twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Արկածախնդիրներ Հայաստանը նետում են հնոցի մեջ

08 Հունվարի 2025 14:01

Այն ժամանակ երբ Ադրբեջանում պահպանել են  Հայաստանի հետ բանակցային գործընթացի առաջընթաց զարգացման առնչությամբ զգուշավոր լավատեսությունը՝ պայմանական սահմանի մյուս կողմում որոշել են սկսված տարին անմիջապես ակոսել որպես անհաջող տարի խաղաղության համար: Այլ կերպ դժվար է բացատրել հունվարի առաջին օրերին հայկական կողմից՝ Լաչինի ուղղությամբ իրականացված ադրբեջանական բանակի դիրքերի բազմակի գնդակոծությունը։

Մենք արդեն բավականաչափ գրել ենք այն մասին, որ Երևանը պատրաստվում է, ինչպես իրենց է թվում, մեր երկրի դեմ փոքրիկ հաղթական պատերազմի, որի ընթացքում Փաշինյանն ու նրա թիմը հույս ունեն պոկել պայմանական սահմանի մի փոքր հատված։ Նպատակը պարզ է՝ մինչև խորհրդարանական ընտրությունները, որոնք, ինչպես գիտենք, կանցկացվեն 2026 թվականին՝ բարձրացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սրընթաց անկող վարկանիշը։ Առավել ևս, Երևանի և նրա օտարերկրյա կուրատորների ըմբռնմամբ, իրադարձությունների նման ընթացքը թույլ կտար հայկական  զանգվածային գիտակցության մեջ ամրագրել մեծ ռևանշի հնարավորության գաղափարը և վերածանրաբեռնել «միացումի» մատրիցը։
 
Այս երկրորդ թեզն, առաջին հայացքից՝ հնչում է անտրամաբանական, քանի որ հակասում է Փաշինյանի կողմից առաջ քաշված «իրական Հայաստանի» գաղափարին, որը ենթադրում է խոհեմություն հարևանների հետ հարաբերություններում։ Սակայն, իմանալով Փաշինյանի բնավորությունը և մի քանի աթոռներին նստելու նրա ձգտումները՝ կարելի է համարձակ հնարավոր համարել, որ նա հավասարապես չի ցանկանում կորցնել՝ ինչպես լիբերալ, այնպես  էլ «իրական Հայաստանի» գաղափարը ընդունելուն ոչ պատրաստ արմատական ազգայնական ընտրական ռեսուրսը։
 
Մեծ հաշվով, Փաշինյանը դեռ չշտապելու ժամանակ ունի։ Տարվա մեջ, վերջիվերջո կա տասներկու ամիս, ինչի՞ համար սրել իրավիճակը հենց ամենասկզբից։ Եվ այստեղ, ամենայն հավանականությամբ, խաղի մեջ է մտնում երրորդ ուժերի գործոնը։ Անմիջապես անհրաժեշտ է նշել, որ եթե Հայաստանի համար շատ կարևոր է հատկապես հաղթական պատերազմը, ապա նրա հովանավորներին ձեռնատու կլինի սադրանքի ցանկացած ելք։
 
ԱՄՆ-ում դեմոկրատների վարչակազմը, ատամները սեղմելով, իր գործերը հանձնում է Թրամփի թիմին՝ նրան երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի հավաքել իրերը, հավասարապես նաև նրա համար, որպեսզի Սպիտակ տան նոր սեփականատիրոջ համար առավելագույն չափով փչացնել գործերը։ Չէ որ գաղտնիք չէ, որ թերևս, երկար տարիների ընթացքում առաջին անգամ դեմոկրատների և հանրապետականների միջև անտագոնիզմը հասել է էքզիստենցիալ մակարդակի։ Եվ նույնիսկ այստեղ անհրաժեշտ է վերապահում անել՝ անտագոնիզմը ձգվում է ոչ այնքան դեմոկրատների և հանրապետականների, որքան ամերիկյան քաղաքական էլիտաների և Թրամփի միջև, որին անվանում են հակահամակարգային խաղացող։ Համակարգի նպատաը՝ Թրամփի համար առավելագույն դժվարություններ ստեղծել ինչպես ներքին, այնպես էլ համաշխարհային կանոնների ողջ շրջանակը վերափոխելու իր ծրագրերն իրականացնելու մեջ։ Առավել ևս, դեմոկրատները նաև հույս ունեն, որ Հարավային Կովկասում հակամարտություն ծագելու դեպքում, նրանք կկարողանան որպես միջնորդներ հանդես գալ և մարել այն՝ ներկայանալով որպես խաղաղարարներ և այդպիսով բարձրաձայն շրխկացնել դուռը Սպիտակ տնից հեռանալուց առաջ։
 
Հայ-ադրբեջանական պատերազմ է ուզում նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, որի աջակցության մակարդակը ֆրանսիացի բնակչության շրջանում մոտենում է զրոյի, և որին հրատապ անհրաժեշտ է պատկերվել որպես հերոս արտաքին քաղաքական ինչ-որ արկածախնդրության մեջ: Նա, թերևս, ամենից շատ ուզում է, որպեսզի Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնի հայկական բանակի դիրքերը պայմանական սահմանին, այլ նաև անցնի այդ սահմանը, որպեսզի մեր երկիրը հայտարարի ագրեսոր՝ հետագա բոլոր տեսակի պատժամիջոցների կիրառմամբ և նույնիսկ Հայաստան զորամիավորումներ ուղարկելով։ Հաշվարկն, ըստ երևույթին, այն է, որ այս պայմաններում Փարիզը պարզապես Մոսկվային կկանգնեցնի՝ ուկրաինական ճակատում Ռուսաստանի ցրվածության ֆոնին հրատապ անհրաժեշտության պատճառով իր ներկայությունն ուժեղացնելու փաստի առաջ։
 
Կարճ ասած, բոնուսներ շատ կան սրացում ցանկացողների համար, բացի Հայաստանից։ Վերջինս, ինչպես միշտ, մնում է խաղալիք ավելի հզոր ուժերի ձեռքում, փայտե կամ պլաստմասե խաղալիք, որը կվառվի կամ կհալվի (միթե՞ կարևոր է) ուրիշների շահերի հնոցում։ 2025 թվականը «առույգ» սկսած «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է պարզապես չհասնել այնքան բաղձալի 2026 թվականը։
 
Թեև, կա նաև գրեթե անհավանական մի սցենար, որն արդարացնում է Փաշինյանի արկածախնդրությունը։ Միգուցե նա, ով արդեն գրեթե չի հավատում ընտրություններում հաղթելուն, և հույսը դնում է մեծ քաոսի վրա, որպեսզի, օրինակ, ֆրանսիական սվինների վրա հայտարարել արտակարգ դրություն ու ևս մի քանի տարի շարունակել ղեկավարել երկիրը։

Caliber.Az
Դիտումներ: 381

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանը՝ հին պատրանքների դեմ Վաշինգտոնյան արձագանքը հայկական քաղաքականության մեջ

266
13 Սեպտեմբերի 2025 22:52
2

Կրեմլի «մեղմ ուժը». քամուն տրված միլիոններ և ձախողում Ադրբեջանում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

233
13 Սեպտեմբերի 2025 11:21
3

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի շրջանակներում կապերի զարգացման հեռանկարները

224
13 Սեպտեմբերի 2025 09:26
4

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքները Երևանում

222
13 Սեպտեմբերի 2025 10:48
5

Դատարանում հրապարակվել են՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գնդակոծության և խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ փաստաթղթեր

222
13 Սեպտեմբերի 2025 11:28
6

Թուրքիան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում 2026 թվականի առաջին կեսին

213
13 Սեպտեմբերի 2025 11:57
7

Մեծ Բրիտանիան կաջակցի Ադրբեջանին ականային սպառնալիքի դեմ պայքարում

211
13 Սեպտեմբերի 2025 12:20
8

«Մեծ վերադարձ». Բնակիչների առաջին խումբը մեկնել է Սեյիդբեյլի գյուղ

208
13 Սեպտեմբերի 2025 12:54
9

Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Ադրբեջանում գործազրկությունն աճում է

205
13 Սեպտեմբերի 2025 12:55
10

Զանգեզուրի միջանցքի գործարկմամբ տարածաշրջանը կայունության կարևոր կենտրոն կդառնա Քյուրշաթ Զորլու

197
13 Սեպտեմբերի 2025 09:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading