Ղարաբաղում ներդրողներին կշահագրգռեն հարկային արտոնություններով
    Caliber.Az-ի ակնարկը

    Վերլուծություն  18 Ապրիլի 2023 - 20:18

    Խազար Ախունդով
    Caliber.Az

    Համեմատաբար կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը կարողացավ ազատագրված հողերի վրա ծավալել շինարարական աշխատանքների լայն ճակատ՝ մեր պետությանը բարեկամ երկրներից ներգրավելով կապալառու ընկերությունների տպավորիչ միավորումը՝ ճանապարհների անցկացման, օդանավակայանների կառուցման, էներգետիկայի, կոմունալ ոլորտի, կապի համակարգերի վերականգնման մեջ: Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում ներդրումային ծրագրերին մասնակցել ցանկացող օտարերկրյա և տեղական ընկերությունների թիվը սրընթաց աճում է, և դա ևս մեկ անգամ հաստատել է՝ Շամախիում նախօրեին մեկնարկած գիտագործնական համաժողովը, որը նվիրված է ազատագրված տարածքների ներդրումային գրավչությանը։

    Հարավային Կովկասի և նույնիսկ լայնատարած Մերձկասպյան տարածաշրջանի համար աննախադեպ «Ղարաբաղյան մեծ շինարարության» մասշտաբները ապահովված են չափազանց տպավորիչ ֆինանսավորմամբ. ավելի քան երկու տարվա ընթացքում բյուջեից ենթակառուցվածքների և այլ աշխատանքների համար հատկացվել է 6,5 մլրդ. մանաթից ոչ պակաս գումար։ Իսկ այս տարի վերականգնման աշխատանքների համար նախատեսվում է պետբյուջեից հատկացնել մոտ երեք միլիարդ մանաթ։ Հատկացված գումարները ակտիվորեն իրացվում են, ընդ որում առաջնային (ճանապարհային, էներգետիկ, կոմունալ, ՏՀՏ) ենթակառուցվածքների հետ մեկտեղ, պետական ներդրումների մեկ երրորդից մի փոքր պակաս ուղղվել է հիմնական կապիտալին՝ բնակելի, սոցիալական շենքերի, արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ արտադրական կլաստերների շինարարությանը, հիդրոէլեկտրակայաններում, արևային և հողմային կայաններում արտադրության զարգացմանը և այլն։

    Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների զարգացման մեջ պետական ֆինանսավորման ծավալները դեռ երկար ժամանակ չի կրճատվի, և այդ տրանշները գնահատվում են բազմաթիվ միլիարդավոր դոլարներով։ Համապատասխանաբար, դեռ երկար տարիներ Ղարաբաղում մեծ շինարարական նախագիծը մեծ հնարավորություններ կստեղծի տեղական և միջազգային շինարարական կապալառուների, սարքավորումների և շինանյութերի մատակարարողների, խորհրդատվական և նախագծային ընկերությունների համար: Եվ խոսքը ոչ միայն ուղղակի բյուջետային ներարկումների մասին է. արդեն այսօր ազատագրված տարածքներում մեկնարկել է արդյունաբերական գոտիների և գյուղատնտեսական պարկերի կառուցումը՝ Աղդամի, Զանգիլանի, Ջեբրայիլի, Ֆիզուլիի շրջաններում, միջոցներ են ներդրվում Շուշայում, Սուգովշանում, Քելբեջարում ռեկրեացիոն ներուժի ձևավորման մեջ։ Այս գործարար ձեռնարկումներով առաջին հերթին ներգրավվում են տեղական ներդրողները, իսկ ապագայում նախատեսվում է հետաքրքրել նաև օտարերկրյա ընկերությունների, դոնոր կառույցների։ Փաստորեն, այսօր արդեն այս գործընթացը վերելք է ապրում. վերականգնման աշխատանքների արդյունքներով Ղարաբաղում մասնավոր ներդրումների ընդհանուր ծավալը մոտեցել է 300 մլն մանաթի։

    Առավել ևս, Ղարաբաղի զարգացմանը մասնակցելու նպատակով բիզնեսի ներկայացուցիչներից հանրապետության տնտեսության նախարարություն ուղարկված պոտենցիալ նախագծերի թիվն արդեն գերազանցել է 1400-ը, ընդ որում հայտերի ընդհանուր թվի գրեթե մեկ երրորդը գալիս է օտարերկրյա ընկերություններից։ Այստեղ առաջատար դիրք են գրավում թուրք գործարարները, ովքեր պլանավորում են զարգացնել Ղարաբաղի տարածաշրջանի հանքային պաշարները, մասնավորապես՝ ոսկու և պղնձի հանքավայրերը, ինչպես նաև զարգացնել զբոսաշրջությունը, գյուղատնտեսական վերամշակումը, հագուստի և սպառողական ապրանքների, շինանյութերի արտադրությունը, շինարարական ծառայությունների մատուցումը և այլն։ Քիչ հայտեր չեն ստացվել նաև Ղարաբաղում բիզնես նախաձեռնություններ իրականացնել ցանկացող ղազախական ընկերություններից, կան մի շարք առաջարկներ Հունգարիայից, Ուզբեկստանից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Պակիստանից՝ ընդհանուր առմամբ աշխարհի 40 երկրներից։

    «Ազատագրված տարածքներում արդեն իրականացվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի և ծառայությունների ոլորտներն ընդգրկող 73 ներդրումային նախագծերի վրա աշխատանքները»,- նշել է՝ Ադրբեջանի տնտեսության փոխնախարար Սահիբ Ալեքբարովը ազատագրված շրջանների ներդրումային գրավչության մասին գիտագործնական համաժողովի ժամանակ։

    Նախատեսվում, որ ժամանակի ընթացքում մասնավոր ներդրումները կդառնան՝ ագրոարդյունաբերական կլաստերների, զբոսաշրջության, տրանսպորտի, առևտրի, վերականգնվող էներգիայի աղբյուրների, ՏՏ ոլորտի, սկսնակ նախաձեռնությունների ձևավորման հիմնական աղբյուրը։ Ուրեմն, միայն «Աղդամի արդյունաբերական պարկում» առաջին փուլում նախատեսվում է ներդնել ավելի քան 50 մլն մանաթ, իսկ հաջորդ ժամանակահատվածում այն ավելացնելով մինչև 100 մլն և ավելի։ Միաժամանակ «Արազի հովիտ» տնտեսական գոտում սպասվում են ավելի քան 30 մլն մանաթի ֆինանսական ներարկումներ, հետագա ներդրումային հոսքերի բազմապատիկ ավելացմամբ։ Արտասահմանյան գործընկերների այս և այլ նախագծերին մասնակցելու պատրաստակամությունը չափազանց կարևոր է, քանի որ դա մեզ թույլ կտա իրականացնել բոլոր ձեռնարկումները ամենաթափանցիկ ձևով, հստակ տեխնիկական պարամետրերով և ժամանակին, և որ ամենակարևորն է՝ ապահովել ժամանակակից տեխնոլոգիաների փոխանցումը։ Օտարերկրյա ներդրողների մասնակցությունը՝ կարևոր պայման է միջազգային դոնոր կառույցներից դրամաշնորհներ ներգրավելու, տեխնիկական և խորհրդատվական աջակցության, վենչուրային կապիտալի ներգրավման համար։

    Ներդրողների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարների մասին խոսք է գնացել նաև Շամախիում գիտագործնական համաժողովում, որը կազմակերպվել է օկուպացիայից ազատագրված Ղարաբաղի տնտեսական շրջանի մաս կազմող տարածքներում(բացառությամբ Շուշայի շրջանի) Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի, տնտեսության նախարարության, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության տնտեսության ինստիտուտի համատեղ մասնակցությամբ։

    «Մինչև 2030 թվականը կանխատեսվում է Ղարաբաղի տնտեսական շրջանում բացել մոտ 150 հազար աշխատատեղ, հիմնականում արդյունաբերական պարկերում, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում և զբոսաշրջության հատվածում», - ասել է Ղարաբաղի տնտեսական շրջանում պետության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը՝ ճշտելով, որ «Աղդամի արդյունաբերական պարկում» սպասելիք աշխատատեղերի թիվը կկազմի հինգ հազար, գյուղատնտեսության ոլորտում՝ 15-ից 17 հազար, հանքարդյունաբերության ոլորտում՝ 1,5-ից 2 հազար, զբոսաշրջության ոլորտում՝ մոտ 1,5-2 հազար, իսկ 10-ից 11,5 հազար թափուր աշխատատեղ պետք է ապահովի փոքր և միջին բիզնեսի ոլորտը։

    Նրա խոսքով, օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնման ու վերակենդանացման գործընթացը կարելի է բաժանել երեք փուլի։ «Մեծ վերադարձի» շրջանակներում առաջին փուլը ընդգրկում է 2022-ից 2026 թվականն ընկած ժամանակահատվածը, և դրա իրականացման ընթացքում ակնկալվում է, որ հարազատ վայրերը կվերադառնան 66 հազար մեր հայրենակիցներ։ Առաջին փուլում հիմնական նպատակներն են հանդիսանում երկու քաղաքային կենտրոնների՝ Ֆիզուլիի և Աղդամի և 32 գյուղերի վերակառուցումը, ինչպես նաև Հադրութում, Սուգովուշանում և Թուղում զբոսաշրջության զարգացումը։ Մասնավոր ձեռնարկությունների բացման և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ոչ պակաս մասշտաբային աշխատանքներ են նախատեսվում նաև երկրորդ փուլում մինչև 2030 թվականը և երրորդ փուլում՝ մինչև 2040 թվականը։

    Տեղական և օտարերկրյա ներդրողներին ներգրավելու ուղղությամբ վերը նշված բոլոր ծրագրերը լիովին հիմնավորված են, և դրանց իրականացումը կաջակցվի այդ թվում նաև ազատագրված տարածքներում գրավիչ բիզնես պայմաններ ստեղծելու հաշվին՝ առաջին հերթին արդյունաբերական և գյուղատնտեսական կլաստերների ռեզիդենտների համար: Ինչպես և ամեն տեղ՝ Ադրբեջանում տնտեսական գոտիների բնակիչներին տրվում են զգալի նախապատվություններ, մասնավորապես, նրանք գրանցման օրվանից 10 տարով ազատվում են եկամտահարկից, գույքային և հողի հարկերից, ինչպես նաև ներմուծվող տեխնիկայի, տեխնոլոգիական սարքավորումների և կայանքների ԱԱՀ-ից։ Միաժամանակ ռեզիդենտները յոթ տարի ժամկետով ազատվում են ներմուծվող տեխնիկայի, տեխնոլոգիական սարքավորումների և կայանքների մաքսատուրքից։

    Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2022 թվականի դեկտեմբերի 10-ի՝ «Օկուպացիայից ազատագրված տարածքներում տնտեսական զարգացումն արագացնելու որոշ միջոցառումների մասին» կարգադրությամբ՝ ղարաբաղյան տարածաշրջանի հարուստ ռեսուրսային և ենթակառուցվածքային ներուժի արդյունավետ օգտագործման, պետական-մասնավոր համագործակցության վրա հիմնված տնտեսական գործունեությունը աշխուժացնելու և բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու նպատակով՝ լրացուցիչ արտոնություններ են տրամադրվում տարածաշրջանում վերամշակող արդյունաբերության և սպասարկման ենթակառուցվածքների ձևավորման մեջ ներգրավված ձեռնարկատերերին: Մասնավորապես, պետության ղեկավարի հրամանով՝ օկուպացիայից ազատված տարածքների ռեզիդենտները 2023 թվականի հունվարի 1-ից 10 տարվա ընթացքում ազատվում են եկամտահարկի (եկամտի), գույքի, հողի և պարզեցված հարկի վճարումից։ Այս դրույթը տարածվելու է նաև ազատագրված տարածքներում իր գործունեության հետ կապված ռեզիդենտի ոչ իրացումից ստացված եկամուտների վրա։ Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա սկզբից և հաջորդ 10 տարիների ընթացքում օկուպացիայից ազատագրված տարածքներում ԱԱՀ-ի վճարողներ հանդիսացող ռեզիդենտները ազտավում են տեխնիկայի, տեխնոլոգիական սարքավորումների և տնտեսական գործունեության ճյուղերի և ապրանքային նոմենկլատուրայի տեղակայանքների ԱԱՀ-ից։ Այդ նպատակով նախատեսվում է ԱԱՀ-ից ազատված տնտեսական գործունեության ճյուղերի ցանկի և ապրանքատեսական ու առանձին հաստատում։ Բացի այդ, 10 տարի ժամկետով հարկումից ազատվում են նաև իրավաբանական անձանց բաժնետերերի շահաբաժինների եկամուտները, որոնք ռեզիդենտ են Ղարաբաղի տարածաշրջանում։ Հաշվի առնելով, որ օկուպացիայից ազատագրված տարածքներն ունեն զբոսաշրջության լայն ներուժ, զբոսաշրջության ոլորտում նախատեսված ընդհանուր արտոնությունների հետ մեկտեղ, սպառողներին կվերադարձվի հյուրանոցների և հյուրանոցային տիպի օբյեկտների կողմից մատուցվող գիշերակացի և կեցության ծառայությունների համար վճարված ԱԱՀ-ի մի մասը (բացառությամբ այլ լրացուցիչ ծառայությունների): Ընդհանուր առմամբ, նախատեսվում է հարկային արտոնություններ ընդգրկել իրական հատվածի բոլոր ոլորտները՝ առևտուրը, ծառայությունները, արտադրությունը, շինարարության ոլորտը, արդյունահանող արդյունաբերությունը և այլն։

    Caliber.Az

    Դիտումներ: 204

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Վիլնյուսը Բաքվի դեմ Սադրանք՝ դեսպան Պուլոկասի շուրթերով

06 Մայիսի 2024 - 18:23

Փարաջայով ռեւանշիստներ Հայ առաքելական եկեղեցին սադրանքների ավանգարդում

06 Մայիսի 2024 - 15:20

300 հայցիներ «Հին աշխարհի հիստերիկները»

03 Մայիսի 2024 - 17:32

Գնդակը իր տուգանային հրապարակում Ֆրանսիացիները պաշտպանական դիրքում են

03 Մայիսի 2024 - 15:43

Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

02 Մայիսի 2024 - 16:22

«Դե լավ ոչ, դե», կամ, Փարիզի խաղադրույքը Էմին Գալալիի մտորումները

03 Մայիսի 2024 - 10:46
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Վիլնյուսը Բաքվի դեմ

    Սադրանք՝ դեսպան Պուլոկասի շուրթերով

    06 Մայիսի 2024 - 18:23

    ԱՄՆ դեսպան. Ուրախ եմ, որ այսօր Շուշայում եմ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Մայիսի 2024 - 17:47

    Ադրբեջանում շարունակվում են ուսումնական հավաքները զինապարտների հետ

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    06 Մայիսի 2024 - 17:26

    «Հայաստանը լրջորեն գերագնահատում է իր հնարավորությունները»

    Գերդինն ու Սիտնիկովը՝ Caliber.Az-կայքում

    06 Մայիսի 2024 - 17:20

    ԱՄՆ դեսպանը Շուշայում քննարկել է նախկին հարկադիր վերաբնակների վերադարձը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Մայիսի 2024 - 16:48

    Աղդերեում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

    06 Մայիսի 2024 - 16:29

    ԱՄՆ դեսպանը, այնուամենայնիվ, այցելել է Շուշա

    06 Մայիսի 2024 - 16:25

    Թեյլոր. ԱԶԲ-ն առաջարկում է Ադրբեջանում օգտագործել «կանաչ» ցեմենտ

    06 Մայիսի 2024 - 15:37

    Փարաջայով ռեւանշիստներ

    Հայ առաքելական եկեղեցին սադրանքների ավանգարդում

    06 Մայիսի 2024 - 15:20

    Ղարաբաղյան նժույգները հաջող հանդես են եկել Բրիտանիայում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    06 Մայիսի 2024 - 14:50

    Ադրբեջանում կընդունվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենք

    06 Մայիսի 2024 - 14:25

    Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

    06 Մայիսի 2024 - 13:26

    Իլհամ Ալիևը հավանություն է տվել Ալբանիայի հետ առանց վիզայի ռեժիմին

    06 Մայիսի 2024 - 13:20

    Հայտնի է դարձել Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև բանակցությունների օրը

    06 Մայիսի 2024 - 12:53

    Հայ սակրավորը պայթել է ականի վրա

    06 Մայիսի 2024 - 12:33

    Իլհամ Ալիևն ընդունել է Աստրախանի մարզի նահանգապետին

    06 Մայիսի 2024 - 12:24

    Ադրբեջանի ներկայացուցիչները «Եվրատեսիլ 2024» մրցույթի բացմանը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Մայիսի 2024 - 12:04

    Նորվեգացի ճանապարհորդ. ականներով աղտոտվածությունը վտանգավոր է Ղարաբաղի բնակիչների համար

    06 Մայիսի 2024 - 11:50

    Ադրբեջանում ձյուն է տեղացել

    Իրական եղանակ

    06 Մայիսի 2024 - 11:27

    Ֆուաթ Օքթայը Վաշինգտոնում քննարկել է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցը

    06 Մայիսի 2024 - 10:58

    COP29-ի ժամանակ աշխարհում կարող է զինադադար հայտարարվել

    06 Մայիսի 2024 - 10:40

    ԻԿԿ-ն Հայաստանին կոչ է արել կատարել իր պարտավորությունները

    06 Մայիսի 2024 - 10:19

    ԱԱՀ-ն կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել հայկական եկեղեցու գործողությունները

    06 Մայիսի 2024 - 09:55

    Սամիր Շարիֆովը՝ Զանգեզուրի միջանցքի առավելությունների մասին

    06 Մայիսի 2024 - 09:26

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջանի հետ Հայաստանի սահման

    06 Մայիսի 2024 - 09:15

    Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի զարգացումը

    04 Մայիսի 2024 - 14:18

    Խանքենդին մաքրվում է հայկական զենքից

    Նոր թվեր/ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 13:38

    Աուգեստադ. Ղարաբաղում մենք կարողացանք ավելի մոտիկից ծանոթանալ Ադրբեջանի պատմությանը

    04 Մայիսի 2024 - 12:50

    Թոմփսոն. COP29-ը Ադրբեջանի հետ արդյունավետ համագործակցության հնարավորություն է

    04 Մայիսի 2024 - 12:05

    Իլհամ Ալիևի անունից COP29-ին մասնակցելու հրավերներ է փոխանցվել ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչներին

    04 Մայիսի 2024 - 11:42

    Ադիլ Քերիմլի. Ադրբեջանը շահագրգռված է կինոյի ոլորտում Իտալիայի հետ համագործակցությամբ

    04 Մայիսի 2024 - 10:58

    ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ

    04 Մայիսի 2024 - 09:56

    ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել է COP29-ի և ականազերծման հարցերը ԱՀ բնապահպանության և տրանսպորտի նախարարների հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 09:33

    Քելլի Գալահեր. Ադրբեջանը շատ կարևոր դեր ունի որպես հյուրընկալող երկիր

    04 Մայիսի 2024 - 09:21

    Հաջիզադեն՝ Օլդին. Ձեր պնդումներում արդարություն և անաչառություն չկա

    03 Մայիսի 2024 - 18:40

    Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում

    03 Մայիսի 2024 - 18:33

    Հայտնի է դարձել Միլլի Մեջլիսի հերթական լիագումար նիստի օրը

    03 Մայիսի 2024 - 18:13

    Փաշինյանի դաշնակից. ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ

    03 Մայիսի 2024 - 18:11

    300 հայցիներ

    «Հին աշխարհի հիստերիկները»

    03 Մայիսի 2024 - 17:32

    Ադրբեջանով տարանցիկ փոխադրումներն աճել են 3 անգամ

    03 Մայիսի 2024 - 17:12

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ