twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երևանի միջանցքային խաղերը Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը ոչի՞նչ չարժե

11 Հունիսի 2025 11:13

«Ադրբեջանից Հայաստանով անցնող բեռները կվերահսկվեն, ինչպես ցանկացած սահմանում։ Եթե մենք խոսում ենք շրջափակման վերացման, սահմանների բացման մասին, ապա մենք պարզապես պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների։ Մենք ունենք համապատասխան սարքավորումներ և գործիքներ, որոնք մեզ թույլ կտան հարմարվել ցանկացած սցենարի և իրականացնել մեր մաքսային գործունեությունը»։ Այս մասին, ինչպես հաղորդում են հայկական լարտավմիջոցները, հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա չի բացահայտել Հայաստանի կողմից առաջարկվող Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախչըվան ապրանքների «պարզեցված» տարանցման մանրամասները՝ նշելով, որ վարչապետն ու փոխվարչապետը արդեն հայտնել են բոլոր այն մանրամասները, որոնք կարող են հրապարակվել։
 
Այստեղ հարկավոր է մի փոքր դիտողություն անել. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական գործչի վառ օրինակ է, ով դեմքին լիովին անկեղծ արտահայտությամբ կարողանում է հերքել ինքն իրեն։ Այդ նա է, ով ժամանակավորապես օկուպացված Խանքենդիում գոռում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջակետ», այժմ պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար ճանաչման մասին։ Կարելի է բերել նաև բազմաթիվ այլ օրինակներ, թե որքան հեշտ ու հասարակ է նա կտրուկ փոխել իր կարծիքը՝ հագնելով մերթ «բազեի» մերթ «խաղաղության աղավնու» դիմակ։ Այնպես որ, նրա խոսքերի վրա, որպես վերջնական ատյանի ճշմարտություն վրա հղումը, մեղմ ասած, անխոհեմ և ծիծաղելի է։
 
Առավել ևս վարչապետը հիմա լիովին ընկղմված է Հայ եկեղեցու հետ առճակատման մեջ և պարբերաբար քննադատում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, ով, ըստ Նիկոլ Վովաևիչի պնդումների, խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա ունի: Նրան շեղել նման բացահայտումներից՝ հիշեցնելով իր ժամանակին արտաբերած անհեթեթությունները՝ Է. Հակոբյանի կողմից ոչ մարդասիրական քայլ է: Եվ այստեղ մենք ստիպված ենք որոշ բաների մասին հիշեցնել Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին: Սկսենք նրանից, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում նման մոտեցումները հնչում են ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ որպես սադրանք: Եվ ոչ պակաս: Չէ որ խոսքը առաջին հերթին Ադրբեջանի հիմնական մասը Նախչըվանի հետ կապող երթուղիների մասին է: 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության համաձայն՝ Երևանը պարտավորվել է ապահովել ապրանքների և քաղաքացիների անարգել տեղաշարժը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև: Այդ փաստաթղթի տակ դրված է այդ նույն Փաշինյանի ստորագրությունը, որին հղում է անում Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահը, որի եզրակացությունները փաստացի ցույց են տալիս պաշտոնական Երևանի հրաժարումը կառուցողական մոտեցում ցուցաբերելուց։
 
Սկզբունքորեն կարևոր է հասկանալ. ադրբեջանական բեռների նկատմամբ հայկական մաքսային վերահսկողության առաջարկը՝ ոչ պարզապես բյուրոկրատական մանրամաս է։ Սա՝ փորձ է Ադրբեջանին պարտադրել երթուղու, որպես միջազգային սահմանի կարգավիճակը, մինչդեռ խոսքը մեկ ինքնիշխան պետության շրջանակներում ներքին տարանցիկ փոխադրումների մասին է։
 
Նման մոտեցումը անընդունելի է իրավական, քաղաքական կամ գործնական տեսանկյունից։ Մաքսային վերահսկողությունը նշանակում է տեղեկատվության հավաքագրում, հնարավոր տեսչական ստուգում, ուշացումներ և, ինչը ամենակարևորն է՝ որոշակի իրավասության ճանաչում։ Հայաստանը նման բնույթով փորձում է երթուղին օգտագործել որպես ճնշման լծակ և քաղաքական ու տնտեսական դիվիդենտներ ստանալու միջոց՝ խախտելով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները։
 
Հակոբյանի «տարբեր սցենարների պատրաստ լինելու» մասին արտահայտությունը միայն հաստատում է, որ Երևանը մտադիր չի կատարել իր ստանձած պարտավորությունները, այլ, ընդհակառակը, սահմանների բացումը դիտարկում է որպես Ադրբեջանին նոր պայմաններ ներկայացնելու հնարավորություն: Այս հռետորաբանությունը նպատակադրված է ոչ թե լարվածության թուլացման, այլ դիվերսիայի վրա: Տարածաշրջանում խաղաղության և ինտեգրման օղակ դառնալու փոխարեն՝ Հայաստանը նորից դիմում է լարվածության սրման աղբյուր դառնալու ռիսկի։
 
Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Նախչըվանի և երկրի մնացած մասի միջև բռափոխադրումների անվտանգությունն ու թափանցիկությունը՝ օգտագործելով միջազգային մոնիթորինգի մեխանիզմներ, բայց առանց Հայաստանի միջամտության և վերահսկողության: Սա քաղաքական սպեկուլյացիաները բացառող և կայունությունը ապահովող հավասարակշռված մոտեցում է։
 
Բայց, ինչպես տեսնում ենք, մեր առջև պաշտոնական Երևանի կողմից բացահայտ երկերեսանիության հերթական օրինակ է: Եվ սա այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը անձամբ շնորհավորեց Ադրբեջանին Գուրբան բայրամի կապակցությամբ և «մեր երկրներին ու ժողովուրդներին խաղաղության և բարգավաճման մաղթանքներ» հայտնեց։ Ահա ձեզ Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից հերթական երեսպաշտության ապացույց: Ոչ առաջինը և ակնհայտորեն ոչ վերջինը։
 
Եվ այս ամենը արդեն որերորդ անգամ ապացուցում է հետևյալը. չի կարելի հավատալ պաշտոնական Երևանի խոսքերին։ Իսկ ահա, նրան իր ստանձած պարտավորոթյունները կատարելուն ստիպելը կարելի է և նույնիսկ անհրաժեշտ է։

Caliber.Az
Դիտումներ: 307

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Թշնամության կողպեքներից դեպի խաղաղության կամուրջներ Աբու Դաբիում պատմական հանդիպման առաջին արդյունքները

172
11 Հունիսի 2025 15:00
2

Բաքուն և Երևանը ոտք են դնում ամուր հողի վրա Ալիևի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով

129
11 Հունիսի 2025 13:37
3

Հայեր, քրդեր, չերքեզներ, թաթեր և թուրքեր. ի՞նչն էր նրանց միավորում։ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

111
11 Հունիսի 2025 09:25
4

Սադարակից մինչև Աբու Դաբի. հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդության ավարտը Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

106
12 Հունիսի 2025 11:19
5

Ֆիլիպիններից ճանապարհորդ. Ղարաբաղում նոր ապագա է ձևավորվում

100
11 Հունիսի 2025 11:23
6

Եվրամիությունը աջակցություն է հայտնել Ալիևի և Փաշինյանի հերթական հանդիպմանը

95
11 Հունիսի 2025 10:46
7

Մոսկվա - Երևան. մեդիակոնֆլիկտը վերաճում է տնտեսական շանտաժի Մեկնաբանում են Պետրովն ու Ռազուվաևը

88
12 Հունիսի 2025 09:28
8

Թուրալ Գյանջալիև. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը պատմական կարելի է համարել

81
12 Հունիսի 2025 10:16
9

Լրանում է Թովուզի ճակատամարտերի հինգերորդ տարելիցը

80
12 Հունիսի 2025 09:45
10

Աշխարհահռչակ ճանապարհորդները այցելել են Քելբեջար

76
11 Հունիսի 2025 12:23
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading