Զորիի լռությունը և Սիլվայի հոգին
    «Միացումի» սոխակների դայլալը չի լսվում

    Վերլուծություն  04 Նոյեմբերի 2023 - 15:24

    Murad Abiyev
    Caliber.Az

    Հայազգի հայտնի բլոգեր և ղարաբաղյան կլանի դիմակազերծող Ռոման Բաղդասարյանը իր մի փոքր հիստերիկ, բայց մեծամասամբ արդար մեղադրանքներով հասել է «միացումի» գաղափարական ոգեշնչողներից մեկին՝ Զորի Բալայանին։

    «Մեր հայրերը գնացել են Ղարաբաղ՝ հավատալով այս գնչու Զորի Բալայանին և Ղարաբաղի մյուս ստահակներին։ Մեր հայրերը կա՛մ զոհվել են Ղարաբաղում, կա՛մ մահացել են սարսափելի հիվանդություններից ու սթրեսներից»,- ի թիվս այլոց գրել է Բաղդասարյանը։ Մի փոքր շեղվելով, կցանկանայի Ռոմանին մի թեթև հանդիմանել չքողարկված ռասիզմի համար: Սխալ է էթնիկ խմբի անվանումը օգտագործել որպես նվաստացուցիչ մակդիր։ Գնչուները, ի դեպ, ի տարբերություն հայերի, չեն տիրապետում վեհության ցնորքին և չեն զավթում ուրիշի հողերը։ Այս իմաստով գնչուների օրինակը պետք է բերել որպես հայերի համար խրատ, այլ ոչ թե նախատինք։

    Բայց խոսքը, այնուամենայնիվ, ոչ գնչուների և ոչ էլ Բաղդասարյանի մասին է։ Խոսքը բլոգերի հրապարակման հերոս Զորի Բալայանի մասին է։ Այս իմաստով Բաղդասարյանը, իհարկե, բարձրացրել է շատ կարևոր, կարելի է ասել, պատմության մեջ անհատի դերի մասին թեմա։ Ով գիտի, թե իրենց ինչպես կպահեին հայերի զանգվածները, եթե չլիներ «միացումի» երկու սոխակներ՝ Զորի Բալայանի և Սիլվա Կապուտիկյանի կողմից նախաձեռնած ազգայնական թուրքաֆոբ հիստերիան։

    Այստեղ պետք է անհապաղ հոգեբանական շեղում անել, այս երկուսը, ակնհայտորեն հայկական մշակույթի ամենատաղանդավոր ներկայացուցիչները չեն։ Հակաադրբեջանական հիստերիայում, օրինակ, աչքի չեն ընկել ոչ հայ գրականության այն ժամանակվա կենդանի դասական Հրանտ Մաթևոսյանը, ոչ պաշտամունքային դերասան Արմեն Ջիգարխանյանը, իսկ կինոմատոգրաֆիայի մեծ վարպետ Սերգեյ Փարաջանովը ամենևին էլ ղարաբաղյան տգեղ արշավի ֆոնին նկարահանել է ադրբեջաներեն լեզվով «Աշուղ Ղարիբ» ֆիլմը, որը նա ինքն է անվանել քայլ դեպի հաշտեցում։ Այս մեծաբեկորների ֆոնին, արվեստի այնպիսի թզուկներ, ինչպիսիք են Բալայանը Կապուտիկյանի հետ փորձում էին առաջին պլան դուրս գալ՝ տաղանդի բացակայությունը փոխհատուցելու համար շահագործելով ժողովրդի գիտակցության մութ թավուտները։

    Որպեսզի չմեղադրվեմ մերկախոսության մեջ, մեջբերեմ օդիոզ «Օջախ» գրքից, որտեղից պարզ երևում է, որ մինչ բանաստեղծի հոգին տենչում էր «միացումին», նրա ստեղծագործության գեղարվեստական արժեքը ձգտում էր զրոյի. «Ես կանգնել էի դժոխքի վերածված հին հայկական քաղաքի ստորոտին ու ձեռքով անընդհատ տրորում էի սիրտս։ Ձգտում էի ինձ հանգստացնել։ Բայց ոչինչ չստացվեց: Ես նստեցի հայերի ձեռքերով փորագրված և մի ժամանակ հայի գերեզմանին դրված մի լքված տապանաքարի վրա, և սկսեցի հեկեկալ...»:

    Համաձայնվեք, ինչ-որ ֆիզիոլոգիական նեղություն է, այլ ոչ թե գրականություն: Սրտի տրորումը ոչ մի կերպ չի փոխանցում տառապանքի այն խորությունը, որին անշուշտ տրվել է հեղինակը: Իսկ տարբեր առարկաների հայկական պատկանելության անընդհատ շեշտադրումը անճաշակության հատկանիշ է։ Ինչո՞ւ ասել այն մասին որ քարը կերտել է հայը, և գերեզմանը հայկական է, եթե արդեն նշել ես, որ քաղաքը «հին հայկական» է։ Մինչդեռ հեղինակին անհնարին է կանգնեցնել. «Ես արևածագին հանդիպեցի Արաքսի ափին։ Մենք հայկական գետի հետ զրուցում էինք հայերենով»։

    «Օջախը» գրվել է 1981 թվականին։ Գրքում թուրքերն ու ադրբեջանցիները անվանվել են, որպես թշնամիներ, ինչպես նաև ներկայացվել են հայկական հավակնությունները Ղարաբաղի նկատմամբ։ Դժվար է հավատալ, որ խորհրդային գրաքննությունը պարզապես բաց է թողել ազգայնական գաղափարախոսությամբ տոգորված և միութենական հանրապետությունների միջև տարածքային սահմանազատման արդարացիությունը վիճարկող այս աշխատանքը: Պարզապես այդ ժամանակ հայերը դարձել էին ԽՍՀՄ-ում այնպիսի արտոնյալ խումբ, որ նրանց, որպես սիրելի երեխաներին, թույլ էին տալիս նման չարաճճիություններ։ Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ հայկական ահաբեկչությունը արդեն իր ատամները ցույց էր տվել խորհրդային իշխանությանը և ոչ թե ինչ-որ տեղ, այլ Մոսկվայում մեկը մյուսի հետևից կազմակերպելով երկու պայթյուն մայրաքաղաքի մետրոյում։ Նման հայրական շոյման գագաթնակետը դարձավ Ղարաբաղում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները, որոնք ավարտվեցին նրա օկուպացիայով։ Ահա և օկուպացիայի, ավելի ճիշտ (չենք իդեալականացնելու) նրա ձախողման համար է, որ Բաղդասարյանը հիմա խաչում է Բալայանին. «Ինչո՞ւ է լռում Զորի Բալայանը. Որտե՞ղ է այդ կենդանակերպ էակը, որը հանրահավաքներում սուտ խոստումներ էր տալիս և կեղծիք սերմանում»։

    Եվ իրոք, ագրեսիայի գլխավոր գաղափարախոսներից մեկը կարծես ջուր է առել բերանը։ Նա լուռ էր անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Արդյո՞ք դա չէր պատճառը, որ այդ խորամանկ ու վախկոտ աղվեսը շատերից շուտ հասկացավ, որ «միացումի» ճակատագիրը կանխորոշված է: Այդ մասին, մասնավորապես, վկայում է «Օջախ»-ից հետո, ներեցեք հակասական հասկացողության համար, magnun opus-ը՝ Բալայանի խելքից փչած նամակը Պուտինին, որը նրա կողմից գրվել է դեռ 2013 թվականին՝ Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդունելու փաստացի խնդրանքով։ Երբ ասում եմ, որ նամակը հանդիսանում է magnun opus, ապա մի կաթիլ անգամ չեմ հեգնում: Բանն այն է, որ հեղինակի խոսքով, այս ուղերձը ինքը կազմել է մոտ կես տարի։ Նամակը՝ կես տարի՜։ Կես տարի՜։ Կա՜ռլ։ Վեց ամսվա ընթացքում քաղաքական նամակ գրելը՝ իհարկե, շռայլություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ։ Այսինքն, բացի նրանից, որ մարդը հարցին մոտեցել է արտակարգ պատասխանատվությամբ, ինչպես արվեստի ստեղծագործությանը, այնպես էլ նման մոլագար համբերությունն ու հաստատակամությունը վկայում են այն մասին, որ հեղինակը վստահ է եղել՝ նամակը ազդեցություն կունենա, և Պուտինը «ինչ-որ բան կանի»։

    Չնայած պատմության (իհարկե հայկական) առջև ողջ պատասխանատվության գիտակցմանը (նորից հիշեցնեմ, որ նա նամակը գրել է կես տարի), Բալայանը իրեն չի զսպել ռուս առաջնորդին բարոյականություն կարդալու աննրբանկատությունից. «Ինչպիսին էլ, որ լինի այդ ճշմարտությունը (վտանգավոր, վնասակար, սարսափելի), այն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Հյոթեն, օրինակ, «վնասակար ճշմարտությունը գերադասել է օգտակար սխալից»։ Սակայն հետագա շողոքորթությունը ավելի քան ծածկում է նախորդ տողերի տհաճ հետհամը։ Հիացե՛ք, ես բերում եմ նամակի տեքստում մեծահոգաբար սփռված ռազմավարական պնակալեզության ընդամենը մեկ օրինակ. «Այնպես որ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ստացվում է, որ ես Ձեզ դիմում եմ, ի թիվս այլ բաների, որպես հենց Ալեքսանդր Առաջինի ժառանգորդի և իրավահաջորդի»:

    Իսկ նամակի ընդհանուր իմաստը կայանում է նրանում, որ Ռուսաստանը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը Ղարաբաղի համար։ Ու թեև այս միտքը բառացիորեն ոչ մի տեղ չի հնչում, յուրաքանչյուր տողի արանքում կարդացվում է Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդունելու խնդրանքը։ Այդպես էլ արձակագիր-ահաբեկչի զանգվածային գլուխը չմտավ պարզ ու հստակ միտքը այն մասին, որ եթե Մոսկվան ցանկանար Ղարաբաղը միացնել Ռուսաստանին, ապա դրա համար նա ընդհանրապես չէր ունենա գավառական գրականագետի խորհուրդի կարիքը։

    Պետք է ասել, որ Պուտինին զորիական ուղերձը վրդովմունքի փոթորիկ է առաջացրել ինչպես ղարաբաղցի հայերի շրջանում, այնպես էլ Հայաստանում։ Գրողին մեղադրել են քծնամոլության (ինչը միանգամայն արդարացի է) և դավաճանության մեջ։ Ես, այնուամենայնիվ, չեմ զարմանա, որ այժմ նրան այս մեղքերի մեջ մեղադրողներից շատերը զղջում են իրենց հիմարության համար և հիանում Բալայանի «խելքով ու խորաթափանցությամբ», միամտորեն կարծելով, որ նրա գաղափարը կարող էր իրականացվել, եթե այն աջակցվեր ողջ հայ հասարակության կողմից։ Շատերը, բայց միայն ոչ Ռոման Բաղդասարյանը։ «Մեր հարազատներն ու հայրերը հավատում էին, որ մեր կյանքը լավանալու է, իսկ ի՞նչ տեղի ունեցավ։ Սկսեցին ավելի լավ ապրել հայ զինվորների ոսկորների վրա հարստացած Զորի Բալայանն ու նրա ընտանիքը»,- շարունակում է ծերունու թույլ մարմնին հզոր հարվածներ հասցնել անդադրում բլոգերը։

    «Թույլ ծերուկ»-ը խղճահարության համար չէ։ Սա գործերի փաստացի վիճակ է։ Տերը, ինչպես երևում է, նրան թողնում է ապրել մի պատճառով, որպեսզի տեսնի, որ իր հերկած արտը ոչ միայն բերք չտվեց, այլեւ հանգեցրեց հակառակ արդյունքի՝ Ղարաբաղի հայերը, ասես ամաչելով «ազգի ձայնի» օրհնությունից, զանգվածաբար տեղափոխվեցին Հայաստան։ Չեմ զարմանա, եթե նրանցից մեկը ցանկանա փլուզված հույսերի համար հաշիվ ներկայացնել հայոց երազանքի քաղցրահնչյուն Օրփեոսին։ Միանգամայն օրինաչափ կլիներ, եթե հայերը տխրահռչակ ռևանշիզմը ուղղեին՝ հայ ժողովրդին Կովկասում վտարանդի դարձրած իրենց իսկական թշնամիների՝ «երկնագույն ափերին զովացող» հայկական սփյուռքի, ազատության մեջ թրև եկող ղարաբաղյան կլանի պարագլուխներ, իսկ համատեղությամբ միլիարդատերներ Քոչարյանի ու Սարգսյանի, ինչպես նաև «միացումի» դեռևս կենդանի գաղափարական հայրեր-ոգեշնչողներ՝ Աբել Աղանբեկյանի և Զորի Բալայանի վրա։

    P.S. Ցավոք, մեզանից շատ շուտ հեռացավ Սիլվա Կապուտիկյանը, այնպես էլ չտեսնելով, թե ինչպես է Իլհամ Ալիևը Խանքենդիում բարձրացնում Ադրբեջանի դրոշը։ Մնում է հուսալ, որ Բալայանը նրա հետ մնում է հոգևոր վեհ կապի մեջ և նրան է փոխանցում բոլոր թարմ նորությունները։

    Caliber.Az

    Դիտումներ: 151

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Ինքնաբացահայտման սեանս Եվ Անն-Լորենս Պետելի մանիպուլյացիաները

20 Մայիսի 2024 - 15:51

Վայնասունն անօգուտ է Հանգիստ, հետաքննություն է անցկացվում

18 Մայիսի 2024 - 12:55

Արևմուտքին կհաջողվի արդյո՞ք Վրաստանին կրկին անգամ ներքաշել գունավոր «ճահճուտի» մեջ։ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

17 Մայիսի 2024 - 17:17

Մերկ ազգայնականության կիսափակ կաթսան «Հին աշխարհի հիստերիկներ»

18 Մայիսի 2024 - 10:03

Եվ ահա նորից... Էմին Գալալիի մտորումները

18 Մայիսի 2024 - 11:29

Բնապահպանական աղետ Ադրբեջանի հետ սահմանին Նոր քարտեզը մերկացնում է Հայաստանին

18 Մայիսի 2024 - 10:49
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Քաղաքական խորհրդակցություններ՝ Ադրբեջանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

    21 Մայիսի 2024 - 11:30

    Ալիևն այցելել է Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել

    21 Մայիսի 2024 - 10:58

    Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման աշխատանքների շրջանակում կկառուցվի դեպի Կիրանց նոր ճանապարհ

    21 Մայիսի 2024 - 10:57

    Կովկասի Մահմեդականների Վարչության ղեկավարը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին

    21 Մայիսի 2024 - 10:40

    Առաջին փուլում Մինջիվան ավան կվերադառնա 3 հազար 146 բնակիչ

    21 Մայիսի 2024 - 10:12

    Ադրբեջանում Իտալիայի դեսպան է նշանակվել

    21 Մայիսի 2024 - 10:04

    Էրդողան. Թուրքիան ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու համար

    21 Մայիսի 2024 - 09:54

    Այխան Հաջիզադե. Բաքուն աջակցում է «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը

    Եվ չի ճանաչում Թայվանի անկախությունը

    21 Մայիսի 2024 - 09:28

    ԲԹԿ-ով ուղարկվել է առաջին բեռնատար գնացքը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    21 Մայիսի 2024 - 09:18

    Ալիևն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները

    21 Մայիսի 2024 - 09:10

    Ի.Ալիևը հրամանագիր է ստորագրել զինվորական ծառայության զորակոչելու մասին

    20 Մայիսի 2024 - 18:22

    Ադրբեջանցի հրետանավորներն ավարտել են մարտավարական զորավարժությունները

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    20 Մայիսի 2024 - 18:19

    Մեծ վերադարձ Ջաբրայիլ. Նախնական փուլում ավելի քան 3 հազար բնակիչ

    20 Մայիսի 2024 - 17:12

    Գաֆարովան ցավակցություն է հայտնել Ղալիբաֆին

    Ռաիսիի մահվան կապակցությամբ

    20 Մայիսի 2024 - 16:57

    Տասնյակ ականներ և զինամթերք. ANAMA-ի շաբաթական զեկույց է ներկայացրել

    20 Մայիսի 2024 - 16:41

    Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Իրանի զինված ուժերի ԳՇ պետին

    20 Մայիսի 2024 - 16:33

    Ինքնաբացահայտման սեանս

    Եվ Անն-Լորենս Պետելի մանիպուլյացիաները

    20 Մայիսի 2024 - 15:51

    Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Կամերունի նախագահին

    20 Մայիսի 2024 - 15:45

    Ջաբբարով. Մենք կարևոր ենք համարում Տաջիկստանից մեր գործընկերների մասնակցությունը COP29-ին

    20 Մայիսի 2024 - 15:42

    Քանի՞ հոգի է ուզում բիզնես բացել Ղարաբաղում

    Թվեր KOBİA-ից

    20 Մայիսի 2024 - 15:27

    Ադրբեջանը մեծացրել է գազի արտահանումը

    20 Մայիսի 2024 - 14:52

    Բայրամով. Ցնցված եմ Իրանի նախագահի մահվան լուրից

    20 Մայիսի 2024 - 14:26

    Այս դառը օրը Ադրբեջանը համերաշխ է Իրանի հետ

    Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը

    20 Մայիսի 2024 - 13:51

    Լատվիայի խորհրդարանի նախագահը մեկնել է Շուշա քաղաք

    20 Մայիսի 2024 - 13:20

    Ադրբեջանցի շախմատիստը հաղթել է Հայաստանի ներկայացուցչին և մտել Թոփ-13

    20 Մայիսի 2024 - 13:03

    ԱԻՆ. Ադրբեջանը պատրաստ է 40 փրկարար ուղարկել Իրանում որոնողափրկարարական գործողությանը մասնակցելու համար

    20 Մայիսի 2024 - 12:36

    «Ռուս խաղաղապահների առաքելությունն ավարտված է, նրանք տուն են գնում»

    Russia24-ը՝ ադրբեջանական հողերի վերածննդի մասին

    20 Մայիսի 2024 - 12:11

    Ալիևը ցավակցություն է հայտնել Խամենիին

    20 Մայիսի 2024 - 11:17

    ԱԳՆ. Ադրբեջանը՝ որպես բարեկամ և եղբայր ժողովուրդ, պատրաստ է Իրանին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն

    20 Մայիսի 2024 - 10:32

    Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում քննարկել է ադրբեջանա-ամերիկյան գործընկերությունը

    20 Մայիսի 2024 - 09:53

    Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և նրա պատվիրակությունը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով

    20 Մայիսի 2024 - 09:36

    Ոչ տարածաշրջանային երկրների միջամտությունը մեր գործերին անընդունելի է. Իլհամ Ալիև

    20 Մայիսի 2024 - 09:14

    Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի վթարային վայրէջքի կապակցությամբ

    19 Մայիսի 2024 - 21:07

    Ռաիսի. Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններն ավելին են, քան բարիդրացիական հարաբերությունները

    19 Մայիսի 2024 - 15:28

    Ավելի քան 250 հեկտար ազատագրված տարածքներ ականազերծվել են

    ՊՆ սակրավորների աշխատանքի ԼՈՒՍԱՆԿԱՐ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    18 Մայիսի 2024 - 13:22

    Հայրենական պատերազմի հերոսը նշանակվել է Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատար

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    18 Մայիսի 2024 - 13:03

    Վայնասունն անօգուտ է

    Հանգիստ, հետաքննություն է անցկացվում

    18 Մայիսի 2024 - 12:55

    Ռևանշիստ արքեպիսկոպոս. Փաշինյանը գնացել է սահմանամերձ գյուղ՝ ժողովրդին համոզելու

    18 Մայիսի 2024 - 12:35

    Թուրք նախարարը նշել է Զանգեզուրի միջանցքի գործարկման հնարավոր ժամկետները

    18 Մայիսի 2024 - 12:28

    Պահեստայինների հետ գեներալներ Վելիևի և Միրզոևի հանդիպման հիմնական թեմաները. մանրամասներ

    18 Մայիսի 2024 - 11:53

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ