Սպորտ
A+
A-
Ֆորմուլա 1. Հայտնի է դարձել 2024 թվականի Ադրբեջանի Գրան,պրիի ամսաթիվը
06 Հունիսի 2023 09:50
Հայտնի է դարձել 2024 թվականի Ադրբեջանի Ֆորմուլա 1-ի Գրան պրիի անցկացման ամսաթիվը։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը՝ մրցույթի պաշտոնական կայքին հղումով Գրան-պրին կանցկացվի սեպտեմբերի 13-15-ը Բաքվում։
Սեզոնը, որում կանցկացնի ընդհանուր առմամբ 24 մրցավազք, կմեկնարկի փետրվարի 29-ին Բահրեյնի Գրան-պրիով: Տարվա վերջին մրցավազքը տեղի կունենա դեկտեմբերի 6-8-ը Աբու Դաբիում։
Նշենք, որ Ադրբեջանի Գրան-պրին առաջին անգամ կանցկացվի սեպտեմբերին։
Caliber.Az
Դիտումներ: 237