twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

05 Հունիսի 2025 13:32

Խանքենդին XVIII  դարում հիմնադրվել է Ղարաբաղի խանության հիմնադիր և առաջին կառավարիչ Փանահալի խանի կողմից: 2023 թվականի հոկտեմբերի 15-ին նախագահ Իլհամ Ալիևը՝ երկրի ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ Խանքենդիում բարձրացրեց Ադրբեջանի պետական դրոշը: Իսկ 2025 թվականի հուլիսի 4-ին քաղաքը հյուրընկալորեն բացեց իր դռները՝ Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի բարձրաստիճան պատվիրակությունների, ինչպես նաև մի շարք այլ պետությունների պաշտոնատար անձանց  մասնակցությամբ՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի համար: Գագաթնաժողովին որպես դիտորդ մասնակցել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) պատվիրակությունը։
 
Հնարավոր է՝ ոմանց համար Խանքենդիում նման մեծածավալ միջոցառման անցկացումը բարեկամ երկրների ղեկավարների ակտիվ մասնակցությամբ՝ սենսացիոն կթվա: Բայց ոչ ադրբեջանական ժողովրդի և նրա եղբայրական համայնքների համար, որոնց աչքերի առաջ Խանքենդին վերածնվում է՝ ստանալով վեհաշուք տեսք։
 
Անկասկած, մեր չարակամներն ու չարախոսները կատաղի արձագանքում են այս իրադարձությանը, բայց որքա՜ն փայլուն կերպով է հաղթանակել պատմական արդարությունը այս տարածաշրջանի նկատմամբ։ Չնայած դժվարություններին և խոչընդոտներին, որոնք երբեմն անհաղթահարելի էին թվում, «Երկաթե բռունցքը» հասավ իր բոլոր նպատակներին՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ուղղությամբ։
 
Խանքենդին ծաղկել է ադրբեջանական հիասքանչ բույրով՝ զարգացման և առաջընթացի բույրով։ Հետևաբար այս քաղաքում «ՏՀԿ-ի նոր տեսլական հուսալի և կլիմայապես կայուն ապագայի համար» օրակարգով Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի անցկացումը ինչ-որ բացառիկ բան չի թվում։ Նրանք, ովքեր հետևում են Ադրբեջանի ժամանակակից պատմությանը, լավ գիտեն. ադրբեջանական ժողովուրդը՝ ստեղծագործ ժողովուրդ է, իսկ Ադրբեջանը՝ ստեղծագործ պետություն։
 
2024 թվականից Խանքենդիում գործում է Ղարաբաղի համալսարանը։ Նույն թվականին բացվել են դպրոց, մանկապարտեզ, կարի ֆաբրիկա՝ ուզբեկական ներդրումների վրա հիմնված ադրբեջանա-ուզբեկական համատեղ ձեռնարկություն «Karabakh»-ը և «Palace» հյուրանոցները, ինչպես նաև այլ օբյեկտներ։
 
ՏՀԿ-ի ներկայիս գագաթնաժողովի նախօրեին պետության ղեկավարը մասնակցել է՝ Խանքենդիում բիզնես կենտրոնի և կոնգրեսային կենտրոնի բացմանը (որը և դարձել է գագաթնաժողովի հիմնական վայրը), դրել է երկաթուղային և ավտոկայարանային համալիրի հիմքը, ծանոթացել է Հաղթ՝անակի զբոսայգում աշխատանքների ընթացքին և զննել Խանքենդի-Շուշա ճոպանուղու կառուցման համար ընտրված տարածքը։
 
Վերջին նախագծի իրականացումը ոչ միայն խթան կհաղորդի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը, այլ նաև կապահովի քաղաքների միջև հարմարավետ կապը։
 
Կա արդյո՞ք վերը շարադրվածի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություննեի կարիք։ Մանավանդ որ դրանք փաստորեն արդեն հնչեցվել են բարձրաստիճան հյուրերի կողմից, ովքեր բացահայտորեն հիացմունք են հայտնել Խանքենդիում և շրջակայքում տեղի ունեցողի վերաբերյալ։
 
Միջոցառման մասնակիցները մեծ ուշադրությամբ են հետևել նախագահ Իլհամ Ալիևի խոսքերին՝ Ադրբեջանի կողմից «Մեծ վերադարձ» պետական ծրագրի իրականացման մասին՝ օկուպացիայից ազատագրված, Հայաստանի կողմից ավերակների վերածված հողերում։ Այս ծրագրի շրջանակներում Բաքուն արդեն իսկ ապահովել է նախկին  հարկադիր վերաբնակների վերադարձը 16 քաղաքներ և գյուղեր։
 
Այս համատեքստում հատուկ նշանակություն է ձեռք բերում՝ Հայաստանից բռնի կերպով տեղահանված արևմտյան ադրբեջանցիների իրավունքների ապահովման անհրաժեշտությանը նախագահի կողմից արված շեշտադրումը։
 
Այս առումով, Իլհամ Ալիևը բարձր է գնահատել՝ Ստամբուլում ԻԿԿ-ի Նախարարների խորհրդի վերջերս կայացած նիստում ընդունված միաձայն բանաձևը, որը հաստատել է Հայաստանից բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։
 
Պետության ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել՝ ընդունված «Ստամբուլի հռչակագրում» հնչեցված՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի (ԱԱԿ) հետ երկխոսությունից Հայաստանի հրաժարվելը դատապարտելու վրա։ Այս առումով, նախագահը վստահեցրել է, որ արևմտյան ադրբեջանցիների իրենց նախնիների հողեր խաղաղ վերադարձն ապահովելու ջանքերը կշարունակվեն։
 
Նախագահի կողմից այս փաստի արձանագրումը հատկապես կարևոր է, քանի որ նրա խոսքերը միշտ ամրապնդվում են գործողություններով։ Դեռ 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Արևմտյան Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում պետության ղեկավարը հույս է հայտնել, որ կգա այն օրը, երբ Արևմտյան Ադրբեջանի հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները ոգևորությամբ և ոգեշնչմամբ կվերադառնան իրենց պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան։ Այս առումով միտս  են գալիս եվրոպացի քաղաքական գործիչներից մեկի խոսքերը. եթե պարոն Իլհամ Ալիևը ինչ-որ բան է ասում, դա բավական է՝ այդպես էլ կլինի։
 
ՏՀԿ-ում Ադրբեջանի դերի համատեքստում երկրի նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ անցկացվում է ՏՀԿ-ի շաբաթը, և հիմնական միջոցառումները անցկացվում են օկուպացիայից ազատագրված տարածքներում. ՏՀԿ-ի բիզնես ֆորումը՝ Շուշայում, Երիտասարդական ֆորումը՝ Աղդամում, Կանանց ֆորումը՝ Լաչինում։ Սա ակամա հիշեցնում է Բաքվի միջազգային նախաձեռնությունները Չմիավորման շարժման նախագահության ժամանակահատվածում, երբ ստեղծվեցին խորհրդարանական և երիտասարդական ցանցեր, ինչպես նաև կանանց հարթակ։
 
Պետության ղեկավարի կողմից հնչեցված ևս մեկ կարևոր կետ էր՝ Ադրբեջանում բարենպաստ ներդրումային միջավայրի մասին հայտարարությունը: Երկրի տարածքով են անցնում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային հիմնական միջանցքները, որոնք ակտիվորեն օգտագործվում են Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների մեծ մասի կողմից։
 
Անկասկած, ինչպես նախագահ Իլհամ Ալիևի բոլոր ծրագրային ելույթները, այնպես էլ Խանքենդիում նրա ելույթն հատուկ նշանակություն ուներ, չէ որ նրա ելույթերին ուշադիր հետևում են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում: Եվ, հետևաբար կարելի է չկասկածել՝ բոլոր շահագրգիռ կողմերը հստակորեն հասկացան Ադրբեջանի պետության ղեկավարի կողմից հնչեցված ուղերձները։
 
Վերադառնալով՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության XVII գագաթնաժողովը Խանքենդիում անցկացնելու նշանակությանը, նշենք, որ դրա պատմական բնույթը ընդգծվել է նաև ֆորումի մասնակիցների կողմից։
 
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը  եղբայրական ժողովուրդներին հայտնեց անկեղծ ուրախությունը այն մասին, որ այս տարածաշրջանը վերածվում է խաղաղության և արարման տարածքի՝ բառի ամբողջական իմաստով։
 
Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց. մեր երկիրը՝ ժամանակակից աշխարհի առանցքային աշխարհաքաղաքական օղակներից մեկն է։ Եվ այստեղ գործը ոչ միայն շահավետ աշխարհագրական դիրքի կամ բնական պաշարների մեջ է, այլ նաև պաշտոնական Բաքվի հստակ, մտածված գործողությունների, որոնք ուղղված են խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
 
Արտաքին քաղաքական գործունեություն ծավալելով բացառապես երկրի շահերից ելնելով՝ Ադրբեջանը, ինչպես բազմիցս ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը, երբ նրանցեք չի միջամտել ուրիշների գործերին, վնաս չի պատճառել։ Բայց «մենք միշտ դաս ենք տվել նրանց, ովքեր ցանկացել են միջամտել մեր գործերին, որպեսզի նրանք դա չանեն»։ Կարճ ու հստակ։
 
Եվ վերջապես, շարունակվում են աշխատանքները՝ Ադրբեջանում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) հետազոտական կենտրոնի և մաքուր էներգիայի կենտրոնի բացման ուղղությամբ։ Իսկ Շուշան հայտարարվել է ՏՀԿ-ի զբոսաշրջային մայրաքաղաք 2026 թվականին։

Caliber.Az
Դիտումներ: 49

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

175
04 Հունիսի 2025 12:16
2

Վարդանյանի դատավարության ժամանակ հրապարակվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

144
02 Հունիսի 2025 09:12
3

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

139
03 Հունիսի 2025 09:19
4

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

113
03 Հունիսի 2025 09:22
5

Կայսերական ուրվականները՝ ընդեմ Բաքվի իրական քաղաքականության Թեյմուր Աթաևի մտորումները

104
02 Հունիսի 2025 18:00
6

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Նրան բողոք է ներկայացվել

94
02 Հունիսի 2025 17:59
7

Երևանը հովանավորության տակ է, Թբիլիսին՝ ցասումի. Եվրամիության երկակի չափանիշները Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

92
03 Հունիսի 2025 16:23
8

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

89
05 Հունիսի 2025 09:17
9

Ադրբեջան-Ուզբեկստան. եղբայրական հարաբերությունների հեռանկարները բազմակողմանի են Թեյմուր Աթաևի ակնարկը

77
03 Հունիսի 2025 17:58
10

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

76
05 Հունիսի 2025 13:30
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading