Ղարաբաղ
A+
A-
ՏՀԿ գլխավոր քարտուղար. Շուշան կդառնա Ադրբեջանի ամենահաճախ այցելվող վայրերից մեկը
04 Դեկտեմբերի 2023 12:42
Շուշա քաղաքը հռչակվել է 2026 թվականին զբոսաշրջային մայրաքաղաք։ Մենք հավատում ենք, որ մոտ ապագայում Շուշան կդառնա Ադրբեջանի ամենահայտնի և այցելվող վայրերից մեկը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Խուսրավ Նոզիրին՝ ՏՀԿ անդամ երկրների՝ զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած կրթական հաստատությունների առաջին հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ մինչ այս պահը կազմակերպությունը տարածաշրջանի ընդամենը 6 քաղաք է ընտրել որպես զբոսաշրջային մայրաքաղաք. «Դրանք են Տաջիկստանի Դուշանբե, Իրանի Սարի և Արդաբիլ, Ուզբեկստանի Շահրիսաբզ, Թուրքիայի Էրզրում և Ադրբեջանի Շուշա քաղաքները»։
Caliber.Az
Դիտումներ: 109