Տնտեսություն
A+
A-
EWRC. Ադրբեջանի հետ երկարաժամկետ պայմանագրի շնորհիվ Բուլղարիան գազի գինը նվազեցրել է 11 տոկոսով
04 Հունվարի 2024 10:19
Բուլղարիայի կոմունալ ծառայությունների կարգավորող մարմինը հաստատել է՝ երկրում կարգավորվող գազի գնի իջեցումը հունվարին 11,3 տոկոսով՝ մինչև 77,6 լեվ մեկ ՄՎտ/ժ-ի համար՝ առանց տրանսպորտային ծախսերի, ակցիզների և ավելացված արժեքի հարկի։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ բուլղարական ԶԼՄ-ներին հղումով։ Գների իջեցման որոշումը կայացվել է գազի միջազգային շուկաներում գնային միտումների պատճառով՝ երկամսյա թանկացումներից հետո։
Էներգետիկայի և ջրային ռեսուրսների կարգավորման հանձնաժողովում (EWRC) հայտարարել են, որ գների նվազեցման մեջ առանցքային դեր է խաղացել՝ Ադրբեջանի հետ գազի երկարաժամկետ պայմանագիրը, որը կապված է նավթի գների հետ միջազգային շուկաներում, այլ ոչ թե գազի հանգույցներում:
Caliber.Az
Դիտումներ: 116