twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երկու աթոռ մեկ վարչապետի համար Հայաստանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև

18 Հունիսի 2025 17:31

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փշինյանը վերջերս Պրահայում կայացած GLOBSEC 2025 ֆորումում հայտարարել է, որ երկիրը ինչ-որ մի պահ ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև։
 
«Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի անդամ։ Եվ ակնհայտ է, որ ապագայում մի պահ մենք ստիպված կլինենք որոշում կայացնել։ Բայց շատ կարևոր է, որպեսզի որոշումը կայացնեն Հայաստանի քաղաքացիները, իհարկե, Հայաստանի կառավարության և խորհրդարանի ղեկավարությամբ», - ասել է նա՝ նշելով, սակայն, որ մինչև նման որոշում կայացնելու անհրաժեշտության առաջացումը, Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի առավելագույնս համապատասխանի Եվրամիության չափանիշներին։
 
Սկզբունքորեն, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև հստակ ընտրության վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը պետք է նշանակի Հայաստանի հրաժարում «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունից, կամ, ավելի պարզ ասած, արդեն վաղուց հայկական պետական ռազմավարության մաս դարձած կրկնակի խաղից։ Հայտնի փաստ է. ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև մանևրելով՝ Հայաստանը ստանում է տպավորիչ տնտեսական բոնուսներ եվրասիական ինտեգրացիոն կառուցվածքին մասնակցելուց և, զուգահեռաբար ԵՄ-ից ստացվող ամուր ֆինանսական դիվիդենտներ։
 
Իհարկե, երկու տարբեր միավորումների հետ համագործակցության նման շահավետ մոդելը համապատասխանում է Հայաստանի իշխանությունների շահերին, և, եթե չլիներ Ռուսաստանի ճնշումը՝ Հայաստանը կարող էր հետագայում ևս շարունակել իր հանգիստ գոյությունը։ Սակայն Մոսկվայից պարբերաբար լսվող կոշտ ուղերձները Երևանին ստիպում են կողմնորոշվել իր արտաքին քաղաքականության ուղու մեջ։ Թվում է, թե հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում, հատկապես վերջերս, տեղի ունեցած համեմատական ջերմացումը, Փաշինյանի զարմանալիորեն ողջամիտ հռետորաբանությունը հիմնականում նախատեսված էր Կրեմլի ուշադրությունը գրավելու համար։
 
Այն փաստը, որ Ռուսաստանի կողմից Երևանի վրա ճնշումը աննկատ չի մնացել՝ հաստատում են նաև Հայաստանի վարչապետի խոսքերը այն մասին, որ «Հայաստանը, չնայած ԵՄ-ի հետ սերտ համագործակցությանը՝ չի ցանկանում վերջ դնել երկրում ռուսական զորքերի ներկայությանը, ինչպես նաև խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ»։ Տեսականորեն, ելնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից՝ ինքնաբարեբար առաջանում է եզրակացություն այն մասին, որ Հայաստանը արդեն կողմնորոշվել է ԵԱՏՄ-ի օգտին հետագա ինտեգրման ուղու ընտրության մեջ, և ԵՄ-ն նրան հարկավոր է բացառապես «բարեփոխումների» ֆինանսավորման և տարածաշրջանային քաղաքականության մեջ արևմտամետ իմիջը պահպանելու համար։ Հայաստանի ղեկավարությունը հիանալի հասկանում է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը երկրին խոստանում է լուրջ տնտեսական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն առանց որևէ արտաքին օգնության։ Հանրապետությունը ստիպված կլինի հաղթահարել նաև դժվարին անցումային ժամանակահատվածը, երբ լիովին կկորցնի Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների շուկաներ մուտքը։ Եվ ամենամեծ հարվածը իր վրա կընդունի գյուղատնտեսական ոլորտը, որի արտադրանքը կազմում է Հայաստանի արտահանման զգալի մասը։ Համեմատության համար. Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2024 թվականին կազմել է 12,7 միլիարդ դոլար, մինչդեռ ԵՄ երկրների հետ՝ ընդամենը 2, 3 միլիարդ դոլար։
 
Այս հարցում հստակ երևում են նաև Մոսկվայի շահերը, որի համար Հայաստանը վերջին տարիներին, միջազգային առևտրի տեսանկյունից հանդիսանում է բավականին շահավետ տարանցիկ հանգույց։ Ինչ վերաբերում է քաղաքական ասպեկտին, ապա հայկական կողմից զարգացման եվրասիական ինտեգրացիոն մոդելը ընտրելու դեպքում Ռուսաստանը կամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում, իսկ ինքնին Հայաստանի համար ավտոմատ կերպով կվերանան նրա անվտանգությանը վերաբերող հարցերը։
 
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը միշտ եղել է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը Հարավային Կովկասում, նրա ֆորպոստը, չէ որ պատահական չէ, որ Մոսկվան Երևանին պարբերաբար հիշեցնում է, որ դեպի Արևմուտք  նրա լիակատար հեռանալու դեպքում հանրապետությունը կարող է զրկվել անվտանգության երաշխիքներից։ Այսպես, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայկական հրատարակություններից մեկին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություն է արել. «Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, թե ինչ է պատահում, երբ երկիրը հայտնվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման գծում»։ Ռուսաստանցի դիվանագետը հայկական կողմին նաև հիշեցրել է այն մարտահրավերների մասին, որոնց հետ Երևանը կարող է բախվել Արևմուտքի հետ ավելի խոր մերձեցման դեպքում։ Իր հերթին, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Հայաստանը չի կարողանա «նստել երկու աթոռի վրա» և շուտով ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Նմանատիպ ոգով է հանդես եկել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ Մասնավորապես, Երևանում լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Ուկրաինան վաղուց է իր սահմանադրության մեջ ներառել  Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին միանալու ձգտումները: Որքանո՞վ է Ուկրաինան առաջադիմել այս գործընթացում: Հետևաբար, կարծում եմ, որ քաղաքական գործիչները պետք է  որոշ անալոգիաներից եզրակացություններ անեն, որոնք բացառապես կբխեն Հայաստանի ժողովրդի շահերից»:
 
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջերս Երևան կատարած այցը նույնպես կասկած չի թողնում նրանում, որ Մոսկվան մտադիր է վճռականորեն պաշտպանել Հայաստանը, և նրա հետագա գոյությունը տեսնում է բացառապես ռուսական քաղաքականության ֆարվատերում:
 
Տեղին է նաև հիշեցնել, որ հենց Մոսկվան է ստիպել Երևանին հետաձգել՝ երկրի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրինագծի քննարկումը։ Այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ին քվեարկեց եվրաինտեգրման օգտին օրինագծի ընդունումը՝ Ռուսաստանի կողմից հետևեց կոշտ արձագանք այն մասին, որ Հայաստանի անվտանգության հարցերում չկա ուրիշ այլընտրանք, բացի ՀԱՊԿ-ին անդամակցությունից։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ այս քայլը չի նշանակում հանրապետության ավտոմատ անդամակցություն ԵՄ-ին, քանի որ նման որոշումը պետք է դրվի հանրաքվեի ։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանը «իրեն վատ չի զգում» ԵԱՏՄ-ում, հետաքրքրված է Իրանի հետ հարաբերությունների խորացմամբ, բայց միևնույն ժամանակ «ժողովրդի որոշակի և զգայուն մասը» ցանկանում է եվրոպական ընտրություն ունենալ երկրի ապագայի համար։ Այլ կերպ ասած՝ վարչապետը պատասխանատվությունը իր ուսերից տեղափոխել է հայ հասարակության վրա։
 
Այս հնարքը Փաշինյանը պարբերաբար կիրառում է ինչպես կարևոր քաղաքական որոշումներ կայացնելու, այնպես  էլ «իրական Հայաստանի» իր սեփական հայեցակարգը առաջ մղելու ժամանակ։ Ենթադրում ենք, որ վերջերս Պրահայում կայացած GLOBSEC 2025 ֆորումում նույնպես պատահական չէր, որ նա Հայաստանի հետագա ինտեգրման ուղու ընտրության հարցում վկայակոչել է իր քաղաքացիներին։ Այս քաղաքական քայլը նպատակ ունի որքան հնարավոր է երկար հետաձգել երկրի ապագայի, այսինքն՝ ԵԱՏՄ-ին, թե՞ ԵՄ-ին նախապատվություն տալու վերաբերյալ կոնկրետ որոշում կայացնելու ժամանակը։ Իսկ Երևանի անհետևողական քաղաքականության և Նիկոլ Փաշինյանի բանավոր լարախաղացության հաշվառմամբ չի բացառվում, որ այս հարցը ընդմիշտ մնա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։

Caliber.Az
Դիտումներ: 146

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

245
08 Հունիսի 2025 14:43
2

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

195
05 Հունիսի 2025 13:30
3

Կայսերական հավակնությունների գինը. Ինչպես է Ռուսաստանը կորցնում իր հարևաններին Ռուդոլֆ Վալեևը՝ Caliber.Az կայքում

174
07 Հունիսի 2025 18:28
4

Հայաստանը ճամփաբաժանի վրա. միջանցքի, թե՞ մեկուսացման մեջ Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

165
07 Հունիսի 2025 17:13
5

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

145
05 Հունիսի 2025 09:17
6

Հայաստանի արտաքին քաղաքական վիճակախաղը Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

135
07 Հունիսի 2025 13:02
7

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

121
05 Հունիսի 2025 13:32
8

Փոխգնդապետ Էլչին Ռաֆիև. Ադրբեջանական բանակի զինանոցը պատերազմից հետո զգալիորեն ընդլայնվել է

93
05 Հունիսի 2025 12:37
9

Պուտինը պատվիրակություն է ուղարկում Բաքու՝ հարաբերությունները կարգավորելու համար «Մոսկվային Ադրբեջանի հետ հարաբերություններում բարդություններ պետք չեն» ( с)

88
07 Հունիսի 2025 09:08
10

Գաղութային «Սև քաղաքից» դեպի անկախ «Սպիտակ քաղաք», կամ ո՞վ է ո՞ւմ պարտք։ Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

84
07 Հունիսի 2025 09:34
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading