Հայերը ուզում են՝ Եվրոպան չի կարող
    Միջազգային իրավունքը պատժամիջոցների անհաղթահարելի տենչանքի դեմ

    Վերլուծություն  10 0Հոկտեմբերի 2023 - 12:20

    Սամիր Վելիև
    Caliber.Az

    Չհասցրեց անցնել ՄԱԿ-ի առաքելության և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչի կողմից՝ Ղարաբաղի հայերի դեմ «էթնիկ զտումների» փաստերի բացակայության մասին հայտարարությունից հիասթափության դառը համը, երբ հայ հասարակությունը ստացավ հիասթափության նոր չափաբաժին՝ այս անգամ Եվրամիությունից: Հայաստանը ու նրա հովանավորները մեծ հույսեր էին դրել տարբեր տեսակի պատժամիջոցների վրա, որոնք ԵՄ-ն, ի պատասխան «արցախի դեմ ագրեսիայի» կարող էր կիրառել Բաքվի նկատմամբ։ Այս ուժերը նույնիսկ անցկացրին ամենահիմնավոր նախապատրաստություն՝ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վերանայելու և նրա դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ դադարեցնել ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, հրաժարվել վիզային ռեժիմի պարզեցումից, նվազեցնել համագործակցության մակարդակը որոշ ոլորտներում, Հայաստանի դեմ «ռազմական ագրեսիայի կամ հիբրիդային հարձակումների» դեպքում կրճատել, կամ նույնիսկ հրաժարվել ադրբեջանական էներգառեսուրսների գնումներից։

    Եվրախորհրդարանի, հայության համար «պատմական» նիստից անմիջապես հետո, Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Նրանում պետք է կայանար Ալիևի, Փաշինյանի, Միշելի, Մակրոնի և Շոլցի հանդիպումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ։ Ֆրանսիայի սադրիչ քաղաքականության պատճառով նախագահ Ալիևը պահանջեց մասնակիցների կազմի մեջ ընդգրկել Թուրքիայի նախագահին։ Սակայն չհանդիպեց արեւմտյան գործընկերների շրջանում ըմբռնման, ինչի արդյունքում Ալիեւը ստիպված եղավ հրաժարվել Գրանադա այցից։ Ադրբեջանի նախագահի բացակայությունը տխուր նոտա հաղորդեց միմյանցից հոգնած դասընկերների հանդիպմանը։ Սակայն դա չխանգարեց կողմերին ընդունել վերջնական հայտարարություն, որում չէին կարող չներառել բացարձակապես անիմաստ, բայց հայի ականջին հաճելի՝ «հայ փախստականներին» Ղարաբաղ առանց որևէ պայմանի և միջազգային մոնիտորինգի ներքո վերադարձի անհրաժեշտության մասին կետը։

    Դրա հետ մեկտեղ, հայերը հույսը դրել էին շատ ավելիի վրա՝ հատկապես արդեն եվրոպական առաջնորդների բերանից Բաքվին սպառնացող պատժամիջոցներով ինչ-որ բարձրաձայնելուն։ Ի դժբախտություն հայերի, հարցականին վերջակետ դրեց ոչ այլ ոք, քան հայկական ռեւանշիզմի գլխավոր բազեն՝ Մակրոնը, ով հայտնեց. «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ։ Դրանք հակաարդյունավետ կլինեին և կխանգարեին լավագույն կերպով պաշտպանել Հայաստանի տարածքն ու նրա բնակչությանը»։

    Պետք է ասել, որ նման արձագանքը միանգամայն սպասելի էր, եթե ոչ հայերի, ապա հաստատ նրանց պաշտպաններ՝ եվրոպացի պատգամավորների կողմից։ Եվրախորհրդարանի պաշտպանության ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն 60 պատգամավորների հետ միասին նախօրոք ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հարցում ուղարկել այն մասին, թե Ղարաբաղում «մարտական գործողությունների» հետ կապված ինչ սահմանափակող միջոցներ են ձեռնարկվելու Բաքվի նկատմամբ։ Այս ուղերձում նա ինքն է ուշադրություն դարձնում ԵՄ-ի անդամ մի շարք երկրների՝ ադրբեջանական գազից կախվածության վրա։ Խոսքը Հունգարիայի, Ավստրիայի, Բուլղարիայի եւ Ռումինիայի մասին է։ Նրան կրկնում է հայտնի «Politico» պարբերականը. «Եվ չնայած եվրոպացի քաղաքական գործիչները հաճախ պատրաստ են իրենց հայտարարություններում բռնել Հայաստանի կողմը, Ադրբեջանի ազդեցությունը Եվրամիության վրա շատ ավելի ուժեղ է, քանի որ Բրյուսելը Կասպիից գազը դիտարկում է որպես ռուսական գազի այլընտրանք»: Ինչպես տեսնում ենք, ոչ միայն հայերը, այլ նաև հենց Եվրամիության ներսում հայամետ տրամադրված գործիչները ադրբեջանական էներգակիրներից ԵՄ-ի կախվածությունը նշում են, որպես Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու գլխավոր խոչընդոտ։

    Այս դիրքորոշման մեջ շատ է խորամանկությունը։ Փաստը նրանում է, որ պատժամիջոցների ցանկացած կիրառում պետք է հիմնավորված լինի միջազգային իրավունքով։ Ադրբեջանը չի կատարել միջազգային իրավունքին հակասող ոչ մի գործողություններ։ Բաքուն վերականգնել է իր ինքնիշխանությունը իր սեփական տարածքում։ Կարելի է ուշադրություն դարձնել, որ Մակրոնը պատժամիջոցների անհնարիությունը քողարկված կերպով բացատրել է հենց նրանով, որ Ադրբեջանը անցկացրել է օրինաչափ գործողություններ իր իսկ տարածքում։

    Սա, իհարկե, չի նշանակում, որ այս հարցում ԵՄ-ի և Ադրբեջանի տնտեսական կապերը որևէ դեր չեն խաղում։ Անշուշտ, խաղում են։ Սակայն տրամաբանությունը այստեղ ուրիշ է՝ Ադրբեջանի հետ տնտեսական կապերը բավականին կարևոր են, որպեսզի թույլ չտան հանուն դրանց ոտնահարել միջազգային իրավունքը։ Դա հիանալի հասկանալով` հայամետ քաղաքական գործիչները դա ցայտուն են դարձնում իրենց անհրաժեշտ քողի տակ՝ փաստորեն խոստովանելով, որ ափսոսում են այն գործոնների առկայության համար, որոնք իրենց խանգարում են առհամարել օրենքն ու արդարությունը:

    Caliber.Az

    Դիտումներ: 156

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Վիլնյուսը Բաքվի դեմ Սադրանք՝ դեսպան Պուլոկասի շուրթերով

06 Մայիսի 2024 - 18:23

Փարաջայով ռեւանշիստներ Հայ առաքելական եկեղեցին սադրանքների ավանգարդում

06 Մայիսի 2024 - 15:20

300 հայցիներ «Հին աշխարհի հիստերիկները»

03 Մայիսի 2024 - 17:32

Գնդակը իր տուգանային հրապարակում Ֆրանսիացիները պաշտպանական դիրքում են

03 Մայիսի 2024 - 15:43

Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

02 Մայիսի 2024 - 16:22

«Դե լավ ոչ, դե», կամ, Փարիզի խաղադրույքը Էմին Գալալիի մտորումները

03 Մայիսի 2024 - 10:46
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Վիլնյուսը Բաքվի դեմ

    Սադրանք՝ դեսպան Պուլոկասի շուրթերով

    06 Մայիսի 2024 - 18:23

    ԱՄՆ դեսպան. Ուրախ եմ, որ այսօր Շուշայում եմ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Մայիսի 2024 - 17:47

    Ադրբեջանում շարունակվում են ուսումնական հավաքները զինապարտների հետ

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    06 Մայիսի 2024 - 17:26

    «Հայաստանը լրջորեն գերագնահատում է իր հնարավորությունները»

    Գերդինն ու Սիտնիկովը՝ Caliber.Az-կայքում

    06 Մայիսի 2024 - 17:20

    ԱՄՆ դեսպանը Շուշայում քննարկել է նախկին հարկադիր վերաբնակների վերադարձը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Մայիսի 2024 - 16:48

    Աղդերեում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել

    06 Մայիսի 2024 - 16:29

    ԱՄՆ դեսպանը, այնուամենայնիվ, այցելել է Շուշա

    06 Մայիսի 2024 - 16:25

    Թեյլոր. ԱԶԲ-ն առաջարկում է Ադրբեջանում օգտագործել «կանաչ» ցեմենտ

    06 Մայիսի 2024 - 15:37

    Փարաջայով ռեւանշիստներ

    Հայ առաքելական եկեղեցին սադրանքների ավանգարդում

    06 Մայիսի 2024 - 15:20

    Ղարաբաղյան նժույգները հաջող հանդես են եկել Բրիտանիայում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    06 Մայիսի 2024 - 14:50

    Ադրբեջանում կընդունվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենք

    06 Մայիսի 2024 - 14:25

    Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

    06 Մայիսի 2024 - 13:26

    Իլհամ Ալիևը հավանություն է տվել Ալբանիայի հետ առանց վիզայի ռեժիմին

    06 Մայիսի 2024 - 13:20

    Հայտնի է դարձել Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև բանակցությունների օրը

    06 Մայիսի 2024 - 12:53

    Հայ սակրավորը պայթել է ականի վրա

    06 Մայիսի 2024 - 12:33

    Իլհամ Ալիևն ընդունել է Աստրախանի մարզի նահանգապետին

    06 Մայիսի 2024 - 12:24

    Ադրբեջանի ներկայացուցիչները «Եվրատեսիլ 2024» մրցույթի բացմանը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Մայիսի 2024 - 12:04

    Նորվեգացի ճանապարհորդ. ականներով աղտոտվածությունը վտանգավոր է Ղարաբաղի բնակիչների համար

    06 Մայիսի 2024 - 11:50

    Ադրբեջանում ձյուն է տեղացել

    Իրական եղանակ

    06 Մայիսի 2024 - 11:27

    Ֆուաթ Օքթայը Վաշինգտոնում քննարկել է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցը

    06 Մայիսի 2024 - 10:58

    COP29-ի ժամանակ աշխարհում կարող է զինադադար հայտարարվել

    06 Մայիսի 2024 - 10:40

    ԻԿԿ-ն Հայաստանին կոչ է արել կատարել իր պարտավորությունները

    06 Մայիսի 2024 - 10:19

    ԱԱՀ-ն կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել հայկական եկեղեցու գործողությունները

    06 Մայիսի 2024 - 09:55

    Սամիր Շարիֆովը՝ Զանգեզուրի միջանցքի առավելությունների մասին

    06 Մայիսի 2024 - 09:26

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Ադրբեջանի հետ Հայաստանի սահման

    06 Մայիսի 2024 - 09:15

    Ադրբեջանն ու ԵՄ-ն քննարկել են Միջին միջանցքի զարգացումը

    04 Մայիսի 2024 - 14:18

    Խանքենդին մաքրվում է հայկական զենքից

    Նոր թվեր/ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 13:38

    Աուգեստադ. Ղարաբաղում մենք կարողացանք ավելի մոտիկից ծանոթանալ Ադրբեջանի պատմությանը

    04 Մայիսի 2024 - 12:50

    Թոմփսոն. COP29-ը Ադրբեջանի հետ արդյունավետ համագործակցության հնարավորություն է

    04 Մայիսի 2024 - 12:05

    Իլհամ Ալիևի անունից COP29-ին մասնակցելու հրավերներ է փոխանցվել ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչներին

    04 Մայիսի 2024 - 11:42

    Ադիլ Քերիմլի. Ադրբեջանը շահագրգռված է կինոյի ոլորտում Իտալիայի հետ համագործակցությամբ

    04 Մայիսի 2024 - 10:58

    ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ

    04 Մայիսի 2024 - 09:56

    ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել է COP29-ի և ականազերծման հարցերը ԱՀ բնապահպանության և տրանսպորտի նախարարների հետ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    04 Մայիսի 2024 - 09:33

    Քելլի Գալահեր. Ադրբեջանը շատ կարևոր դեր ունի որպես հյուրընկալող երկիր

    04 Մայիսի 2024 - 09:21

    Հաջիզադեն՝ Օլդին. Ձեր պնդումներում արդարություն և անաչառություն չկա

    03 Մայիսի 2024 - 18:40

    Ադրբեջանական գրոհային ինքնաթիռները Anatolian Phoenix-2024 զորավարժություններում

    03 Մայիսի 2024 - 18:33

    Հայտնի է դարձել Միլլի Մեջլիսի հերթական լիագումար նիստի օրը

    03 Մայիսի 2024 - 18:13

    Փաշինյանի դաշնակից. ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ

    03 Մայիսի 2024 - 18:11

    300 հայցիներ

    «Հին աշխարհի հիստերիկները»

    03 Մայիսի 2024 - 17:32

    Ադրբեջանով տարանցիկ փոխադրումներն աճել են 3 անգամ

    03 Մայիսի 2024 - 17:12

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ