twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Արդյունավետության գագաթնակետին Հիքմեթ Հաջիևի GLOBSEC-2025-ում ելույթի առթիվ

17 Հունիսի 2025 20:34

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ելույթ է ունեցել Պրահայում՝ GLOBSEC-2025 միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված՝ «Միջին միջանցք. նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարկերակ» պանելային նիստում: Այս ելույթը ուրվագծել է՝ Ադրբեջանի աշխարհաքաղաքական և տնտեսական ռազմավարությունը արագ փոփոխվող համաշխարհային լանդշաֆտում:
 
Այսպես, Հաջիևը ընդգծել է, որ Ադրբեջանը գտնվում է լարված աշխարհաքաղաքական իրավիճակի էպիկենտրոնում, ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտության և Իսրայելի ու Իրանի միջև աճող ռազմական դիմակայության միջև: Նրա խոսքերից բխում է, որ Բաքվում կանխատեսել են նման սցենարների հնարավորությունը և նախապես պատրաստվել դրանց, ներառյալ հարևան պետությունների վրա պատժամիջոցային ճնշման հնարավոր հետևանքները:
 
«Եթե աշխարհում տեղի ունեցողը դիտարկել ավելի լայն համատեքստում և համեմատություն անցկացնել՝ կարող ենք տեսնել, որ Հարավային Կովկասը՝ ամենակայուն տարածաշրջաններից մեկն է», - նշել է նախագահի օգնականը:
 
Կայունությունը, որպես կանոն, հանդիսանում է կարևորագույն գործոն աշխարհատնտեսական գործընկերին ընտրելու դեպքում, և Հաջիևի հայտարարությունները արտացոլել են այն միտքը, որ Ադրբեջանը՝ Արևելքից դեպի Արևմուտք ձգվող լայնածավալ առևտրային ուղիների վրա առավել շահավետ գործընկեր է։
 
Նախագահի օգնականը այս համատեքստում հատուկ առանձնացրել է Միջին միջանցքի գործոնը՝ այն նշելով ոչ պարզապես լոգիստիկ երթուղի, այլ որպես ռազմավարական հարթակ մշակութային, տնտեսական և էներգետիկ փոխգործակցության համար։
 
«Մենք հայտարարել ենք, որ Կասպից ծովը՝ ոչ թե բաժանող, այլ միավորող գործոն է։ Մենք ստեղծել ենք չորս՝ Կասպից, Սև, Միջերկրական և Ադրիատիկ ծովերը միավորող երթուղի», - ասել է Հիքմեթ Հաջիևը։   
 
Պատմելով Միջին միջանցքի համատեքստում Բաքվի քաղաքականության մասին՝ Հաջիևը բերել է կոնկրետ օրինակներ։ Այսպես, նա նշել է Ադրբեջանի ենթակառուցվածքներում ներդրումների աճը. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վերակառուցումը բեռնափոխադրումը 1-ից ավելացրել է մինչև 5 միլիոն տոննա, իսկ Բաքվի նավահանգստի բեռնափոխադրման հզորությունը՝ 12-ից մինչև 25 միլիոն տոննա։
 
Նախագահի օգնականը ընդգծել է, որ Ադրբեջանը նաև խաղադրույք է կատարում «կանաչ» էներգիայի վրա։ Երկրում վերականգնվող էներգիայի աղբյուրների ներուժը գնահատվում է 200 ԳՎտ։ Վրաստանի, Ռումինիայի, Հունգարիայի և Բուլղարիայի հետ միասին, Ադրբեջանը Եվրոպա «կանաչ» էներգիա մատակարարելու համար իրականացնում է Սև ծովի հատակի երկայնքով ստորջրյա մալուխային նախագիծ։
 
Հաջիևը նաև հիշեցրել է, որ COP29-ում Ղազախստանի և Ուզբեկստանի հետ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում անդրկասպյան նախագծերի վերաբերյալ հուշագիր է ստորագրվել: Հաջիևի խոսքով, ԵՄ-ն էլեկտրաէներգիայի նոր աղբյուրների կարիք ունի, հատկապես թվային անցման ֆոնին և Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանները այս առումով դառնում են կարևորագույն, աշխարհագրորեն մոտ գործընկերներ:
 
Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է նաև «Թվային մետաքսի ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Կասպից ծովի միջով բարձր արագությամբ ինտերնետային մալուխի անցկացման ուղղությամբ Ադրբեջանի և Ղազախստանի համատեղ աշխատանքին: Այդ թվային ենթակառուցվածքը կդառնա ավելի լայն եվրասիական փոխկապակցության նախագծի մաս։
 
Դրա հետ մեկտեղ, Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Եվրամիությունը մինչև հիմա չի ձևավորել Հարավային Կովկասի տարածաշրջանի համար հստակ ռազմավարություն՝ փաստորեն Բրյուսելին կոչ անելով ճանաչել Անդրկասպյան միջանցքի կարևորությունը և դեպի ավելի ակտիվ գործընկերային դիրքորոշում, ներառյալ, առաջին հերթին ներդրումները։
 
Հատուկ ուշադրություն է հատկացվել ԱՄՆ նոր վարչակազմի հետ ռազմավարական գործընկերության հնարավորությանը: Հաջիևը երկկողմ հարաբերությունների խորացման պատրաստակամություն է հայտնել՝ նշելով Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում Անդրադրիատիկ խողովակաշարի (TAP) նախագծի իրականացման գործում հաջող համագործակցությունը: «Նրա մասնակցությունը, քաղաքական շեշտադրումները այս նախագիծը դարձրին իրականություն, և մենք դրա համար շատ շնորհակալ ենք նրան։ TAP-ը ներկա ժամանակ արդյունավետ ներդրում է ունենում Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։ Ինչպես նշել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանն իր բնական գազը արտահանում է 12 երկիր, որոնցից 10-ը եվրոպական պետություններ են։ Մենք անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների աշխարհագրության հետագա ընդլայնմանը», - հավելել է նա։
 
Դրա հետ մեկտեղ, Բաքուն Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, որը ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախչըվանի հետ կապելու համար։ Հաջիևը ընդգծել է, որ Ադրբեջանը չի ձգտում մեկուսացնել Հայաստանը, ընդհակառակը՝ նրա կողմից քաղաքական կամքի առկայության դեպքում պատրաստ է այդ երկիրը  ներառել տարածաշրջանային նախագծերում։
 
Հաջիևը հիշեցրել է, որ Հայաստանը 30 տարի շրջափակման մեջ է պահել Նախչըվանը, և հիմա Բաքուն կոնկրետ քայլեր է ակնկալում  Երևանից. «Այդ քայլը կապված է Զանգեզուրի միջանցքի հետ։ Հայաստանում որոշակի նյարդայնություն են զգում «միջանցք» բառի առնչությամբ։ Ես միշտ կատակում եմ, որ կցանկանայի, որ Ադրբեջանի ամբողջ տարածքը լիներ միջանցք։ Լավ, թող անվանեն այն, ինչպես ուզում են, բայց առաջին հերթին մենք ուզում ենք կապ ունենալ Նախչըվանի հետ»։
 
Նա նաև նշել է ղարաբաղյան հակամարտության ավարտը և նոր ստատուս քվոյի ձևավորումը։ «Հայասատանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը փաստորեն ձեռք է բերվել։ Այժմ տարածաշրջանում տիրում է դրական իրավիճակ, և Ադրբեջանը պատրաստ է այս խաղաղությունը օգտագործել համագործակցության բոլոր ոլորտները զարգացնելու համար», - եզրափակել է Հաջիևը։
 
Ընդհանուր առմամբ, Հիքմեթ Հաջիևի ելույթը դարձել է հստակ հայտարարություն՝ Արևելքի և Արևմուտքի միջև ամենակարևոր հաղորդակցություններում Ադրբեջանի բացառիկ դերի թեմայով։ Նախագահի օգնականը միանշանակ փոխանցել է այն միտքը, որ բոլոր հարակից նախագծերի պլանավորումն ու իրականացումը թույլ չի տալիս որոշ ուժերի կողմից՝ գաղափարախոսական դրդապատճառների և նախասիրությունների վրա հիմնված արհեստական սխեմաներ պարտադրելու ցանկության հետ կապված շահարկումներ։ Ադրբեջանը՝ հուսալի և կայուն գործընկեր է, որի կողմն է ուժը, պրագմատիզմը և արդարությունը։

Caliber.Az
Դիտումներ: 381

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ֆրանսիական ձախորդի շոուն Գուր-Արիեն և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

94
30 Հունվարի 2026 15:00
2

Իռլանդիա, թե՞ ԱՐԱլանդիա «Հին աշխարհի հիստերիաները»

92
31 Հունվարի 2026 09:07
3

Ինչպիսի՜ ցավ Քոչարյանը և մտորումներ հայկական բանակի մասին

92
29 Հունվարի 2026 23:00
4

Փարիզի նո՞ր ինտոնացիա Հարավային Կովկասում Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

85
30 Հունվարի 2026 11:51
5

Պատերազմի սպիները գետնի տակ. Ղարաբաղի ականային ողբերգությունը Պակիստանյան ԶԼՄ-ների հոդված

62
29 Հունվարի 2026 15:38
6

ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

61
29 Հունվարի 2026 13:29
7

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին

59
29 Հունվարի 2026 16:40
8

Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ

59
29 Հունվարի 2026 14:34
9

Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է

56
29 Հունվարի 2026 13:35
10

Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը

56
29 Հունվարի 2026 15:12
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading