և ակտիվ համերաշխության համար»։
 
Ահա թե ինչպես է, ամենաողբերգալի պահին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամության և կարողության կոնկրետ օրինակներով  ձևավորվում ու ամրակցվում այն, ինչը կոչվում է ճշմարիտ եղբայրություն՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Եվ Քահրամանմարաշի ադրբեջանական թաղամասը՝ մեր երկրների և ժողովուրդների եղբայրության խորհրդանիշներից մեկն է։

 

Caliber.Az
Դիտումներ: 14

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Արդյունավետության գագաթնակետին Հիքմեթ Հաջիևի GLOBSEC-2025-ում ելույթի առթիվ

193
17 Հունիսի 2025 20:34
2

Կաթողիկոսները ընդդեմ խաղաղության Արամ Ա-ն փակեց ատելության շրջանակը

179
18 Հունիսի 2025 16:12
3

Բաքվում բացվում է Խանքենդիի կարի գործարանի վաճառքի կենտրոն

177
19 Հունիսի 2025 11:38
4

Վարդանյանի դատավարության ժամանակ վկաները պատմել են իրենց հարազատների զոհվելու մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

162
18 Հունիսի 2025 10:57
5

Սոլովյովի փոցխը Ռուսաստանցի քարոզիչը և հայկական գործոնը

154
18 Հունիսի 2025 19:00
6

Իլհամ Ալիև. Ադրբեջանն ու Թուրքիան՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի առաջին օրվանից միասին են եղել

141
19 Հունիսի 2025 23:56
7

Գաֆարովա. Ադրբեջանը միշտ էլ կողմ է եղել խաղաղ համակեցությանը

132
18 Հունիսի 2025 14:06
8

Այխան Հաջիզադեն՝ Իրանից և Իսրայելից Ադրբեջանի քաղաքացիների տարհանման մասին

130
18 Հունիսի 2025 09:38
9

Էրդողան. մի՞թե սիրտը կարող է բաժանվել հոգուց, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանից

118
20 Հունիսի 2025 12:12
10

Մեծ վերադարձ. Աղդամի շրջանի Քենգերլի գյուղ է տեղափոխվել 40 ընտանիք ԼՈՒՍԱՆԿԱՐ

99
18 Հունիսի 2025 10:17
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading