Ղարաբաղ
A+
A-
Շուշան կդառնա ավելի քան 20 հազար բնակիչ ունեցող քաղաք
07 Հունիսի 2023 16:53
Շուշան կվերածվի ավելի քան 20 հազար բնակիչ ունեցող քաղաքի:
Այս մասին հայտարարել է Շուշայի շրջանի հարցով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի կողմից Շուշա քաղաքում կազմակերպված միջոցառմանը, հայտնում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով, քաղաքի հատակագծում արտացոլված է առաջիկա 20 տարիների ընթացքում փողոցների ու տների զարգացումը։
Քերիմովը հավելել է, որ քաղաքում կա մոտ 200 պատմական հուշարձան, որոնց մեծ մասն ավերվել է, և այսօրվա դրությամբ դրանցից 13-ը վերականգնվել է։ Նա նշել է, որ կատարված աշխատանքի շնորհիվ քաղաքը 2-3 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ կներգրավի։
Caliber.Az
Դիտումներ: 126