ANAMA. Շուրջ 148 հազար հեկտար ազատագրված տարածքներ խիստ աղտոտված են ականներով
Վերջին տվյալներով՝ Ադրբեջանի ազատագրված տարածքների 147988 հեկտարը խիստ աղտոտված է ականներով, իսկ 675570 հեկտարը՝ չափավոր։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) կրթության, միջազգային և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆարհադ Իսաևը՝ ելույթ ունենալով «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
«Հայերը մեր տարածքներում տեղադրել են նաև թակարդ-ականներ և տարբեր պայթուցիկ սարքեր։ Մենք 2021 թվականին Հայաստանում արտադրված ականներ ենք հայտնաբերել: Դրանք բերվել և տեղադրվել են մեր հողերում հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից։ Նույնիսկ գետերն ու հորերը աղտոտված են ականներով, ինչն իր հերթին բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսության զարգացման վրա»,- ասել է նա։