Փրկել վարչապետ Փաշինյանին
    Հայկական քարոզչամեքենայի «հինգ աստիճանանոց հատուկ օպերացիան»

    Վերլուծություն  16 Ապրիլի 2022 - 13:49

    Հուսեյն Սաֆարով
    Caliber.Az

    Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջընթաց քայլերը, որոնք հստակորեն ուրվագծվեցին ապրիլի սկզբին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո, ծայրահեղ անհանգստություն են առաջացնում «նախկիններից» հանդիսացող երևանյան ռևանշիստների, ինչպես նաև հասարակության այն հատվածի մոտ, որը, չնայած 2020 թվականի աշնան դառը պարտությունը՝ շարունակում է երազել «միացման» մասին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով անցած տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի և նրա կուսակցության հաղթանակը, հայ հասարակության որոշակի հատված հոգու խորքում հասկանում է, որ Երևանն իրականում այլ ճանապարհ չունի, քան Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելը։ Հենց հասարակության այս հատվածի համար էր նախատեսված այս շաբաթ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների ելույթն ԱԺ-ում։ Նրանք, հիշեցնենք, բացատրում էին, որ այլևս մտադիր չեն թույլ տալ այն սխալները, որոնք եղել են մինչև 2020 թվականի սեպտեմբերը։ Մի կողմ թողնելով նրանց մտքերի անկեղծությունը՝ մենք ընդամենը արձանագրում ենք այն, ինչ լսել ենք նրանցից։ Փաշինյանը խոստովանեց, որ չի կարող հասարակ հայերին բացահայտ ասել, թե ինչ է ակնկալում միջազգային հանրությունը Հայաստանից:

    «Ես, այո, ուզում եմ խոստովանել՝ հնարավոր է, որ մեղավոր եմ դրանում, մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջանն ու իջեցնենք Ղարաբաղի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում», - հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը չպետք է հետաձգել: ՀՀ կառավարության ղեկավարի այս ելույթը վրդովվեցրեց անհաշտ ընդդիմությանը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, որոնք ևս մեկ անգամ մեղադրեցին Փաշինյանին կապիտուլյացիայի և «հայ ժողովրդի շահերը զիջելու» մեջ։

    Քոչարյանի և Սարգսյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցները ցեխ են շպրտում Հայաստանի կառավարության վրա՝ փորձելով սրել հանրային լարվածությունը, ինչը, նրանց կարծիքով, կօգնի տապալել Փաշինյանին և վերադառնալ իշխանություն։

    Բայց ներկայիս իշխանությունն էլ չի քնում, և փորձում է իր դիրքորոշումը բացատրել հանրությանը՝ նրան հասանելի լեզվով։ Այսպես, թելեգրամյան փաշինյանամետ «Բաղրամյան 26» ալիքը ներկայացրել է հինգ մասից բաղկացած մի հսկայական հոդված, որտեղ նա արդարացնում է Փաշինյանի ելույթը, և ընդհանրապես նրա գործողությունները։ Չնայած քարոզչական այս ռեսուրսի ոչ միանշանակությանը, կարևոր ենք համարում նշել այս ծավալուն հոդվածից որոշ մեջբերումներ։

    Այն սկսվում է հեղինակի (կամ, ինչն ավելի հավանական է, վարչապետի աշխատակազմից հեղինակային խմբի) փորձերով՝ բացատրելու հայ հասարակությանը, որ իբր խորհրդարանում և քաղաքական հարթակներում քննարկվում է ոչ թե Ղարաբաղի «հանձնել-չհանձնելու» հարցը, այլ դրա պահպանման խնդիրը։

    «Չի կարելի տրվել մանիպուլյացիաների, շահարկումների և զգացմունքներին: Ղարաբաղի կարգավիճակի հարցը միանշանակորեն չի քննարկվի, որոշվի ու ստորագրվի ոչ հիմա, ոչ էլ առաջիկա տարիներին։ Այդ մասին բազմիցս հայտարարել է Ռուսաստանը։ Այժմ Ռուսաստանը մեկ գերնպատակ ունի՝ նվազագույնի հասցնել հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ այն տեղափոխելով վերահսկելի հուն։ Իսկ նման մինիմալիզացիան հնարավոր է միայն հայ-ադրբեջանական կարգավորման կամ գոնե նման գործընթացի երկարաժամկետ իմիտացիայի միջոցով»,- հեղինակների թիմը պատասխանատվությունը տեղափոխում է Մոսկվայի վրա՝ մոռանալով, որ Բաքուն միանշանակ հայտարարել է, որ Ղարաբաղը հատուկ կարգավիճակ չունի և չի էլ ունենալու:

    Հոդվածի երկրորդ մասում ալիքի հեղինակը գործնականում կրկնում է նույն մտքերը՝ մի քանի ճշտումներով.

    «Փաստորեն, Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ հիմունքներով հայտարարել են, որ պատրաստ են մասնակցել Ռուսաստանի կողմից մշակված կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ Դրա համար Ադրբեջանն առաջարկեց իր 5 սկզբունքները (նախապայմանները), իսկ Հայաստանը՝ իր 3 սկզբունքները (նախապայմանները)»,- Ռուսաստանի մասին կրկին հիշատակում է փաշինյանամետ քարոզիչը՝ անտեսելով այն փաստը, որ այդ սկզբունքներն իրականում քննարկվել են մեկ այլ հարթակում՝ Բրյուսելում։

    Մինչդեռ, «արդարացման» 3-րդ մասը ուշագրավ է նրանով, որ այն խոսում է այն մասին, որ Հայաստանը, և առավել ևս ղարաբաղցի անջատողականների մնացորդները, իրենց օրակարգն առաջ տանելու որևէ շանս չունեն։

    Նյութի վերջին երկու «հատորների» էությունը հանգում է նրան, որ Ադրբեջանը հաղթանակած երկիր է, հետևաբար, Հայաստանը՝ որպես պարտվող կողմ, չէր կարող չընդունել Բաքվի պայմանները։ Վերջում Բաղրամյան 26-ը Փաշինյանի որոշումը (5 սկզբունքների վերաբերյալ-Խմբ.) հիմնավորում է նրանով, որ միջազգային հանրությունը, անգամ ի դեմս Հայաստանի վաղեմի դաշնակցի՝ Ռուսաստանի, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

    «Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը հակադրվել բանակցություններում նշաձողն իջեցնելու Ռուսաստանի և Ադրբեջանի պահանջին (հանուն արդարության պետք է նշել, որ դա պահանջում էր նաև Եվրոպան)»,- ամփոփում է փաշինյանամետ հեռուստաալիքը։

    Անշուշտ, Փաշինյանի համար չափազանց կարևոր է հայ հասարակության կարծիքը, քանի որ հենց նրա շնորհիվ կրկին ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը։ Բայց նրա համար կարևոր է նաև հասարակությանը առանց ցավի նախապատրաստել Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության՝ Բաքվի պայմաններով։ Բայց թե ինչպես է դա անելու՝ ԱԺ-ում ելույթներով, իշխանամետ լրատվամիջոցների ու թելեգրամյան ալիքների հսկայական տեքստերով, թե նույնիսկ «կարմիր բերետավորների» մակահներով, պետք է մեզ քիչ մտահոգի։

    Caliber.Az

    Դիտումներ: 1087

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38

Դ'Արտանյանի պարադոքսը «Հին աշխարհի հիստերիկները»

24 Ապրիլի 2024 - 12:07

Մեծ պատմություն փոքր գետի վրա Լրանում է «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման մեկ տարին

24 Ապրիլի 2024 - 16:36

Երեւանը ստիպված է լինելու պատասխան տալ Մոսկվային Մայիսը թեժ է լինելու

23 Ապրիլի 2024 - 15:49
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

    Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 09:46

    Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

    26 Ապրիլի 2024 - 09:05

    Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին

    26 Ապրիլի 2024 - 08:53

    Սիմոնյան. Լեգիտիմ սահմանը խաղաղության երաշխիք է

    25 Ապրիլի 2024 - 23:02

    Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 22:49

    Փաշինյանի աշխատակազմը՝ բողոքի ցույցերի մասին. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում

    25 Ապրիլի 2024 - 22:47

    Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում

    25 Ապրիլի 2024 - 22:34

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

    Ադրբեջանում COP29-ը` խաղաղ ճանապարհին առաջընթացի արդյունք է

    Նախագահ Ալիևի ելույթից

    25 Ապրիլի 2024 - 15:29

    Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք

    25 Ապրիլի 2024 - 15:01

    Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 14:48

    Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը

    25 Ապրիլի 2024 - 14:24

    Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին

    25 Ապրիլի 2024 - 14:22

    Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է

    Նոր ցուցակ

    25 Ապրիլի 2024 - 13:54

    Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից

    25 Ապրիլի 2024 - 13:25

    Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին

    25 Ապրիլի 2024 - 13:12

    Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ

    Զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Ապրիլի 2024 - 12:50

    Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից

    25 Ապրիլի 2024 - 12:36

    ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 11:33

    Վաշինգտոնում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ հայոց մտացածին ցեղասպանության

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 11:01

    ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ

    25 Ապրիլի 2024 - 10:44

    Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    25 Ապրիլի 2024 - 10:24

    Ադրբեջանը և Ղրղզստանը ստորագրել են կրոնական ոլորտում համագործակցության հուշագիր

    25 Ապրիլի 2024 - 09:57

    Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան

    25 Ապրիլի 2024 - 09:40

    Օմբուդսմենը Մեծ Բրիտանիայի դեսպանին տեղեկացրել է Հայաստանի ականային ահաբեկչության մասին

    25 Ապրիլի 2024 - 09:10

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ