Հայաստանի կեղտոտ հետքը Օկուպացիայից մինչև ֆինանսական խարդախություններ և ահաբեկչություն
Երբ մենք՝ ադրբեջանցի լրագրողներս, գրում ենք, որ Հայաստանը քաղաքական, ֆինանսական և ռազմական օգնություն է ցուցաբերել ղարաբաղցի անջատողականներին, ապա մենք հիմնվում ենք փաստերի վրա: Եվ դրանցից մեկը հնչել է այսօր Բաքվի ռազմական դատարանում կայացած դատավարության ժամանակ, որտեղ ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը պատասխանել է դատախազի՝ նախկինում Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներում գործած անօրինական կազմավորման «բանկային համակարգի» մասին հարցին։
Հարությունյանի խոսքով, «արցախբանկը», որը ներկայացվում էր որպես անջատողական ռեժիմի գլխավոր «բանկ», գրանցված էր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից: Գրանցման վայրը Երևանն էր, իսկ նրա «գլխավոր մասնաճյուղը» գործում էր Խանքենդիում: Այս «բանկը» նաև «մասնաճյուղեր» ուներ Ադրբեջանի այլ տարածքներում, որոնք ժամանակին օկուպացիայի տակ էին, որտեղ գործում էին նաև այլ հայկական բանկերի մասնաճյուղեր:
Սա՝ հերթական և անվիճելի ապացույց է, որ Հայաստանի ինչպես ներկայիս, այնպես էլ բոլոր նախկին ղեկավարությունները ֆինանսական օգնություն են ցուցաբերել ղարաբաղցի անջատողականներին: Սա այնպես նաև հանդիսանում է նրա հաստատումը, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը որպես «Ղարաբաղի հայ բնակչության՝ իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար պայքար» ներկայացնելու բոլոր փորձերը՝ խաբեյություն և բացարձակ անհեթեթություն էր։ Մեր առջև Ադրբեջանի դեմ հայկական պետության կողմից ձեռնարկված հստակ գործողությունների օրինակ է։
Ավելի վաղ Բաքվի ռազմական դատարանում հնչել են նրա բազմաթիվ ապացույցներ, որ պաշտոնական Երևանը քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերել ղարաբաղցի անջատողականներին։ Մասնավորապես, այսպես կոչված «լղհ»-ի նախկին առաջնորդներից մեկը՝ Արկադի Ղուկասյանը, հայտարարել է, որ Խոջալուի ցեղասպանության ժամանակ ինքնահռչակ ռեժիմի ղեկավարությունն իրականացրել է Արթուր Մկրտչյանը, իսկ ռազմական գործողությունների հրամանատարությունը՝ «կոմանդոս» մականունով Արկադի Տեր-Թադևոսյանը, ով տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի զինված ուժերում։
Բացի այդ, Բաքվի ռազմական դատարանում թվարկվել են՝ Գյանջայի վրա հրթիռային հարձակմանը մասնակցած Հայաստանի զինված ուժերի որոշ զինծառայողների անունները, ինչը ահաբեկչական մեթոդներով պատերազմ վարելու դասական օրինակ է։ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին «Էլբրուս» հրթիռային համակարգից Գյանջայի ուղղությամբ, որը գտնվում էր մարտական գոտուց դուրս, դիտավորյալ արձակվել է «8F44» բարձր պայթուցիկ բեկորային մարտագլխիկով հագեցած հրթիռ։ Քաղաքում ռազմական գործողություններ չեն եղել, և այնտեղ ռազմական օբյեկտներ չեն գտնվել։ Այսինքն՝ առկա է հայկական կողմի դիտավորյալ հարձակումը խաղաղ ադրբեջանական բնակչության վրա։ Հրթիռային հարվածի հետևանքով 10 խաղաղ բնակիչ դիտավորյալ սպանվել է, 1-ը՝ ծանր վիրավորվել, 18-ը՝ թեթև, ևս 32-ը՝ անհայտ աստիճանի վնասվածքներ է ստացել։
Բաքվի դատարանում ցուցմունքներ տվող ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ իրենց զինանոցում չեն ունեցել այն, ինչով իրականացվել են այդ հարվածները։ Համապատասխանաբար, նրանք շատ խիտ ակնարկում են Հայաստանի ներկայիս ղեկավարության անմիջական մեղքը այս ռազմական հանցագործության կատարման մեջ։ Այնուամենայնիվ, այս բոլոր գրեթե հինգ տարիների ընթացքում պաշտոնական Երևանը այնպես էլ չի ընդունել իր մեղքը՝ մարդկության դեմ այս հրեշավոր հանցագործության կատարման մեջ։
Դրանով հանդերձ, Ադրբեջանի դեմ հանցագործությունները շարունակվել են կատարվել Հայաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության իմացությամբ՝ նույնիսկ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո, Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի մասին Եռակողմ հայտարարություն ստորագրելուց հետո։ Եվ «ականային ահաբեկչությունը», որի զոհեր են դարձել արդեն մոտ 400 ադրբեջանցի՝ այս հանցավոր գործունեության մի մասը Հայաստանի ղեկավարությանն է։
«Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, մինչև Լաչինի սահմանային անցակետի տեղադրումը, Հայաստանից անօրինական կերպով ականներ են բերվել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան և տեղադրվել տարբեր վայրերում: Այդ ականները արտադրվել են Հայաստանում 2021 թվականին: Այսինքն, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս ականները դիտավորյալ են բերվել Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո՝ Ադրբեջանի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ազգին ուղղված իր ուղերձում: Ընդգծենք, որ Հայաստանը այդպես էլ Ադրբեջանին չհանձնեց ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները, որպեսզի դրանք կարողանան ականազերծվել:
Ինչպես տեսնում ենք, մեր առջև մեծ քանակությամբ ապացույցներ կան Ադրբեջանի դեմ կատարված հսկայական թվով հանցագործությունների մասին, որոնք կատարվել են Հայաստանի, ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական, և ռազմական նախկին և ներկա ղեկավարության իմացությամբ կամ հրահանգներով: Եվ դրանց համար առայժմ պատիժ չի կրել ոչ մի նախկին կամ ներկա հայ ղեկավար:
Առավել ևս, ադրբեջանական հողերի օկուպացիայի բոլոր տարիների, 44-օրյա պատերազմի ընթացքում և մինչև հիմա մենք տարբեր երկրների տարբեր տեսակի վարձահրավիրված քաղաքական գործիչներից՝ ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավարների և Հայաստանին աջակցության խոսքեր ենք լսում: Եվ լեզուս չի պտտվում այս ամբողջ թատերախումբը սատանայի փաստաբաններից բացի այլ կերպ անվանել։