twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խանքենդին արդիականացման ճանապարհին Խազար Ախունդովի ակնարկը

04 Հունիսի 2025 17:39

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Ադրբեջանն իրականացնում է՝ օկուպացիայից ազատագրված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների տարածքների վերականգնման լայնածավալ ծրագիրը: Մասնավորապես, վերականգնման աշխատանքների բարձր տեմպեր են ապահովվել Խանքենդի քաղաքում, որտեղ բառացիորեն երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է՝ բիզնես կենտրոնի և Կոնգրեսի կենտրոնի բացման արարողություններին, Խանքենդիի երկաթուղային և ավտոկայարանի համալիրի հիմնակեքին, Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ճանապարհի բացմանը: Պետության ղեկավարը նաև ծանոթացել է Հաղթանակի զբոսայգում անցկացվող աշխատանքներին և ադրբեջանա-ուզբեկական համատեղ ձեռնարկության՝ «Businesstex JV» կարի ֆաբրիկայի գործունեությանը:
 
«Ադրբեջանի ազատագրված տարածքներ մեծ վերադարձի առաջին պետական ծրագրի» առանցքային նպատակ է նշվել՝ ադրբեջանական քաղաքների և գյուղերի վերականգնումը, բնակարանային և սոցիալական օբյեկտների շինարարությունը, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ և կոմունալ ենթակառուցվածքների կառուցումը, արդյունաբերական կլաստերների, առևտրի, սպասարկման և զբոսաշրջության ձեռնարկությունների շահագործման հանձնելը: Այս ամենը նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ նախկին հարկադիր վերաբնակներին այս հողեր արագ վերադարձի համար: Այս նպատակների առաջնահերթությունը հաստատում է՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների վերականգնման մեջ ներդրումների մասշտաբները: Ոչ այնքան վաղուց Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նշել է, որ 2021-2024 թվականներին այդ նպատակների համար պետական բյուջեից հատկացվել է 18 միլիարդ մանաթ, ևս 4 միլիարդ մանաթ կներդրվի ընթացիկ տարում:։
 
Այս առումով միանգամայն ցուցիչ է Ղարաբաղի տարածաշրջանի խոշորագույն բնակավայրի՝ Խանքենդի քաղաքի վերածննդի աշխատանքների բարձր տեմպը։  XVIII  դարի վերջին, որպես Ղարաբաղի խաների հանգստավայր՝ խանության մայրաքաղաք Շուշա քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա և  տարածաշրջանի այլ կարևոր քաղաքների ու գյուղերի հետ կապող ճանապարհների խաչմերուկում կառուցված այս քաղաքը այժմ ձեռք է բերում կարևոր մշակութային և արդյունաբերական կենտրոնի կարգավիճակ։ Խանքենդիում վերականգնման աշխատանքները սկսվել են համեմատաբար վերջերս՝ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի կողմից անցկացված մեկօրյա հակաահաբեկչական գործողությունից հետո, որի արդյունքում լիովին վերականգնվեց մեր երկրի ինքնիշխանությունը։
 
Կարճ ժամանակահատվածում Խանքենդիում իրականացվել են լայնածավալ վերակառուցման աշխատանքներ բնակելի հատվածում, վերականգնվել են սոցիալական և վարչական շենքերը, արդիականացվում են կոմունալ ենթակառուցվածքները և այլն: Այդ թվում նաև անցկացվում է՝ էլեկտրամատակարարման մաշված համակարգի արմատական արդիականացում. 2025 թվականի սկզբից Խանքենդիում ձստեղծվել է երկու 110 կիլովոլտանոց ենթակայաններ, ինչպես նաև մոտակա Խոջալու քաղաքը ընդգրկող 35 կՎ բաշխիչ ցանցերը միավորող օղակաձև էլեկտրամատակարարման համակարգ։
 
Վերջին ժամանակներում Խանքենդիում կապիտալ վերանորոգումից հետո շահագործման են հանձնվել մսուր-մանկապարտեզը, դպրոցը, բժշկական հաստատությունները, սկսել են գործել առևտրի օբյեկտները, բացվել են Ղարաբաղի համալսարանը և ուսանողական հանրակացարանը, վերականգնումից հետո սկսել է հյուրեր ընդունել «Bulud» հյուրանոցը, դրվել են մի շարք այլ կարևոր օբյեկտների հիմքերը։    
 
Այս լայնածավալ աշխատանքները շարունակվում են աճող տեմպերով։ Այսպես, նախորեին Ղարաբաղի տարածաշրջան կատարած այցի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է՝ «Խանքենդի» բիզնես կենտրոնի բացմանը, որը կազմում է համանուն հյուրանոցային համալիրի մաս։ Ավելի քան 4500 քառակուսի մետր մակերեսով չորսհարկանի բիզնես կենտրոնում տեղակայված են  24 գրասենյակային շինություններ, նիստերի անցկացման համար 6 սենյակ, 120 տեղանոց «Zefir Cafe & Terrace» ռեստորան, մի շարք խանութներ, քիմմաքրման և լվացքատան կետեր։ «Խանքենդի» բիզնես կենտրոնը կառաջարկի ժամանակակից և հարմարավետ բիզնես միջավայր ռեզիդենտ ընկերությունների համար, իսկ սկզբնական փուլում այստեղ կաշխատի 20 մարդ, որոնցից 12-ը ազատագրված Խանքենդիի, Խոջալուի, Շուշայի և այլ քաղաքների բնակիչներ են։ Նույն օրը պետության ղեկավարը մասնակցել է Խանքենդիի Կոնգրեսի կենտրոնի բացմանը. 6500 քառակուսի մետր մակերեսով օբյեկտի վրա ստեղծվել են թատերական դահլիճ, 600 և խնջույքների դահլիճ 350 մարդու համար, խորհրդակցությունների սրահներ և տարբեր նշանակության այլ տարածքներ։ Իր մեջ արդիականությունն ու ազգային ճարտարապետական ավանդույթները զուգակցող Կենտրոնի շենքում նախատեսվում է՝ ինչպես երկրի, այնպես  էլ միջազգային մակարդակի տարբեր կոնգրեսների, համաժողովների, սեմինարների, գործնական հանդիպումների և այլ միջոցառումների անցկացում։ 
 
Հատկանշական է, որ Խանքենդիի վերականգնումն իրականացվում է քաղաքում արդյունաբերական կլաստեր ձևավորելու հաշվարկով։ Այսպես, նախօրեին Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահներ՝ Իլհամ Ալիևը և պետական այցով մեր երկիր ժամանած Շավքաթ Միրզիյոևը այցելել են քաղաքում վերջերս կառուցված ադրբեջանա-ուզբեկական համատեղ ձեռնարկություն՝ «Businesstex JV» կարի ֆաբրիկա։ Այստեղ արտադրվում է տարբեր տեսակի գործվածքներից 150 մոդելի տղամարդու հագուստ, 300 մոդելի կանացի հագուստի և 150 մոդելի մանկական հագուստ, օրական արտադրվում է մինչև 2500 տրիկոտաժե արտադրանք, հեռանկարում նախատեսվում է ծավալը հասցնել օրական 10000 միավորի։ Համատեղ ձեռնարկության արտադրանքի մոտ 80%-ը նախատեսվում է արտահանել հարևան և հեռավոր արտասահմանյան երկրներ։ «Businesstex» համատեղ ձեռնարկության ֆաբրիկան, որտեղ աշխատում է 250 աշխատող, դարձել է ադրբեջանա-ուզբեկական հաջող համագործակցության խորհրդանիշ. վերջին երկու-երեք տարիների ընթացքում երկու թուրքական պետությունները արագացրել են համատեղ նախաձեռնությունները գյուղատնտեսության ոլորտում՝ բամբակագործություն, մետաքսի արտադրություն, հումքի վերամշակման և տեքստիլ ոլորտի զարգացում։
 
Աղդամ-Խոջալու ագլոմերացիայի հետ սերտորեն կապված Խանքենդիի ապագա արտադրական ներուժի հաշվառմամբ՝ այստեղ արագացվել է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ միջազգային մակարդակով հեռանկարային բեռնափոխադրումների համար նախատեսված ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքների ձևավորումը: Պետության ղեկավարի 2020 թվականի նոյեմբերի 24-ի կարգադրության համաձայն՝ Բարդայից Աղդամի ուղղությամբ կառուցվել է 47,1 կիլոմետրանոց երկաթուղային գիծ. բեռնափոխադրումների տարեկան կանխատեսվող շրջանառությունը գնահատվում է 1,5 միլիոն տոննա:
 
Այս գծի շարունակությունը կլինի  28 կմ երկարությամբ Աղդամ-Խոջալու-Խանքենդի երկաթուղային գիծը, մուտքի ճանապարհների հետ միասին՝ 34,7 կիլոմետր: Աղդամ-Խանքենդի երկաթուղային գծի նախագծային աշխատանքները, այդ թվում նաև 4 կամրջի, 5 էստակադայի, 3 հետիոտնային անցումի, 2 ջրատար խողովակի՝ արդեն ավարտվել են, իսկ դրանց իրականացումը նախատեսված է 2025-2026 թվականներին: Մասնավորապես, հուլիսի 3-ին պետության ղեկավարը մասնակցել է՝ Խանքենդիի երկաթուղային և ավտոկայարանի համալիրի հիմնարկեքի արարողությանը, որի նախագծումն արդեն ընթացքի մեջ է։ Համալիրի երկաթուղային մասը նախատեսված է օրական  800-1000 ուղևոր սպասարկելու համար, իսկ ավտոկայարանը՝ 1000-1200 ուղևորի։ 6,4 հեկտար մակերեսով համալիրի տարածքում նախատեսվում է կառուցել՝ երկու երկաթուղային հարթակ և 12 ավտոբուսային կանգառ, ինչպես նաև համալիրի հինգհարկանի շենքը, որտեղ կտեղակայվեն սպասասրահ, տոմսարկղեր, բժշկական կենտրոն, մոր և երեխայի սենյակ և մանկական զվարճանքի կենտրոն, խանութներ, ռեստորաններ, վարչական շենքեր և այլն։
 
Նույն օրը Ադրբեջանի նախագահը մասնակցել է՝ 81,7 կիլոմետրանոց Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ճանապարհի բացմանը. հատկանշական է, որ նոր ճանապարհը հեռավորությունը կկրճատի 19,3 կիլոմետրով։ Վեց գոտի ունեցող մայրուղու առաջին 48 կիլոմետրը համապատասխանում է առաջին տեխնիկական կատեգորիային, իսկ մնացած 33,7 կիլոմետրը կլինի չորս գոտիանոց։ Նախագծի իրականացումը շատ կարևոր է Ղարաբաղի տարածաշրջանի ներքին ճանապարհային ցանցի դիվերսիֆիկացման առումով, մայրուղին նաև հանդիսանում է մեր երկրի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների կարևոր բաղադրիչ և ժամանակի ընթացքում զգալի ներդրում կունենա զբոսաշրջության զարգացման գործում։
 
Հատկանշական է, որ Ղարաբաղի մարգարիտ Շուշա քաղաքի, ինչպես նաև մոտակա Խանքենդի քաղաքի գեղատեսիլ լեռնային լանդշաֆտներն ու մշակութային հուշարձանները ճանաչվել են որպես զբոսաշրջային ուղղությունների զարգացման բարձր ներուժ ունեցող վայրեր: Այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը զննել է՝ Խանքենդի-Շուշա ճոպանուղու կառուցման համար ընտրված տարածքը: Նշվել է, որ ճոպանուղու ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 6 կիլոմետր, իսկ ճանապարհորդության տևողությունը գնահատվում է 13 րոպե՝ 8 մ/վ արագության դեպքում։
 
Ակնկալվում է, որ այս նախագծի իրականացումը խթան կհաղորդի զբոսաշրջության զարգացմանը և միևնույն ժամանակ կապահովի բնակիչների հարմարավետ տեղաշարժը Խանքենդիից Շուշա և հակառակ ուղղությամբ։
 
Կարևոր մշակույթային նշանակություն ունի նաև՝ պետության ղեկավարի կողմից այս տարվա փետրվարին Խանքենդիում հիմնադրված Հաղթանակի զբոսայգին: Նախորդ օրը նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է 8,3 հեկտար մակերեսով այգում շինարարական աշխատանքների ընթացքին, որտեղ շարունակվում է մեր Հաղթանակի խորհրդանիշի՝ Հաղթական կամարի կառուցումը. որի բարձրությունը կկազմի 44 մետր, ինչը համապատասխանում է Հայրենական պատերազմի օրերի քանակին: Կամարի գագաթին այցելուների համար կստեղծվի վերելակներով հագեցված դիտակետ: Այգում նաև ընթանում են կանաչապատման աշխատանքներ, տնկվել են 300 ծառեր և ավելի քան ինը հազար տարբեր տեսակի դեկորատիվ թփեր:

Caliber.Az
Դիտումներ: 38

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Դեպի Եվրոպա հայկական ուղին՝ Մոսկվայի փշերի միջով Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

205
01 Հունիսի 2025 17:04
2

Բաքուն դիմակազերծ է անում «Sputnik-Ադրբեջան»-ին Լրագրություն՝ Լյուբյանկայի մեթոդով

185
01 Հունիսի 2025 15:27
3

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

148
04 Հունիսի 2025 12:16
4

Էրդողանը կայցելի Ղարաբաղ

140
01 Հունիսի 2025 09:14
5

Վարդանյանի դատավարության ժամանակ հրապարակվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

131
02 Հունիսի 2025 09:12
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

129
03 Հունիսի 2025 09:19
7

Շվեյցարիայում «հայկական վենդետայի» ձախողում 4:0, ինչ ցավալի է

110
01 Հունիսի 2025 17:12
8

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

102
03 Հունիսի 2025 09:22
9

Դատարանում Արկադի Ղուկասյանը պատմել է Ղարաբաղում հայկական ընկերությունների ապօրինի գործունեության մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

101
01 Հունիսի 2025 09:15
10

Կայսերական ուրվականները՝ ընդեմ Բաքվի իրական քաղաքականության Թեյմուր Աթաևի մտորումները

92
02 Հունիսի 2025 18:00
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading