twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ֆրանկոմիջուկային հետք Հայաստանում Փարիզը Երևանը վերածում է ճառագայթիչ գերեզմանոցի

30 Հունիսի 2025 16:00

2025 թվականի հունիսին՝ Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի ճակատագրի վրա անջնջելի հետք թողնելուն ունակ գաղտնի գործողություն է սկսվել: Ֆրանսիական պետական «Orano» ընկերությունը, որը նախկինում հայտնի էր որպես «Areva», սկսել է աղքատացված ուրանի թափոններ տեղափոխել Հայաստան՝  ֆրանսիական հոտով Հայաստանի հերթական խայտառակ պատմություն:
 
Տարիներ շարունակ, միջուկային վառելիքի ոլորտում ֆրանսիական հսկան ապավինում էր Ռուսաստանին՝ վերամշակված ուրանը և այլ ռադիոակտիվ ենթամթերքները պահելու համար: Սակայն Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները ռուսական ուղղությունը դարձրել են անհնարին, և ընկերությունը շտապ սկսել է այլընտրանք փնտրել:
 
«Courrierfrance24.fr» հրատարակության տվյալներով, նոր ծրագրի իրականացումը սկսվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2025 թվականի փետրվարին Փարիզ կատարած այցից մի քանի շաբաթ անց: Այնտեղ նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և էներգետիկայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Արդյունքում, թունավոր բեռը ուղարկվել է Հայաստանի էկոլոգիապես ամենախոցելի շրջաններից մեկը՝ Դիլիջանի կենսոլորտային արգելոցը, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանվող ազգային պարկի տարածքում:
 
Այս տարածաշրջանը՝ բազմաթիվ անհետացող բուսական և կենդանական տեսակների տուն է։ Հիմա այն վտանգում է վերածվել ֆրանսիական միջուկային թափոնների գերեզմանոցի, ինչը հղի է աղետալի հետևանքներով ինչպես բնության, այնպես էլ բնակչության առողջության համար։ Ընդ որում ոչ միայն հայ բնակչության։
 
Ֆրանսիայից սկանդալային մատակարարումները սկսվել են՝ «Իմ քայլը» հիմնադրամի հասցեին մի շարք «բարեգործական» նվիրատվություններից անմիջապես հետո, որի գործադիր տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն է։« Courier France 24»-ի հաղորդագրությամբ՝ 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսներին «Իմ քայլը» հիմնադրամը ստացել է 800 000-ական եվրոյի չափով երկու առանձին նվիրատվություն ֆրանսիական կեղծ ընկերությունից, որը նախկինում երբեք բարեգործական նվիրատվություններ չի արել։
 
Նման «գրանտները» վաղուց դարձել են Աֆրիկայում կիրառվող ֆրանսիական նեոգաղութատիրական քաղաքականության գործիք։ Իսկ հիմա էլ իր միջուկային քաղաքականության համար խիստ քննադատության ենթարկվող Ֆրանսիան վեկտորը տեղափոխում է Հարավային Կովկաս։ Փարիզը վաղուց է փնտրում արտաքին տարածքներ իր ռադիոակտիվ թափոնները տեղավորելու համար։ Բայց ի՞նչի է վերածվել կյանքը այն երկրներում, որտեղ այդ թափոններն արդեն արտահանվում էին։
 
Հիշենք Նիգերին՝ մի երկիր, որտեղ «Areva»-ն տասնամյակներ շարունակ ուրան էր արդյունահանում։ Այսօր այն էկոլոգիական աղետի գոտի է։ Արլիտի և Ագադեցի շրջաններում տեղի բնակիչները տառապում են լեյկոզով, բնածին արատներով, անպտղությամբ: Ֆրանսիական ընկերությունը իր հետևից թողել է ռադիոակտիվ փոշով վարակված մեռած անապատ։
 
Գաբոն: 2000-ականներին այստեղ գրանցվել են թափոնների անօրինական թաղման դեպքեր, որոնց հաջորդել է քաղցկեղային հիվանդությունների կտրուկ աճը։
 
Հայաստանը՝ իր կոռումպացված վերնախավով և ուժեղ ընդդիմության բացակայությամբ, դարձել է իդեալական հարթակ Ֆրանսիայի ռադիոակտիվ էքսպանսիայի համար։
 
Հիմա Դիլիջանի արգելոց են ուղևորվում օգտագործված միջուկային վառելիքով Ֆրանսիական բեռներ՝ նյութ, որը տասնամյակներով շարունակում է ճառագայթել՝ վնասելով կենդանի օրգանիզմներին: Այս ֆոնին զարմացնում է հայկական բնապահպանական համայնքի լռությունը: Չի հնչել ոչ մի պաշտոնական հայտարարություն խոշոր ՀԿ-ների կամ գիտական հաստատությունների կողմից: Ոչ ոք չի պահանջում անկախ փորձաքննություն, բողոքներ չի անցկացնում, դատական հայցեր չի ներկայացնում միջազգային դատարաններում: Սա կարելի է բացատրել կամ հաշվեհարդարի վախով, կամ նույն միջոցներից կախվածությամբ, որոնցով անցնում են ֆրանսիական «գրանտները»:
 
Բայց այստեղ խոսքը ոչ միայն Հայաստանի էկոլոգիայի մասին է: Հարավային Կովկասը՝ միասնական էկոհամակարգ է: Դիլիջանի աղտոտվածությունը կարող է ազդել Ադրբեջանի, Վրաստանի, արևելյան Թուրքիայի և Իրանի վրա: Ստորգետնյա ջրերը, քամու էրոզիան, կենդանիների միգրացիան՝ այս ամենը պոտենցիալ ռադիոակտիվ աղտոտման ուղիներ են: Եթե իրավիճակը դուրս գա վերահսկողության տակից դա կլինի ոչ թե տեղական, այլ տարածաշրջանային աղետ:
 
Տեղի ունեցող ամեն ինչը՝ նրա հստակ օրինակ է, թե ինչպես է Փարիզը, դիվանագիտական գործընկերության քողի տակ, Հայաստանը վերածում  օտարման թունավոր գոտու: Հայաստանը վաղուց արդեն կորցրել է իր սուբյեկտիվությունը: Հիմա սպառնալիքի տակ է նրա բնական և կենսաբանական ինքնիշխանությունը:
 
Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի իշխանությունների մասին: Ֆրանսիայի կողմից Հայաստանը ռադիոակտիվ գերեզմանոցի վերածելու մասին տեղեկատվությունից հետո վարչապետ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ «եթե որևէ մեկը լրջորեն պատրաստվում է հարցնել, թե արդյոք ճիշտ է, որ Դիլիջանի ազգային պարկում պահում են ուրանի թափոններ, ապա այդ մարդը կամ էշ է, կամ գործակալ, կամ էլ այդ կեղծ տեղեկատվական ռեսուրսը ստեղծած ռոբոսերժիկների ընտանիքի անդամ»։ Հասկանալի է՝ պաշտոնական Երևանի համաձայնությունն արդեն ստացվել է,  «Իմ քայլը» հիմնադրամին գումարը փոխանցվել է, ուստի և ստիպված են խորամանկություն բանեցնել։
 
Օրանոյի գաղտնի թափոնների տեղափոխման հետ կապված պատմությունը՝ ոչ թե պարզապես բնապահպանական սկանդալ է։ Այն նրա աղաղակող օրինակ, թե ինչպես  թույլ իշխանությունը, կոռումպացված վերնախավը և արտաքին ճնշումը կարող են ամբողջ երկիրը վերածել ռադիոակտիվ թակարդի։
 
Հարավային Կովկասը պետք է անհապաղ արձագանքի։ Միջազգային կազմակերպությունները, բնապահպանական շարժումները և լրատվամիջոցները պետք է միջամտեն, քանի դեռ չափազանց ուշ չէ։ Հակառակ դեպքում, Դիլիջանը վտանգում է դառնալ նոր Արլիտ։ Միայն այս անգամ արդեն Եվրոպայի և Ասիայի սահմանին։ Իրենից բխող, և ոչ միային Հայաստանի համար՝ բոլոր ողբերգական հետևանքներով։

Caliber.Az
Դիտումներ: 389

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

131
10 Դեկտեմբերի 2025 11:16
2

Գազ, ՏՏ ոլորտ, համատեղ պաշտպանական նախագծեր և ոչ միայն Նախագահ Ալիևի Սլովակիա կատարած այցի արդյունքներով

125
10 Դեկտեմբերի 2025 16:39
3

Վուսալ Ալիևը ՀՀ քաղաքացիների դատավարության ժամանակ. հաստատվել են մեղքի բազմաթիվ ապացույցներ

121
12 Դեկտեմբերի 2025 11:40
4

Զոդի հանքավայրի ստուգում. Հայաստանը որևէ հանքարդյունաբերական կամ շահագործման աշխատանքներ չի իրականացնում

117
12 Դեկտեմբերի 2025 18:28
5

Շահբազով. Զանգեզուրի միջանցքը կձևավորի «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա» էներգետիկ կամուրջ

106
10 Դեկտեմբերի 2025 15:53
6

Էջմիածինը պատրաստ է զոհաբերել հայկական պետականությունը «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

102
12 Դեկտեմբերի 2025 17:24
7

Համբուրգյան հաշվարկով Փաշինյանի շրջագայության առօրեականությունը և խորհրդանշական բնույթը

95
12 Դեկտեմբերի 2025 17:29
8

ԵՄ-ն ճնշում է գործադրում Երևանի վրա Պետք է ընտրություն կատարվի

90
11 Դեկտեմբերի 2025 18:36
9

ԵՄ-ն Հարավային Կովկասում. մի կողմ դրեք հեռադիտակը Ռասիմ Մուսաբեկովը Caliber.Az-ի եթերում

89
11 Դեկտեմբերի 2025 10:20
10

Ադրբեջանում նշվում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի օրը

87
12 Դեկտեմբերի 2025 09:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading