twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Միացումի» զավակները Բնական ընտրություն հայկական ձևով

28 Նոյեմբերի 2023 17:46

Արդեն ընդհանուր պնդում է դարձել այն, որ Հայաստանը ապրում է էկզիստենցիալ ճգնաժամ։ Ընդ որում, հակառակ փիլիսոփայող ավազակի՝ հայերի և ադրբեջանցիների էթնիկ անհամատեղելիության մասին թեզերին, բացահայտվել է, որ հայերին էկզիստենցիալ սպառնալիքներ են ներկայացնում... հենց իրենք՝ հայերը։

Ոչ, այստեղ բանը՝ ամենևին էլ ժողովրդին քաղաքացիական պատերազմի անդունդը գցելուն ունակ հայության տարբեր շերտերի աշխարհայացքի տարբերություններում չէ։ Ընտրության ողջ հարստությամբ հանդերձ, ինչպես ասում է, հայկական կուսակցությունների մեծամասնությունը՝ թե ձախերի, թե աջերի, այսպես թե այնպես, պտտվում է ազգային բացառիկության գաղափարի շուրջ։ Հնարավոր է, տեսանելի ապագայում՝ գերիշխող գաղափարախոսությանը գիտակցված ընդիմադիր մի ամբողջ պատ բարձրանա։ Իսկ առայժմ միայնակ ձայներ են հանդես գալիս ցեղակրոնիզմի ռասայական գաղափարների բացահայտմամբ:

Մինչդեռ, Հայաստանը պատված է միանգամայն մռայլ երեւույթով։ Նոյեմբերի 23-ին կառավարության նիստի ընթացքում նշվել է, որ Հայաստանի դպրոցներում նկատվում են՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից վերաբնակված ընտանիքների երեխաների նկատմամբ բուլինգի դրսեւորումներ։ Հարցը բարձրացրել է՝1989 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման տարեդարձի կապակցությամբ նիստին մասնակցած երեխաներից մեկը։

Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի խոսքով, Ղարաբաղից երեխաների նկատմամբ բուլիինգի պատճառներից կարելի է նշել պետության քաղաքական դիրքորոշումը և Հայաստանի քաղաքացիների ընտանիքներում հաստատված համապատասխան կարծրատիպերը։

Խոսելով առաջին պատճառի մասին՝ Ալավերդյանը, իհարկե, փոխհաղորդում է վիրավորված հայ «մեծության» համար հարմար թեզը այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը իբր «հանձնել է» Ղարաբաղը և շարունակում է ստեղծել ղարաբաղցի հայերի բացասական բնութագիրը, որպես ավելորդ բեռ Հայաստանի զարգացման համար։ Այս թեզը չենք մեկնաբանի, քանի որ այն ավելի քան շահարկողական է։ Մյուս կողմից, եթե նույնիսկ այն գոյություն ունի, ապա միայն ղարաբաղցիների նկատմամբ երեւանցիների արդեն իսկ առկա կողմնակալության հիման վրա։ Եվ հենց սա է Ալավերդյանի կողմից հիշատակված երկրորդ պատճառը, և դա մեզ իսկապես մոտեցնում է ներհայաստանյան գզվռտոցների իրական էությունը հասկանալուն։ Առավել ևս, այն, ակնհայտ է, հանդիսանում է այնքան ուժեղ, որ ամենայն ցանկությամբ հանդերձ, անհնար է թաքցնել։

Մեր տարածաշրջանից դուրս ինչ-որ մեկին կարող է թվալ, թե ազգային համերաշխության խնդիրը հայերի համար առաջնահերթությունների շարքում է։ Սակայն հարեւաններին դիտարկելու մեր փորձը հուշում է, որ Հայաստանի հասարակությունը, որքան էլ այն համախմբված թվա, ամենևին էլ խորթ չէ իր համար ներքին թշնամու ընտրությունը։ Առավել ևս, որ բոլոր ադրբեջանցիներին Հայաստանից վաղուց վտարվել են (իսկ նրանք ժամանակին եղել են հալածանքի հիմնական օբյեկտը), իսկ սուրբ վայրը, ինչպես գիտենք, դատարկ չի մնում։ Հայերը երեսուն երկար տարիներ սպասում էին բուլինգի համախմբված զոհին և այն գտան ի դեմս ղարաբաղցի հայերի, որոնք Հայաստանում ավանդաբար համարվում են երկրորդ կարգի մարդիկ, բիրտ գյուղացիներ, շուռտվածներ։ Այս արհամարհանքը սաստկացավ ղարաբաղյան կլանի քսան տարվա կառավարումից հետո, որն իր հերթին կարծես երևանցիներից ռևանշ վերցրեց տասնամյակների ընթացքում արհամարանք զգալու համար։ Եվ վերջապես, այս դիմակայության աստիճանը իր գագաթնակետին հասավ 44-օրյա պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո։

Երեւանյան հայերի աչքերում նրանք պարտվեցին հենց ղարաբաղցիների մեղքով։ Սրան ռացիոնալ բացատրություն չկա։ Պարզապես, եթե չլիներ Ղարաբաղը, ապա չէր լինի նաև ազգային նվաստացումը։ Ընդ որում, այս անբարյացակամությունը, ամենայն հավանականությամբ, անցել է երկու փուլ։ Առաջինի ժամանակ, երեւանցիները տրտնջվում էին ու վրդովված էին, իսկ երկրորդի սկսվելուն պես, որն ի հայտ եկավ, երբ ղարաբաղցի հայերի զանգվածը մի ժամվա մեջ անսպասելի-անակնկալ վերաբնակվեց Հայաստան, խուլ զայրույթը սկսեց ընդունել ֆիզիկական մարմնավորում։

Կամ երևանցիները, թունավորելով ղարաբաղցիներին, և նման բնույթով գոլորշի բաց թողնելով, իրենց գիտակցության ծայրամաս են մղում «միացումի» դիսկուրսը։ Կամ էլ, ընդհակառակը, նրանք իրենց մեջ սերմանում են ադրբեջանցիների նկատմամբ ատելության նոր պարույր, անցկացնելով անհասանելի ու հզոր հարեւաններին զուգորդության սկզբունքով հայերի առանձին խմբի հետ փոխարինումը։ Չէ որ, եթե Ղարաբաղը՝ Ադրբեջան է (դա նույնիսկ վարչապետն է խոստովանել), իսկ ղարաբաղցիները եկել են Ադրբեջանից, ապա նշանակում է, որ նրանք՝ ադրբեջանցի են։

Բուլինգի բնույթը, ցավոք, դրոշմված է մարդու մատրիցայում և արտացոլում է բնական ընտրության գործառույթների մի ամբողջ սպեկտր: Բուլինգի դեմ պայքարի սոցիալական ջանքերը կարող են միայն մեղմել նրա կործանիչ ձևերը, սակայն այս ֆենոմենից անհնար է ամբողջությամբ ազատվել, ինչպես անհնար է մարդու մեջ վերացնել մրցակցության և գերիշխանության նկատմամբ կիրքը:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ղարաբաղցի հայերը ընկել են հայկական բնական ընտրության ջրաղացաքարի տակ։ Սրա մեջ կա ճակատագրի հեգնանք։ Չէ որ հատկապես Ղարաբաղի օկուպացիան էր, որ ժամանակին և եղել է՝ տարածաշրջանում գերիշխելու նկատմամբ փոքր ժողովրդի հիվանդագին ախորժակի մարմնվորումը։

«Միացումի» դոդոշը խժռում է իր զավակին։

Caliber.Az
Դիտումներ: 248

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Տրագիկոմիկ Տոնոյան Հոխորտանքից մինչև խայտառակություն

129
13 Նոյեմբերի 2025 19:09
2

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին

126
13 Նոյեմբերի 2025 13:32
3

ԵՄ լրտեսական առաքելությունը շարունակում է «գործողությունները» հայ-ադրբեջանական սահմանին

112
13 Նոյեմբերի 2025 17:38
4

Ադրբեջանի չինական HQ-9BE-երը և պակիստանյան JF-17C Block III-երն՝ ընդդեմ Հայաստանի հին S-300-ի Forbes-ը Կովկասում նոր իրականության մասին

109
14 Նոյեմբերի 2025 14:43
5

Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել բժշկական պատրաստության դասընթացի բացման արարողությունը

95
13 Նոյեմբերի 2025 10:33
6

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի խոսնակը՝ զինվորների քաջության մասին. «Մեզ 300 կամավոր էր պետք, բայց մեկ քայլ առաջ արեցին 600-ը...

91
13 Նոյեմբերի 2025 17:44
7

Բաքվում ընթացող դատավարության ժամանակ դատախազը ՀՀ քաղաքացիների համար պահանջել է ազատազրկում ԼՈՒՍԱՆԿԱՐ

90
14 Նոյեմբերի 2025 09:54
8

Ռևանշիզմ ընդդեմ պրագմատիզմի. ո՞ւմ կողմն են այսօր հայ ընտրողները Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

89
14 Նոյեմբերի 2025 18:27
9

Իներցիայի ստվերները Փաշինյանը պաշտպանվում է նախկին նախագահներից

88
13 Նոյեմբերի 2025 15:47
10

Ի՞նչ են արձանագրել ցարական-ռուսական աղբյուրները Իրևանում «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

86
15 Նոյեմբերի 2025 14:33
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading