twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բաքուն դիմակազերծ է անում «Sputnik-Ադրբեջան»-ին Լրագրություն՝ Լյուբյանկայի մեթոդով

01 Հունիսի 2025 15:27

Ադրբեջանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողության ժամանակ ձերբակալվել են «Sputnik-Ադրբեջան» գործակալության երկու աշխատակիցներ: «APA» լրատվական գործակալության տվյալներով, նրանք աշխատել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության օգտին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հիստերիա է անում այն փաստի առնչությամբ, որ «Ռուսաստանը մտահոգված է նրանով, որ Բաքվում գտնվող ռուսաստանցի  դիվանագետները ավելի քան երկու ժամ չեն կարող կապ հաստատել լրագրողների հետ»:
 
Կարծում եմ, որ Զախարովան դեռ երկար ժամանակ կշարունակի օդը ցնցել հայտարարություններով այն մասին, թե որքան է Ռուսաստանը վրդովված տեղի ունեցածից: Հավանաբար  Ռուսաստանի Դաշնությունից կլսվեն նաև այլ «խոսող գլուխների» ողբերը՝ սկսած  Մարգո Սիմոնյանի և Վլադիմիր Սոլովյովի նման քարոզիչներից և վերջացրած Պյոտր Տոլստոյից մինչև Կոնստանտին Զատուլին դիապազոնում տարբեր ոճի քաղաքական գործիչներով:
 
Բաքուն որևէ ուշադրություն չի դարձնի այս կեղծ վրդովմունքի վրա: Այդ թվում նաև այն պատճառով, որ դեռ Խորհրդային Միության ժամանակներում լրագրությունը հաճախ օգտագործվում էր որպես հետախուզական գործունեության քող: Սա հատկապես վերաբերվում էր արտասահմանյան գործողումների ուղարկվող ՊԱԿ-ի Առաջին գլխավոր վարչության աշխատակիցներին: Խորհրդային գործակալությունների և ՏԱՍՍ-ի, «Պրավդայի», «Իզվեստիայի» և «Լիտերատուրնայա գազետայի» նման հրատարակությունների լրագրողներին հաճախ էին կասկածում հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ, և սա ամենևին էլ անհիմն չէր:
 
ՊԱԿ-ի նախկին գեներալ-մայոր Օլեգ Կալուգինը իր «Առաջին գլխավորը» հուշագրություններում ուղղակիորեն գրել է, որ արտասահմանում գտնվող շատ խորհրդային թղթակիցներ «աշխատում էին ոչ միայն ծոցատետրով, այլ նաև հետախուզական առաջադրանքներով»։ Նրա խոսքով, լրագրողական ծածկույթն ամենահարմարն էր՝ այն թույլ էր տալիս օրինական կերպով շփվել աղբյուրների հետ, այցելել միջոցառումներին և տեղաշարժվել երկրով մեկ՝ առանց ընդունող երկրի հետախուզական ծառայությունների կողմից մեծ ուշադրության։
 
ԱՄՆ-ում և Ֆրանսիայում երկար տարիներ ռադիոյում և հեռուստատեսությունում աշխատած Վլադիմիր Պոզները հետագայում խոստովանել է, որ ծառայել է որպես «քարոզիչ» և, ըստ էության, եղել է պետական ապատեղեկատվության համակարգի մաս։ Չնայած ՊԱԿ-ի հետ նրա կապի ուղղակի ապացույցներ չկան, նա ինքը հայտարարել է հետևյալը. «Ես կատարել եմ այն, ինչ ինձ վերևից ասում էին անել։ Դա ազատ լրագրություն չէր»։
 
1980-ականներին Միացիալ Նահանգներում դիմակազերծվեցին ՄԱԿ-ում հավատարմագրված խորհրդային լրագրողները, ովքեր իրականում զբաղվում էին հետախուզական տվյալների հավաքմամբ։ Նման դեպքերից մեկը վերաբերում էր ՏԱՍՍ-ի թղթակցին, ով վտարվել էր «լրագրության հետ անհամատեղելի գործունեության» համար։
 
Արևմուտքի կողմը անցած Պետական անվտանգության կոմիտեի նախկին աշխատակից Յուրի Բեզմենովը բացահայտ պատմել է, թե ինչպես, Ռուսական լրատվական գործակալության և «Նովոստի»-ի համար աշխատելու պատրվակով, ինքն ու իր գործընկերները իրականացրել են «ակտիվ միջոցառումներ»՝ կաշառք, ապատեղեկատվություն, հավաքագրում և հասարակական կարծիքի վրա ազդեցություն։
 
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՊԱԿ-ի իրավահաջորդներ դարձան ի թիվս այլոց, նաև Դաշնային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ): Սակայն մեթոդները մնացել են նմանակերպ: Ռուսաստանի հետախուզական գործակալությունները շարունակել են լրագրությունը օգտագործել որպես քողարկում արտասահմանում օպերատիվ աշխատանքի համար:
 
2019 թվականին Նիդեռլանդները արտաքսեց մի քանի ռուսաստանցի  «լրագրողների», որոնք աշխատում էին «Russia Today» և «Sputnik» լրատվական գործակալություններում: Այդ երկրի հատուկ ծառայությունները հայտարարեցին, որ նրանք հանդիսանում են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ, այժմ ԳՎ-նշ. խմբ.) գաղտնի  աշխատակիցներ: Արտաքսվածներից մեկը նշված էր որպես «ազատ լրագրող», բայց հավաքում էր զգայուն տեղեկություններ տեղական քաղաքականության վերաբերյալ: Չեխիան, Նորվեգիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան և այլ երկրներ բազմիցս հայտարարել են «լրագրողների» մասին, որոնք իրականում կապված էին ռուսական հետախուզական ծառայությունների հետ։
 
Այսպիսին են փաստերը: Ահա և «Russia Today» հոլդինգի կազմում 2014 թվականին ստեղծված «Sputnik» լրատվական գործակալությունը սկզբից դիտարկվել է որպես Կրեմլի քարոզչության խոսափող: Դրա խնդիրը՝ ոչ միայն «տեղեկացնելն» է, այլ նաև տարածել կրեմլամետ պատմությունները արտասահմանում։
 
2017 թվականին Ֆրանսիան մերժեց «Sputnik»-ին և «RT»-ին հավատարմագրումը Էմանուել Մակրոնի շտաբ-բնակարանում տեղի ունեցած միջոցառումների համար՝ նշելով, որ դրանք «հանդիսանում են ոչ թե զանգվածային լրատվամիջոցներ, այլ ազդեցության և քարոզչության մարմիններ»: ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Բալթյան երկրներում «Sputnik»-ը պաշտոնապես ճանաչվում է որպես օտարերկրյա գործակալ: Դրա գործունեությունը դիտարկվում է որպես հիբրիդային պատերազմի մաս, իսկ աշխատակիցները՝ պոտենցիալ հետախուզական գործակալներ։
 
ՆԱՏՕ-ի StratCom կենտրոնի վերլուծաբանները 2020 թվականին նշել են, որ «Sputnik»-ը հստակ կապ ունի ռուսական հետուկ ծառայությունների, ներառյալ ԱԴԾ-ի և Գլխավոր վարչության կողմից կազմակերպված տեղեկատվական գործողությունների հետ։ Ինչպես տեսնում ենք, լրագրողներին որպես հետախուզության և ազդեցության քողարկում օգտագործելը՝ ՊԱԿ-ի ժամանակներից հաստատված և սկիզբ առած պրակտիկա է։
 
Այսօր այս ավանդույթը շարունակվում է այնպիսի կառույցների միջոցով, ինչպիսիք են «Sputnik»-ը, «RT»-ն և Կրեմլի այլ լրատվամիջոցները։ ԱԴԾ-ն և ռուսական այլ հատուկ ծառայությունները շարունակում են  լրատվական գործակալությունները օգտագործել ոչ միայն քարոզչության, այլ նաև օպերատիվ աշխատանքի համար՝ իրենց աշխատակիցներին քողարկելով որպես ռեպորտյորներ, խմբագիրներ, օպերատորներ և վերլուծաբաններ։ Հետևաբար, երկրում «Sputnik» գործակալության ներկայացուցիչների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են բացարձակապես հիմնավորված, թեև, իհարկե, և ուշացած։ Բայց, ինչպես ասում են, ավելի լավ է ուշ՝ քան երբեք։

Caliber.Az
Դիտումներ: 373

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

158
12 Նոյեմբերի 2025 13:51
2

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

131
12 Նոյեմբերի 2025 18:40
3

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին

112
13 Նոյեմբերի 2025 13:32
4

Տրագիկոմիկ Տոնոյան Հոխորտանքից մինչև խայտառակություն

111
13 Նոյեմբերի 2025 19:09
5

ԵՄ լրտեսական առաքելությունը շարունակում է «գործողությունները» հայ-ադրբեջանական սահմանին

101
13 Նոյեմբերի 2025 17:38
6

Ադրբեջանի չինական HQ-9BE-երը և պակիստանյան JF-17C Block III-երն՝ ընդդեմ Հայաստանի հին S-300-ի Forbes-ը Կովկասում նոր իրականության մասին

92
14 Նոյեմբերի 2025 14:43
7

Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել բժշկական պատրաստության դասընթացի բացման արարողությունը

85
13 Նոյեմբերի 2025 10:33
8

Ժամանակով և հաղթանակով փորձարկված Սահմանադրություն Թեյմուր Աթաևի ակնարկը

83
12 Նոյեմբերի 2025 17:45
9

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի խոսնակը՝ զինվորների քաջության մասին. «Մեզ 300 կամավոր էր պետք, բայց մեկ քայլ առաջ արեցին 600-ը...

78
13 Նոյեմբերի 2025 17:44
10

Բաքվում ընթացող դատավարության ժամանակ դատախազը ՀՀ քաղաքացիների համար պահանջել է ազատազրկում ԼՈՒՍԱՆԿԱՐ

77
14 Նոյեմբերի 2025 09:54
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading