twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կայսերական ուրվականները՝ ընդեմ Բաքվի իրական քաղաքականության Թեյմուր Աթաևի մտորումները

02 Հունիսի 2025 18:00

Եկատերինբուրգում գործող «URA.RU» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը հրապարակել է՝ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովի հետ հարցազրույցը: Նույնիսկ առանց հարցազրույցի ամբողջական տեքստին ծանոթանալուն, դրա ուղղվածությունը ակնհայտ է դառնում արդեն իսկ վերնագրից. «Ադրբեջանը Թուրքիայի ազդեցության տակ շրջվել է Ռուսաստանից: Ինչ են մտադրվել Էրդողանն ու Ալիևը Անդրկովկասում»:

Այնուհետև ասվում է, որ պարոն Սեմիբրատովը «URA.RU»-ին բացատրել է (ճիշտ այդպես. «բացատրել է») Թուրքիայի աճող ազդեցության էությունը Ադրբեջանի վրա: Նրա կարծիքով, դա հանգեցրել է հետևյալին. «Բաքուն հետևողականորեն հեռանում է Ռուսաստանից, ընդ որում դա անում է հնարավորինս ցուցադրական ձևով: Ռեջեփ Էրդողանը ուզում է իր վերահսկողություն տակ վերցնել ամբողջ Անդրկովկասը: Բաքուն և Անկարան նույնիսկ պատրաստ են Հայաստանի ուժային հնազանդեցմանը, դրան առայժմ խանգարում է Երևանի անկայուն, բայց այնուամենայնիվ ՀԱՊԿ-ին անդամակցությունը»:
 
Մեջբերենք նաև Սեմիբրատովի վիճահարույց և, մեղմ ասած, միտումնավոր ձևակերպումներով լի այլ արտահայտությունները. «Ադրբեջանը Թուրքիայի հետ ավելի խորը ինտեգրման ձգտելու մտադրություն է ցուցադրում, և այս առումով, ցավոք, մենք գնալով ավելի հաճախ կընդհարվենք այն դրվագներին, երբ Բաքուն  բացահայտ հնարովի առիթներով կդիմի Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը; «Բաքուն երկրի ներսում կառուցում է միասնական թուրքական աշխարհի պատկեր՝ հետագայում Անկարայի թևի ներքո անցումով»;  «Բաքվի կողմից նման շողոքորթումները կարող են պարզապես հանգեցնել նրան, որ ադրբեջանական ժողովուրդը կդառնա թուրք ժողովրդի մասը»:
 
Ըստ երևույթին, Սեմիբրատովը իսկապես հավատում է իր ասածին։ Եվ սա լուրջ խնդիր է Ռուսաստանում հասարակական կարծիքի ձևավորման առումով։ Հարցազրույցը առաջարկում է բացարձակապես ոչ ադեկվատ մեկնաբանություն այն մասին, թե ինչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում։
 
Առավել ևս մտահոգում է այն փաստը, որ Սեմիբրատովը՝ հարգարժան գիտական ինստիտուտի փոխտնօրենն է։ Օրինաչափ է հարց ծագում. արդյո՞ք  «ժողովուրդների բարեկամության» կոչ անող ՌԺԲՀ-ում նման վերլուծական հաշվարկների հիման վրա չի ձևավորվում ուսանողների աշխարհայացքը։
 
Ցավոք սրտի ստիպված ենք արձանագրել. հարցազրույցի տեքստում հստակորեն նկատվում են կայսերական երանգներ՝ հիմնված  իր արտաքին քաղաքականությունը բացառապես ազգային շահերի հիման վրա կառուցող Ադրբեջանի, որպես հզոր տարածաշրջանային տերության կարգավիճակը ճանաչելուց հրաժարվելու վրա։
 
Այո, Ադրբեջանը ունի դաշնակցային հարաբերություններ Թուրքիայի հետ։ Բայց մի՞թե  Ռուսաստանի հետ դրանք չկան։ Ակնհայտ է, որ Սեմիբրատովի հարցազրույցի նպատակներից մեկը Ադրբեջանին, որպես ոչ ինքնուրույն տերություն ներկայացնելն է, որը, իբր, «բացահայտ հնարովի առիթներով դիմում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը», և այս ամենը, իբր, տեղի է ունենում Թուրքիայի ազդեցության տակ։
 
Սակայն, օրինաչափ հարց է ծագում. ե՞րբ է պաշտոնական Բաքուն դիմել  Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելուն: Պատմության մեջ եղել է արդյո՞ք իրավիճակ, երբ Ադրբեջանը «Անկարայի թելադրանքով» գործել է ի վնաս Մոսկվայի:
 
Սեմիբրատովը, որպես օրինակ, առաջարկում է հիշել Բաքվի արձագանքը՝ Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանմանը։ Բայց այստեղ ի՞նչ կապ ունի Թուրքիան։ Եվ, ամենակարևորը, ինչու՞մն է հատկապես արտահայտվել Բաքվի «սխալ» արձագանքը։ Ինքնաթիռը խփվել է Ռուսաստանի տարածքի վրա՝ հանգելով տասնյակ ուղևորների զոհվելուն։ Մի՞թե այդ Մոսկվան չէ, որ մինչև հիմա չի տրամադրել պաշտոնական հետաքննության տվյալները։ Բոլորին առանց այդ էլ հասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել Գրոզնիում և դրա վերևում, որտեղ ուղևորատար ինքնաթիռի վրա արձակվել է ճակատագրական համազարկը։
 
Եթե պարոն Սեմիբրատովը իսկապես ձգտում է իրավիճակի օբյեկտիվ վերլուծությանը, ապա, նախևառաջ, նա պետք է հենվի ստուգված փաստաթղթային փաստերի վրա։ Հակառակ դեպքում, կարելի է ենթադրել, որ նրա ելույթի նպատակը ոչ թե պարզաբանում է, այլ ռուս լսարանին նախապես հանձնարարված մեկնաբանություն պարտադրելը։
 
Նման դեպքում արժե իրերը կոչել իրենց անուններով. ռուսական քաղաքականության որոշակի շրջանակներ դիտավորյալ խաղում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրման վրա։
 
Հատկապես մտահոգում է Սեմիբրատովի հետևյալ հայտարարությունը. երբ Ուկրաինայի հետ պատերազմում «հաղթանակից հետո ռուս զինվորականները վերադառնան իրենց շրջաններ, մշտական բազավորման վայրեր,- դա կլինի հիշեցում մեր հարևաններին, որ Ռուսաստանը տիրապետում է փորձառու ռազմական ուժի, որը ի վիճակի է կատարել ցանկացած առաջադրանք: Սա լրացուցիչ փաստարկ է բարիդրացիական հաղորդակցության համար: Վախենում եմ, որ մեր որոշ հարևանների հետ հարկավոր է խոսել հենց այս ձևով»:
 
Ի՞նչ է սա, եթե ոչ քողարկված սպառնալիք։ Սա ի՞նչ կայսերական բարդույթներ և ամբարտավան ինքնավստահություն է։
 
Նման հայտարարությունները ակնառու ցույց են տալիս, թե հետխորհրդային տարածքի նկատմամբ ինչ իրական նպատակներ կարող են լինել առանձին ռուս աստանցի «վերլուծաբանների» գործունեության հետևում։
 
Բերված արտահայտությունները միանշանակ ցույց են տալիս այն, որ կողմնակալ հակաադրբեջանական և հակաթուրքական պատմվածքները տարածվում են ոչ թե պատահականորեն, այլ հստակ ծրագրավորված նպատակով՝ ստեղծել արհեստական լարվածություն Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում։
 
Արդյո՞ք այս ամենը չի վկայում՝ Ռուսաստանի քաղաքականության մեջ այսպես կոչված «պատերազմի կուսակցության» աճող ազդեցության մասին։

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները։
Դիտումներ: 278

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանցիներն ու հայերը նույն փորձագիտական ​​սեղանի շուրջ՝ Երևանում Կարևոր հանդիպման մանրամասներ

144
22 0Հոկտեմբերի 2025 20:55
2

Ստալինը հայ է՞ «Հին աշխարհի հիստերիկները»

126
22 0Հոկտեմբերի 2025 18:30
3

Բարեկամության և գործընկերության ուղենիշ Իլհամ Ալիևի Ղազախստան այցի արդյունքների վերաբերյալ

122
22 0Հոկտեմբերի 2025 13:06
4

«Վստահության» սառցահատը Ադրբեջանցիների Երևան այցի վերջաբանը

120
24 0Հոկտեմբերի 2025 14:36
5

Ադրբեջանն ավելացնում է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը ԹՎԵՐ

110
22 0Հոկտեմբերի 2025 15:32
6

Մեղվաբուծությունը Ադրբեջանում. կողմնորոշում ղարաբաղյան մեղվանոցների վրա Խազար Ախունդովի ակնարկը

108
22 0Հոկտեմբերի 2025 10:33
7

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղություն գործնականում Երեք փորձագիտական կարծիքներ Caliber.Az-կայքում

95
23 0Հոկտեմբերի 2025 10:59
8

«Բիլբաո»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ կանխվել է հայկական սադրանքը ՏԵՍԱՆՅՈՒԹ

93
23 0Հոկտեմբերի 2025 11:25
9

Ադրբեջանում հարգում են Խուդայար Յուսիֆզադեի հիշատակը Vətən yaxşıdır ԼՈՒՍԱՆԿԱՐ

83
22 0Հոկտեմբերի 2025 13:24
10

Ռևանշիստական հիմարության շքերթ Ինչո՞ւ չի հանդուրժում դաշնակ Մանուկյանը նախարար Պապոյանին

76
23 0Հոկտեմբերի 2025 14:35
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading