twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տնտեսություն
A+
A-

Բաքվում՝ Բոյուքշոր լճի շուրջ իրականացվում է բազմամիլիարդ դոլարանոց մեգանախագիծ

22 Սեպտեմբերի 2025 17:20

Առաջին միջազգային ներդրումային ֆորումի շրջանակներում՝ Ադրբեջանը և Modon Holding-ը (ԱՄԷ) «Քաղաքը քաղաքում» հայեցակարգի զարգացման վերաբերյալ համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
 
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբարովը այս մասին գրել է սոցիալական ցանցերի իր էջում։
 
«Առաջին ադրբեջանական միջազգային ներդրումային ֆորումում, Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովի և ԱՄԷ ներդրումների նախարար Մոհամմեդ Հասան Ալ Սուվեյդիի ներկայությամբ, Modon Holding-ի նախագահ Ջասեմ Ալ Զաաբիի հետ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր՝ «Քաղաքը քաղաքում» հայեցակարգի զարգացման վերաբերյլա։
 
Այս բազմամիլիարդ դոլարանոց նախաձեռնությունը  հնարավորություն կտա՝ Բոյուքշոր լճի շուրջ ստեղծել ժամանակակից ափամերձ  շրջան՝ բժշկական, առևտրային, կրթական և հյուրանոցային օբյեկտները միավորող՝ կայուն քաղաքային զարգացման ոլորտում առաջատար նախագիծ», - գրել է Ջաբբարովը։

Caliber.Az
Դիտումներ: 322

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Տնտեսություն
Ադրբեջանի տնտեսության ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading