Կաթողիկոսները ընդդեմ խաղաղության Արամ Ա-ն փակեց ատելության շրջանակը
Եվս մեկ իրադարձություն, թերևս, արժանի է՝ Հայաստանի իշխող վերնախավի և Հայ եկեղեցու միջև աճող հակամարտության համատեքստում հիշատակմանը: Ահա թե ինչ են գրում հայկական լրատվամիջոցները. «Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Կիլիկիայի կաթողիկոսությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու դեմ ուղղված արշավը և աջակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Համապատասխան հայտարարությունը ընդունվել է՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գլխավորությամբ Կաթողիկոսության կենտրոնական վարչության կրոնական և քաղաքական ժողովների Անթիլիասում կայացած նիստերի արդյունքներով»:
Այնուհետև հաջորդում է. «Կիլիկիայի կաթողիկոսությունը նշել է, որ եկեղեցու գործերին միջամտությունը հակասում է Հայաստանի սահմանադրությանը: Ընդգծվում է, որ եկեղեցուն և հոգևորականությանը վերաբերող հարցերը պետք է քննարկվեն եկեղեցական կանոնադրության համաձայն, իսկ պետությունը միջամտության համար իրավական հիմքեր չունի: Կաթողիկոսությունը խստորեն դատապարտել է եկեղեցական հարցերի հրապարակային քննարկման մեթոդը»:
Մենք չենք հավակնելու քրիստոնեության մեջ իշխանության և եկեղեցու միջև վեճերի կարգավորման նման բարդ երևույթի գիտակների դերի վրա, սակայն չենք կարող չնշել հայ հոգևորականության դատողության մեջ առկա մեկ ակնհայտ հակասությունը: Եթե, ինչպես նրանք են համարում, պետությունը եկեղեցու գործերին միջամտելու իրավունք չունի, ապա եկեղեցին առավել ևս իրավունք չունի միջամտելու պետության գործերին, թեկուզ միայն այն պատճառով, որ, Հայաստանի սահմանադրության համաձայն՝ եկեղեցին անջատ է պետությունից։
Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, ի թիվս այլ բաների, նախ՝ այն քաղաքական բողոքները, որոնք անցյալ տարի գլխավորեց քահանա Բագրատ Գալստանյանը, և երկրորդը, այդ նույն Գալստանյանի կողմից վարչապետի անձնական կյանքի վրա հարձակումները, որը, կարծես, լիզել է իր անցյալ տարվա վերքերը (հիշեցնենք, որ մարզերից դեպի Երևան երթի ժամանակ նա արյունոտեց իր ոտքերը) և նորից մարտի է մղվում ցլամարտի համար գիրացրած ցուլի պես։
Այնուամենայնիվ, սրանք մանրամասնություներ են։ Գլխավորը՝ այն պատերազմի էության մեջ է, որը տեղի է ունենում Փաշինյանի թիմի և Հայ եկեղեցու միջև։ Ամենագլխավորն կայանում է նրանում, որ Կիլիկիայի կաթողիկոսությունը այդպիսով հրաժարվել է աջակցել վարչապետ Փաշինյանի՝ նոր կաթողիկոսի ընտրություններ անցկացնելու վերաբերյալ կոչին։ Եկեղեցում ընդունված ընթացակարգի համաձայն՝ նման «իմպիչմենտի» և նոր ընտրությունների համար հարկավոր է, որպեսզի նման որոշում կայացնի ազգային եկեղեցական խորհուրդը, ինչը նշանակում է Էջմիածնի, Կիլիկիայի կաթողիկոսությունների և Ստամբուլի ու Երուսաղեմի պատրիարքությունների ձայների մեծամասնություն։ Նրանցից երեքի կարծիքն արդեն հայտնի է (Արամ Ա-ի հետ զուգահեռաբար Գարեգինին աջակցություն է հայտնել նաև Հայ Առաքելական Եկեղեցու Ստամբուլի թեմի պատրիարք, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը):
Նման դիրքորոշման պատճառներ կարող են լինել մի քանիսը, սակայն գլխավորը, ըստ երևույթին, կայանում է նրանում, որ Կիլիկիայի կաթողիկոսությունը, ինչպես Էջմիածինը, վարչապետ Փաշինյանին և նրա թիմին համարում է իրենց գոյաբանական թշնամի: Ահա ևս մեկ դրվագ Կիլիկիայի կաթողիկոսության հայտարարության մասին լուրերից. «Ընդգծվում է, որ ելնելով «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» սկզբունքից՝ Կիլիկիայի կաթողիկոսությունը, ինչպես միշտ, կաջակցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ մերժելով նրա դեմ ուղղված հարձակումները: Նշվում է, որ Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրների և անվտանգության սպառնալիքների համատեքստում անհրաժեշտ է նպատակաուղղված աշխատել հայրենիքի գոյությանը սպառնացող սպառնալիքներին հակազդելու վրա»:
Այսինքն՝ Լևանտայի հոգևորականությունը գործող վարչապետին ուղղակիորեն անվանում է գոյաբանական խնդիր և սպառնալիք Հայաստանի անվտանգությանը:
Այս մեղմասության հետևում հստակ երևում է Հայ եկեղեցու վախը՝ իրեն իշխանության հիմնական աղբյուրից զրկելու հեռանկարի առջև։ Այդ աղբյուրի անունը՝ ատելություն է։ Հենց թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ ատելության հողի վրա է, որ հայ հոգևորականությանը հաջողվել է իր ազդեցությունը բարձրացնել հայերի լայն շերտերի հոգիների վրա։ Հայաստանի՝ իր թուրք հարևանների հետ խաղաղ համակեցության չկամենալը կա հենց այն գործոնը, որը գործող վարչապետի դեմ է միավորում բոլոր հայկական թեմերը՝ նրանց միջև առկա բոլոր հակասություններով հանդերձ։ Եվ այս ձգտման մեջ արևմտյան թեմերը կարող են էլ ավելի ագրեսիվ լինել, թեկուզ միայն այն պատճառով, որ նրանք հեռու են հայկական իրականությունից և էլ ավելի շատ են կապված օտարերկրյա ուժային կենտրոնների հետ։ Առավել ևս, Հայ եկեղեցին որպես միասնական օրգանիզմ, պատրաստ է հայկական պետականությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամանքի զոհասեղանին։
Ինչպես արտահայտվել է ադրբեջանցի պատմաբան և քաղաքագետ Ռիզվան Հուսեյնովը. «Հայ եկեղեցին պատրաստ է ոչնչացնել Հայաստանը որպես քաղաքական միավոր, միայն թե հայ ժողովուրդը շարունակի լինել ինչ-որ լծակ թուրք-մուսուլմանական միջավայրի դեմ: Սրանում է և Հայ եկեղեցու դերը՝ անընդհատ պատրաստել և զոհաբերել հայ ժողովրդին, իսկ հետո աղաղակել ցեղասպանության մասին: Ստացվում է, որ այս անգամ էլ Հայ եկեղեցին սպասարկում է արտաքին շահերը և պատրաստ է հանուն դրան զոհաբերել հայ ժողովրդի և հայոց պետականության ապագան»:
Փաշինյանին չհաջողվեց Հայ եկեղեցում ստեղծել պառակտում, չնայած կարելի է ավելի քան վստահ լինել, որ նրա էմիսարները հորդորել են պատրիարքներին գործարք կնքել և ազատվել բոլորին ձանրացրած Գարեգինից: Հայ մռայլ քահանաների ալեհեր գլուխներում, կարծես, ամուր տիրել է անվստահությունը գլխարկով մարդու նկատմամբ: